Մայր թատրոնի 99-րդ թատերաշրջանի մեկնարկը կտրվի բացօթյա ներկայացման պրեմիերայով։ Հանդիսատեսի դատին կհանձնվի Ջ. Բոկաչչոյի «Դեկամերոն» տխուր կատակերգությունը։
Այսօր Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի 99-րդ թատերաշրջանի բացմանը նվիրված մամուլի ասուլիսին մասնակցում էին ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը, Մայր թատրոնի գեղարվեստական ղեկավար Արմեն Էլբակյանը, թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանը, ռեժիսոր Լիլի Էլբակյանը։
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանն իր խոսքում նշել է, որ Մայր թատրոնն ավանդույթներ պահող և հիշողություններ պարունակող թատրոն է, որը վերջին շրջանում արտակարգ նոր և անսպասելի դրսևորումներով է հանդես գալիս: «Շուտով կնշենք թատրոնի 100-ամյակը և որքան կարևոր է թատերական ներկայացումների որակը, նույնքան կարևոր է նաև թատրոնի ֆիզիկական վիճակը՝ հանդիսատեսի համար բոլոր պայմանների ապահովումը»,-ասել նախարարի տեղակալը: Նա նաև կարևորել է Մայր թատրոնի առաջընթացը, երբ պատմություն ունեցող թատրոնը միաժամանակ ներկայանում է նոր և հետաքրքիր նախաձեռնություններով, ինչպիսիք են «Փոքր բեմի» բացումը, 100-ամյակին նվիրված բովանդակային նոր փոփոխությունները, թատրոնի շենքային պայմանների բարելավումը։ Արա Խզմալյանը շնորհակալություն է հայտնել թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանին և գեղարվեստական ղեկավար Արմեն Էլբակյանին ակտիվ և նպատակասլաց գործունեության համար։
Թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանն անդրադարձել է համավարակի պայմաններում թատրոնի ծավալած գործունեությանը՝ առցանց ներկայացումներին, «Հուշերի քառուղիներ», «Թատերական ընթերցումներ» ծրագրերին, ապա ներկայացրել է թատրոնի նոր նախաձեռնությունները։ Այսպես, Մայր թատրոնի 99-րդ թատերաշրջանի մեկնարկը կտրվի բացօթյա ներկայացման պրեմիերայով։ Սեպտեմբերի 25-ին հանդիսատեսի դատին կհանձնվի Ջ. Բոկաչչոյի «Դեկամերոն» տխուր կատակերգությունը։ Սեմտեմբերի 28-ին «Ռիչարդ երրորդը տեղի չի ունենա, կամ դրվագներ Մեյերխոլդի կյանքից» ներկայացումը առցանց տարբերակով կմասնակցի Լեհաստանի «Ուղղությունը արևելք» միջազգային թատերական փառատոնին։ «Դասարան+Դասական» մարզային առցանց ծրագիրը կմեկնարկի հոկտեմբերի 6-ին։ Վարդան Մկրտչյանը նաև շնորհակալություն է հայտնել ՀՀ կառավարությանը և ԿԳՄՍ նախարարությանը՝ թատրոնի կաթսայատան վերազինմանը և թատրոնի ճակատային մուտքի վերանորոգմանը հատկացված ֆինանսական աջակցության համար։
Թատրոնի գեղարվեստական ղեկավար Արմեն Էլբակյանն իր խոսքում շեշտել է. «Այո, թատրոնը կարևոր է, որորվհետև թատրոնը աշխարհի փոքր մոդելն է»։ Նա նշել է, որ այս ընթացքում թատրոնը փնտրում էր նոր արտահայտչամիջոցներ հանդիսատեսի հետ կապը պահելու համար, ինչպիսին է օրինակ բացօթյա ներկայացման բեմադրությունը։
«Դեկամերոն» ներկայացման ռեժիսոր Լիլի Էլբակյանը անդրադարձել է պիեսի ընտրության շարժառիթներին, բեմադրական ընթացքին՝ հույս հայտնելով, որ հանդիսատեղը կսիրի և կգնահատի ներկայացումը։
Թատերաշրջանի մեկնարկին նվիրված ասուլիսի ժամանակ թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանը ելույթից առաջ բանախոսներին նվիրել է «Թատրոնը կարևոր է» կարգախոսով դիմակներ՝ ի նշան այն հանգամանքի, որ չնայած համավարակի պայմաններին, երկրում մշակութային կյանքը շարունակվում է, և թատրոնները, վերսկսելով իրենց գործունեությունը, սպասում են հանդիսատեսին։
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
Առցանց գործիքների կիրառումը մաթեմատիկայի դասավանդման մեջ բերում է աննախադեպ արդյունավետություն: Ուսուցիչների համար դրանք դառնում են հզոր օժանդակ գործիքներ՝ դասապրոցեսը պլանավորելու, վիզուալիզացիաներ ստեղծելու և ուսանողների առաջընթացին հետևելու համար: Աշակերտների համար դրանք…
Ինչպես տեսնում ենք ժամանակակից կրթական միջավայրում մեր՝ դասվարներիս դերը փոխվել է: Մենք այլևս գիտելիքի միակ աղբյուրը չենք, այլ ուղեկցողներ, ովքեր պետք է օգնեն երեխային գտնել իր ճանապարհը տեղեկատվության հսկայական հոսքում:…
«Ողջոյն, սիրելի՛ գործընկերներ: Բոլորս գիտենք, թե որքան դժվար է պահել 30-ից ավելի աշակերտների ուշադրությունը, հատկապես, երբ դասարանում ունենք տարբեր կարիքներով երեխաներ: Իմ աշխատանքային «զինանոցում» այսօր առաջնային են ՏՀՏ գործիքները (LearningApps,…
«Հարգելի՛ գործընկերներ, հաճախ ենք հանդիպում իրավիճակի, երբ հարցը տալուց հետո դասարանում «ծանր լռություն» է տիրում: Իմ փորձից (4-րդ դասարան) հասկացել եմ, որ այդ լռությունը կարող է լինել ոչ թե անտեղյակության,…
Ողջույն, հարգելի՛ գործընկերներ: Ցանկանում եմ կիսվել 4-րդ դասարանում «Աշխարհացույց» (https://brainograph.com/login) հարթակի կիրառման իմ փորձով, որն այս շրջանում դարձել է անփոխարինելի օգնական «Մայրենի» և «Ես և շրջակա աշխարհը» առարկաների ինտեգրված դասերին:…
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթացներ
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց