ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը և «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ն, Եվրոպական միության` «Համագործակցության խթանում` հանուն ՄԿՈՒ ոլորտում աշխատանքի վրա հիմնված ուսուցման արդյունավետ հնարավորությունների» ծրագրի շրջանակում Աղվերանում կազմակերպել են ՄԿՈւ ոլորտի դոնոր կազմակերպությունների երկխոսության հարթակի չորրորդ հանդիպումը: Հարթակը նպատակ ունի աջակցել իրականացվող ծրագրերի համակարգմանը, փորձի փոխանակմանը և հետագա անելիքների ճշգրտմանը:
Ողջույնի խոսքով հանդես են եկել ԿԳՄՍՆ նախնական /արհեստագործական/ և միջին մասնագիտական կրթության վարչության պետ Արտակ Աղբալյանը և ՌԶԳ ՀԿ նախագահ Մկրտիչ Այվազյանը՝ կարևորելով դոնոր կազմակերպությունների դերը ՄԿՈՒ ոլորտում իրականացվող բարեփոխումների և շարունակական զարգացման գործընթացում:
Արտակ Աղբալյանը ներկայացրել է 2020-2025 թվականների կրթության ռազմավարության ՄԿՈՒ ոլորտի գործողությունների ծրագրի նախագիծը: Ներկաները նախագծի վերաբերյալ ներկայացրել են մի շարք առաջարկություններ, որոնք, ըստ Արտակ Աղբալյանի, կքննարկվեն և հաշվի կառնվեն ռազմավարության հետագա բարելավման գործընթացում: Դոնոր կազմակերպությունների ներկայացուցիչները նաև պատրաստակամություն են հայտնել աջակցել ռազմավարության որոշակի դրույթների իրականացմանը: Երկօրյա հանդիպման ընթացքում կազմակերպություններն իրենց հերթին ներկայացրել են ՄԿՈՒ ոլորտում իրականացրած ծրագրերը՝ հանդես գալով փորձի փոխանակմամբ: Հանդիպման ավարտին ամփոփվել են հնչած առաջարկները, կազմակերպությունների հետագա անելիքները և գործընկեր կազմակերպությունների միջև առավել արդյունավետ համագործակցության ուղիներն ու հեռանկարները:
Հանդիպմանը ներկա էին ՀՀ ԿԳՄՍ, Շրջակա միջավայրի նախարարությունների, Մասնագիտական կրթության և ուսուցման զարգացման ազգային կենտրոնի, Եվրոպական կրթական հիմնադրամի, Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության, «Գլոբալ զարգացումներ» հիմնադրամի, Գերմանիայի Դաշնության Մեկլենբուրգ-Ֆորպոմերանիա Դաշնային տարածաշրջանային էկոնոմիկայի ուսումնական կենտրոնի, Բրիտանական խորհրդի հայաստանյան գրասենյակի, «Մարդը կարիքի մեջ» կազմակերպության, «Վորլդ Վիժն» միջազգային բարեգործական կազմակերպության, «Ֆերտի» ՀԿ-ի ներկայացուցիչներ:
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
Ինչպես տեսնում ենք ժամանակակից կրթական միջավայրում մեր՝ դասվարներիս դերը փոխվել է: Մենք այլևս գիտելիքի միակ աղբյուրը չենք, այլ ուղեկցողներ, ովքեր պետք է օգնեն երեխային գտնել իր ճանապարհը տեղեկատվության հսկայական հոսքում:…
«Ողջոյն, սիրելի՛ գործընկերներ: Բոլորս գիտենք, թե որքան դժվար է պահել 30-ից ավելի աշակերտների ուշադրությունը, հատկապես, երբ դասարանում ունենք տարբեր կարիքներով երեխաներ: Իմ աշխատանքային «զինանոցում» այսօր առաջնային են ՏՀՏ գործիքները (LearningApps,…
«Հարգելի՛ գործընկերներ, հաճախ ենք հանդիպում իրավիճակի, երբ հարցը տալուց հետո դասարանում «ծանր լռություն» է տիրում: Իմ փորձից (4-րդ դասարան) հասկացել եմ, որ այդ լռությունը կարող է լինել ոչ թե անտեղյակության,…
Ողջույն, հարգելի՛ գործընկերներ: Ցանկանում եմ կիսվել 4-րդ դասարանում «Աշխարհացույց» (https://brainograph.com/login) հարթակի կիրառման իմ փորձով, որն այս շրջանում դարձել է անփոխարինելի օգնական «Մայրենի» և «Ես և շրջակա աշխարհը» առարկաների ինտեգրված դասերին:…
Այսօր կրթությունը այլևս չի սահմանափակվում միայն ակադեմիական գիտելիքների փոխանցմամբ: Դպրոցը ստանձնում է առավել պարտականություններ և ունի ավելի մեծ դեր, քան պարզապես պատմության, անգլերենի կամ մաթեմատիկայի դասավանդումը: Որպես ուսուցիչներ՝ մենք կանգնած…
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթացներ
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց