ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը ԻԿՕՄ Հայաստանի և ՌՕՔԵՄՓ կենտրոնի հետ համատեղ կազմակերպել է թանգարանների և արգելոց-թանգարանների կարիքների գնահատում, որի հիման վրա ԱՄՆ ՄԶԳ «Իմ Հայաստան» նախաձեռնության շրջանակում մշակվել է ԿՈՎԻԴ-19-ի հետևանքների չեզոքացման ծրագիրը: Նախաձեռնության առաջին փուլով «Իմ Հայաստան» ծրագրով ՀՀ Շիրակի, Լոռու, Տավուշի, Վայոց ձորի և Սյունիքի մարզերի 36 թանգարաններին ու արգելոց-թանգարաններին հատկացվել են տեխնիկական սարքավորումներ, հիգիենայի և անվտանգության պարագաներ, համավարակի օրերին այցելության պայմանների նշանների տպագրված պաստառներ:
Խաչատուր Աբովյանի տուն-թանգարանում այսօր տեղի է ունեցել ծրագրի նվիրատվության առաջին միջոցառումը, որին մասնակցել է ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Նարինե Խաչատուրյանը: Նա շնորհավորել է ներկաներին երկարատև դադարից հետո թանգարանների վերաբացման կապակցությամբ և խոսել համատեղ ծրագրի կարևորության մասին. «Շնորհակալ եմ բոլոր կազմակերպիչներին, որոնք ջանք չեն խնայել ծրագիրը կյանքի կոչելու համար: Այս մոտեցումը և համագործակցությունը չափազանց կարևոր են: Տրամադրվելիք նյութատեխնիկական աջակցությունը, որը կարևոր է նաև առողջապահական տեսանկյունից, կնպաստի վերաբացված թանգարաններում աշխատանքների արդյունավետ կազմակերպմանը»,- ասել է Ն. Խաչատուրյանը՝ հույս հայտնելով, որ թանգարաններն այցելուների պակաս չեն ունենա:
ԱՄՆ ՄԶԳ «Իմ Հայաստան» ծրագրի ղեկավար Սիսակ Մխիթարյանն ընգծել է, որ այս նախաձեռնությամբ նպատակ ունեն թանգարաններին օգնել հաղթահարել ԿՈՎԻԴ-19-ի առաջացրած խնդիրները և մարտահրավերները. «Այս աջակցությամբ թանգարանները կկարողանան ապահով պայմաններ ստեղծել աշխատակիցների և այցելուների համար, աշխատել ավելի արդյունավետ՝ շարունակելով իրենց չափազանց կարևոր և արժեքավոր գործունեությունը»,- ասել է նա՝ շնորհակալության հայտնելով ծրագրի բոլոր մասնակիցներին:
Ծրագրի առաջին փուլում աջակցություն ստացած մարզերի ընտրությունը պայմանավորված է «Իմ Հայաստան» ծրագրի գործունեության աշխարհագրությամբ, նախաձեռնությունը կրելու է շարունակական բնույթ:
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
Ինչպե՞ս կարդալ գիրք,երբ հեռախոսը ձեռքիդ է: 1)Առաջարկեք սկսել օրական ընդամենը 15-20 էջից: Դա տևում է մոտ 20 րոպե, բայց ստեղծում է կայուն սովորույթ: Կարևորը ոչ թե քանակն է, այլ պարբերականությունը:…
Հարգելի՛ ուսուցիչներ, այս անգամ ուզում եմ անդրադառնալ կրտսեր դպրոցականների դեզադապտացիային, բավականին նուրբ և կարևոր թեմա է: Սա այն վիճակն է, երբ երեխան չի կարողանում հարմարվել դպրոցական կյանքի նոր պահանջներին, ինչը…
«Իրավունքը՝ որպես պաշտպանիչ վահան» ·«â€‹Գիտեմ իմ իրավունքները․ պաշտպանված եմ»: ·«Մարդու իրավունքները վահան են ոչ թե ուժեղի, այլ արդարի ձեռքում»: ​Իրավունքը պաշտպանում է մարդուն կամայականությունից: Օրենքը սահմանում է սահմաններ և դառնում…
Հարգելի՛ գործընկերներ, Այսօր ուզում եմ խոսել մի բանի մասին, որի մասին սովորաբար լռում ենք մեթոդական միավորումների ժամանակ: Մենք բոլորս էլ ունենք այդ «բարդ» աշակերտը, ով չի լսում, խանգարում է, տեղից…
Հարգելի գործընկերներ,այսօր առավել քան երբևէ խնդիր է սովորողների ներգրավվածությունը դասապրոցեսին:Համացանցն ու սոցիալական ցանցերը երեխաներին սովորեցնում են շատ արագ մեծ ծավալի ինֆորմացիայի տիրապետել,որի արդյունքում նրաք, անկախ իրենց կամքից,այլևս դժվարանում են ջանք…
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթացներ
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց