ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն ամիսներ առաջ դիմել էր Ասիական զարգացման բանկին (ADB)՝ կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված արտակարգ դրության և հեռավար կրթության պայմաններում աշակերտներին, ուսուցիչներին և ծնողներին սոցիալ-հոգեբանական աջակցության տրամադրման նպատակով դրամաշնորհային ծրագիր իրականացնելու առաջարկով։
Անցկացված դրամաշնորհային ծրագրի մրցույթի արդյունքում, Ասիական զարգացան բանկի «Քաղաքացիական հասարակության աջակցությունը Հայաստանում առցանց կրթությանը» ծրագրի շրջանակում, Մանկական զարգացման հիմնադրամը սկսել է հետազոտել COVID-19 համավարակով պայմանավորված՝ առցանց ուսուցման ժամանակ տարրական դպրոցի ուսուցիչների, աշակերտների և նրանց ծնողների հոգեբանական խնդիրները։
Ծրագրի նպատակներից է ուսումնասիրել, թե ինչ խնդիրների են բախվել վերոնշյալ խմբերը և հատկապես ինչն է սթրեսային իրավիճակ ստեղծել։ Ծրագրում ընդգրկված փորձագետները վստահ են, որ հեռավար շփումը, տևական մեկուսացումը, ամբողջովին տեղափոխումն առցանց կրթության հարթակ և թվային տեխնոլոգիաներին տիրապետելու խնդիրը երեխաների, ծնողների և ուսուցիչների համար անհետևանք չեն լինի։
«Այս ծրագրի իրականացումը կօգնի նաև հզորացնել դպրոցական համակարգում հոգեբանական ծառայությունները՝ աշակերտներին և ծնողներին շարունակական աջակցություն ցուցաբերելու, կրթության կազմակերպման համատեքստում նախկին ռիթմը պահպանելու, ինչպես նաև ճգնաժամային իրավիճակով պայմանավորված սթրեսները նվազեցնելու նպատակով»,-նշել է ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը:
«Մեր հետազոտությունը վերաբերելու է տարրական դպրոցին, որտեղ սովորում է 154.409 աշակերտ։ Հետազոտության մեջ ընդգրկված է բանիմաց մասնագիտական թիմ, և վստահ եմ, որ ծրագրի ավարտին մենք լուրջ արդյունք կունենանք ինչպես աջակցության գործիքներ ստեղծելու, այնպես էլ կարողությունների զարգացման առումով»,-իր հերթին ընդգծել է Մանկական զարգացման հիմնադրամի տնօրեն Լուսինե Սիմոնյանը։
Նշենք, որ ծրագրի իրականացման ընթացքում կգործի թեժ գիծ, որի միջոցով մարդիկ կարող են պատմել իրենց խնդիրների մասին։ Մանկական զարգացման հիմնադրամի սոցիալական աշխատողները կարձագանքեն զանգերին և կուղղորդեն աջակցության կարիք ունեցողներին։ Իբրև ծրագրի բաղկացուցիչ մաս՝ մասնագետները նաև կգնահատեն այդ ընտանիքների կարիքները, նրանց համար կապահովեն հեռավար խորհրդատվություն։
Հիմնադրամը կմշակի հետազոտության ընթացքում հայտնաբերված խնդիրների մեղմմանն ուղղված մեխանիզմներ և գործնական ուղեցույցներ՝ տեսանյութեր, մուլտիմեդիա նյութեր, խորհրդատվական թերթիկներ, որոնք կծառայեն ծրագրի շահառու խմբերին։ Ասիական զարգացման բանկը Հայաստանում կրթության ոլորտի զարգացման հիմնական գործընկերներից է և շարունակում է օժանդակել այն ոլորտներին, որոնք ՀՀ կառավարության բարեփոխումների օրակարգում ունեն գերակայություն:
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
Սիրելի՛ գործընկերներ, 2026 թվականի մեր դասասենյակն այլևս միայն պատեր չեն, այլ ստեղծագործական լաբորատորիա, որտեղ AI-ն մեր լավագույն թիմակիցն է: Վերջերս 6-րդ դասարանցիների հետ կազմակերպել էինք Մաթեմատիկական «Գիտամարտ», որտեղ Gemini-ն հանդես…
Ինչպե՞ս խուսափել պատրաստի կաղապարներից և զարգացնել 4-րդ դասարանցու ստեղծագործական միտքը: Ներկայացվում է ինտեգրված մոտեցում՝ համադրելով դասական երաժշտությունը, հայ կերպարվեստի գլուխգործոցները և գրականությունը: Սա հնարավորություն է տալիս երեխային «լսել» նկարը և…
Նյութը ներկայացնում է «Գտի՛ր հաջորդը» մեթոդական հնարքի կիրառումը մաթեմատիկայի դասերին: Աշակերտը, ուշադիր զննելով թվային շարքը, պետք է վերհանի թաքնված օրինաչափությունը և շարունակի այն: Սա զարգացնում է վերլուծական միտքը, ուշադրության կենտրոնացումը…
Հարգելիներս, եկեք քննարկենք, թե Ինչպե՞ս են AI գործիքները (օրինակ ChatGPT, Grammarly, DeepL) ազդում անգլերենի ուսուցման վրա: Արդյո՞ք AI-ն ստեղծում է նոր բառապաշար և խոսքային ոճեր, օրինակ, կարճ, կոնկրետ, “clear-cut†պատասխանների…
Հոդվածում ամփոփված է «Պայմաններ և տրամաբանական ելքեր» թեմայի դասավանդման փորձը: Օգտագործելով ինտերակտիվ խաչբառեր և թվային խաղեր՝ ցույց է տրվում, թե ինչպես է ծրագրավորման «կախարդանքը» օգնում երեխաներին ավելի արագ ընկալել մաթեմատիկական…
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթացներ
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց