2021 թվականին կայանալիք Օլիմպիական խաղերին նախապատրաստվելու նպատակով Օլիմպիական խաղերի, աշխարհի ու Եվրոպայի առաջնությունների հաղթողները և մրցանակակիրները, 2021 թվականի ամառային օլիմպիական խաղերին մասնակցության վարկանիշ ձեռք բերած մարզիկները, ինչպես նաև Օլիմպիական խաղերի ծրագրում ընդգրկված մարզաձևերի Հայաստանի Հանրապետության հավաքական թիմերի մարզիչներն ու բժիշկները կստանան ամենամսյա սպորտային նպաստ։
Համապատասխան որոշումն ընդունվել է ՀՀ Կառավարության սեպտեմբերի 3-ի նիստում, որը կկիրառվի առնվազն մեկ տարվա կտրվածքով՝ այս տարվա օգոստոսի 1-ից մինչև 2021 թվականին կայանալիք Օլիմպիական խաղերը: Ծրագրի իրականացման համար ՀՀ ԿԳՄՍ նախարարության 2020 թ. բյուջետային տնտեսումների հաշվին կատարվել է վերաբաշխում և հատկացվել է 232 մլն դրամ: Կառավարության նիստին ներկայացնելով նախագիծը՝ ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը նշել է, որ այսպիսով պետությունը վերահաստատում է սպորտի ոլորտում մեծ դերակատարություն ունենալու իր հանձնառությունը. «Այս որոշմամբ հնարավոր կլինի բարելավել մարզիկների, նրանց մարզիչների և բժիշկների սոցիալական վիճակը, միաժամանակ կարևորել սպորտի դերն ու նշանակությունը, դրանով իսկ աջակցել նաև մարզաձևերի զարգացմանը, նպաստել հանրապետության հավաքականներին ավելի ակտիվ հանդես գալու միջազգային մրցումներում ու մրցաշարերում, օժանդակել նվաճումներին»,- ասել է նախարարը՝ հավելելով, որ այժմ 2021 թվականին կայանալիք Օլիմպիական խաղերին նախապատրաստվում են 6 մարզաձևերի առաջադեմ մարզիկները, որոնց հետ աշխատում են մեծահասակների ՀՀ հավաքականների մեկ գլխավոր և երկու մարզիչներն ու բժիշկներ։ ՀՀ ԿԳՄՍ նախարարը նաև նշել է, որ Օլիմպիական խաղերից հետո կքննարկվեն ծրագիրը հետագա տարիներին իրականացնելու հնարավորությունները։
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
«Արհեստական բանականության ազդեցությունը կրթության և աշխատանքի ապագայի վրա» Ներածություն Արհեստական բանականությունը ժամանակակից աշխարհի ամենաարագ զարգացող տեխնոլոգիական ուղղություններից է, որն աստիճանաբար փոխում է մարդու առօրյան, կրթական գործընթացը և մասնագիտական գործունեությունը: Կրթության…
Հարգելի՛ գործընկերներ, Այսօր ցանկանում եմ ներկայացնել երկու հետաքրքիր մոտեցում, որոնք կարելի է կիրառել տարբեր առարկաների դասաժամերին՝ սովորողների մտածողությունը, ստեղծագործականությունն ու ակտիվ մասնակցությունը խթանելու նպատակով: «Կլաստեր» մեթոդ Այս մեթոդի միջոցով սովորողները…
Օտար լեզվի դասավանդման ընթացքում տեքստի հետ աշխատանքը հաճախ սահմանափակվում է ընթերցանությամբ, թարգմանությամբ և հարցերին պատասխանելով: Սակայն նույն տեքստը կարող է դառնալ ստեղծագործական մտածողության, հաղորդակցական կարողությունների և համագործակցային հմտությունների զարգացման արդյունավետ…
Ժամանակակից կրթության կարևորագույն նպատակներից է ձևավորել սովորող, որը կարողանում է ոչ միայն վերարտադրել գիտելիքը, այլև ինքնուրույն մտածել, վերլուծել, արտահայտել սեփական կարծիքը և հիմնավորել այն: Ռուսաց լեզվի 7–9-րդ դասարաններում այս նպատակին…
Ժամանակակից կրթության մեջ արհեստական բանականության (ԱԲ) գործիքները նոր հնարավորություններ են ստեղծում դասավանդման գործընթացն առավել հետաքրքիր, ստեղծագործական և արդյունավետ կազմակերպելու համար: Ռուսաց լեզվի 2–9-րդ դասարաններում ԱԲ գործիքների կիրառումը կարող է նպաստել…
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթացներ
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց