Սեպտեմբերի 1-ից սկսվում է Գիտության կոմիտեի՝ մայիսին հայտարարած «Ասպիրանտների և երիտասարդ հայցորդների հետազոտությունների աջակցության ծրագիր-2020» մրցույթի թեմաների ֆինանսավորումը:
«Ասպիրանտների և երիտասարդ հայցորդների հետազոտությունների աջակցության ծրագիր-2020» մրցույթն էապես տարբերվում էր նախորդ տարիներին հայտարարած ասպիրանտների մրցույթից։ Դիմել կարող էին մինչև 35 տարեկան առկա ուսուցման ասպիրանտները, երկրորդ և բարձր կուրսի հեռակա ասպիրանտները, ինչպես նաև երկրորդ և ավելի տարվա STEM մասնագիտությունների հայցորդները։ Կախված ենթածրագրից՝ թեմաների ֆինանսավորման տևողությունը մեկից երեք տարի է՝ նախկին մեկի փոխարեն, շահառու ասպիրանտների ամսական վարձատրությունը՝ 150 հազար դրամ՝ նախկին 100 հազարի փոխարեն։ Ասպիրանտի ղեկավարի համար սահմանված էր աշխատանքի վարձատրություն՝ մինչև 600 հազար դրամ մեկ տարվա կտրվածքով, որը նախկինում չի եղել։ Յուրաքանչյուր հայտի առավելագույն գումարը երեք միլիոն երկու հարյուր հազար դրամ էր։ Ծրագիրը կազմված է 3 ենթածրագրերից, որոնցից յուրաքանչյուրի համար սահմանված էին նախորդ մրցույթների համեմատ բավականին բարձր շեմային պայմաններ՝ միջազգային ինդեքսավորված ամսագրերում տպագրություններ, անգլերենի իմացության բարձր մակարդակ։
Մրցույթին մասնակցելու համար ներկայացվել էր 32 հայտ, որից ֆինանսավորման է երաշխավորվել 11-ը: Մրցույթի արդյունքներով ընտրված գիտական թեմաների ցանկին, որը հաստատվել է ՀՀ ԿԳՄՍ նախարարի 2020 թ. օգոստոսի 27-ի N 1114-Ա/2 հրամանով, կարող եք ծանոթանալ http://scs.am/files/cank-asp-yerit-haycord-2020.pdf հղումով:
Ասպիրանտների և երիտասարդ հայցորդների հետազոտությունների աջակցության մրցույթներն անցկացվելու են ամեն տարի։
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
Հարգելի ուսուցիչներ, սիրով ձեզ եմ ներկայացնում իմ ՝ «Տվյալների վերլուծություն և վիճակագրություն» վերնագրով թեման և հուսով եմ, որ կմասնակցեք թեմայի քննարկումներին, կկատարեք մեջբերումներ ու առաջարկություններ: Այս թեմայի ուսումնասիրության նպատակն է՝…
Հարգելի գործընկերներ, դիտարկումներս վերաբերում են նախագծային ուսումնառությանը, որը, անկասկած, ողջունելի և ժամանակի պահանջներին համահունչ մոտեցում է: Միաժամանակ, անհրաժեշտ է արձանագրել, որ այն իր հետ բերում է նաև որոշակի դժվարություններ և…
Նախագծի նպատակն է՝ բացահայտել հայ ժողովրդի պատմության էջերը, իր ընտանիքի նահապետների ծննդավայրերը, նրանց անցած ճանապարհը, սերունդների հետ կապը: զարգացնել պատմություն ուսումնասիրելու, հետազտություններ անելու կարողություններ, սովորեցնել ձևակերպել և քայլ առ քայլ…
Հարգելի´ ուսուցիչներ ,ձեզ եմ ներկայացնում իմ ընտրած թեման՝ «21-րդ դարի հմտությունների զարգացմանը միտված մեթոդների կիրառումը հայոց լեզվի և գրականության դասաժամերի ընթացքում »: Հուսով եմ ,որ կմասնակցեք թեմայի քննարկումներին, կանեք մեջբերումներ…
Հարգելի ուսուցիչներ ,սիրով ձեզ եմ ներկայացնում իմ ընտրած թեման՝ « Տեքստային խնդիրների դերը և կարևորությունը մաթեմատիկայի դասավանդման մեջ» և հուսով եմ ,որ կմասնակցեք թեմայի քննարկումներին, կանեք մեջբերումներ ու առաջարկություններ :…
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան