«Երևանյան հեռանկարներ» միջազգային 21-րդ երաժշտական փառատոնի հանդիսավոր բացման նախաշեմին Արամ Խաչատրյան համերգասրահում այսօր տեղի է ունեցել մամուլի ասուլիս: Բանախոսներն էին ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը, «Երևանյան հեռանկարներ» միջազգային փառատոնի հիմնադիր նախագահ և գեղարվեստական ղեկավար, կոմպոզիտոր Ստեփան Ռոստոմյանը, Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանը, փառատոնի տնօրեն Սոնա Հովհաննիսյանը:
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ անցկացվող «Թիկունքը՝ մշակույթ» խորագրով միջոցառումների շարքում ուրույն ծրագրով սեպտեմբերի 7-ին կներկայանան «Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնն ու Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը: Փառատոնի մեկնարկը կտրվի Տավուշի սահմանամերձ Բերդ քաղաքի «Սորաններ» դենդրոպարկում՝ բացօթյա ձևաչափով: Փառատոնը, որի շրջանակում Հայաստան են ժամանում աշխարհահռչակ մենակատարներ, նվագախմբեր և երաժիշտներ, անցկացվում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հովանու ներքո և ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ:
«Սա իսկապես պատմական պահ է. մեծ հեղինակություն վայելող «Երևանյան հեռանկարներ» միջազգային փառատոնը և Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը ելույթ կունենան Տավուշի սահմանամերձ Բերդ համայնքում: Այս իրադարձությունը չի կարող չփոխել մշակույթի հանդեպ հին պատկերացումը»,- ասել է նախարարի տեղակալ Արա Խզմալյանը: Նա նաև նշել է, որ սա մշակույթի ապակենտրոնացման գաղափարը կյանքի կոչելու հարմար առիթ էր:
Փառատոնի հիմնադիր նախագահ և գեղարվեստական ղեկավար Ստեփան Ռոստոմյանի խոսքով՝ ներկա պայմաններում սա նաև լավ առիթ է փառատոնն անցկացնելու բացօթյա միջավայրում, ինչպես ընդունված է ամբողջ աշխարհում, քանի որ իրենք մշտապես դահլիճների խնդիր են ունեցել:
Էդուարդ Թոփչյանը խորհրդանշական է համարել այն հանգամանքը, որ փառատոնի և Ֆիլհարմոնիկի համերգաշրջանի բացումն այս տարի միասին է տեղի ունենում. «Ուրախ եմ, որ երկար լռությունից հետո կրկին հնարավորություն ունենք փառատոնի շրջանակում ելույթ ունենալ մեր սիրելի ունկնդրի համար»:
Բանախոսները կարևորել են, հատկապես, միջոցառումը հայրենիքի սահմանին իրականացնելու գաղափարը: «Փառատոնի համար մեծ պատիվ է այս ձևաչափը: Մենք աշխարհի հետ խոսում ենք մշակույթի լեզվով և ցույց ենք տալիս, որ մեր զենքը նաև մեր մշակույթն է»,- ընդգծել է Ստեփան Ռոստոմյանը:
«Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնի շրջանակում Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ հանդես կգա ՀՀ վաստակավոր արտիստ, Չայկովսկու անվան մրցույթի դափնեկիր, թավջութակահար Նարեկ Հախնազարյանը: Ծրագրում կհնչեն Ա. Խաչատրյանի «Սպարտակ» բալետից սյուիտ, Կոմիտաս-Ասլամազյանի մանրանվագները, օպերային հայտնի արիաներ և Պ. Ի. Չայկովսկու «Ռոկոկո թեմայով վարիացիաները»՝ գրված թավջութակի և նվագախմբի համար: Համերգը կղեկավարի ՀԱՖՆ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանը: Միջոցառումը կմեկնարկի սեպտեմբերի 7-ին՝ ժամը 18:00-ին, մուտքն ազատ է:
Համերգի ժամանակ կպահպանվեն հակահամաճարակային բոլոր կանոնները։
Նշենք նաև, որ այսօր ՀԱՖՆ-ը և «Երևանյան հեռանկարներ» փառատոնը ՀՀ Ազգային ժողովի այգում ժամը 19:30-ին կներկայացնեն Ջուզեպե Վերդիի հայտնի օպերայի՝ ‹‹Տրավիատայի›› անմահ պատմությունը, որը կկենդանանա համաշխարհային ճանաչում ունեցող օպերային աստղերի կատարումներով՝ հաջակցություն լիբանանցիների՝ կապված վերջին իրադարձությունների հետ:
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
Առցանց գործիքների կիրառումը մաթեմատիկայի դասավանդման մեջ բերում է աննախադեպ արդյունավետություն: Ուսուցիչների համար դրանք դառնում են հզոր օժանդակ գործիքներ՝ դասապրոցեսը պլանավորելու, վիզուալիզացիաներ ստեղծելու և ուսանողների առաջընթացին հետևելու համար: Աշակերտների համար դրանք…
Ինչպես տեսնում ենք ժամանակակից կրթական միջավայրում մեր՝ դասվարներիս դերը փոխվել է: Մենք այլևս գիտելիքի միակ աղբյուրը չենք, այլ ուղեկցողներ, ովքեր պետք է օգնեն երեխային գտնել իր ճանապարհը տեղեկատվության հսկայական հոսքում:…
«Ողջոյն, սիրելի՛ գործընկերներ: Բոլորս գիտենք, թե որքան դժվար է պահել 30-ից ավելի աշակերտների ուշադրությունը, հատկապես, երբ դասարանում ունենք տարբեր կարիքներով երեխաներ: Իմ աշխատանքային «զինանոցում» այսօր առաջնային են ՏՀՏ գործիքները (LearningApps,…
«Հարգելի՛ գործընկերներ, հաճախ ենք հանդիպում իրավիճակի, երբ հարցը տալուց հետո դասարանում «ծանր լռություն» է տիրում: Իմ փորձից (4-րդ դասարան) հասկացել եմ, որ այդ լռությունը կարող է լինել ոչ թե անտեղյակության,…
Ողջույն, հարգելի՛ գործընկերներ: Ցանկանում եմ կիսվել 4-րդ դասարանում «Աշխարհացույց» (https://brainograph.com/login) հարթակի կիրառման իմ փորձով, որն այս շրջանում դարձել է անփոխարինելի օգնական «Մայրենի» և «Ես և շրջակա աշխարհը» առարկաների ինտեգրված դասերին:…
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթացներ
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց