«Իմ Հայաստան» ծրագիրը ՀՀ ԿԳՄՍՆ-ի, ԻԿՕՄ Հայաստանի և ՌՕՔԵՄՓ կենտրոնի հետ համատեղ օգոստոսի 28-ին Խաչատուր Աբովյանի տուն-թանգարանում կիրականացնի «Թանգարանների և արգելոց-թանգարանների ԿՈՎԻԴ-19-ի հետևանքների չեզոքացման ծրագրի» նվիրատվության միջոցառումը։ Այն նախատեսված է միայն շահառու հաստատությունների տնօրենների համար և կանցկացվի փակ ձևաչափով։
Պայմանավորված ԿՈՎԻԴ-19 համաճարակով՝ 2020 թվականի մարտի 16-ից երկրի թանգարանները փակել են դռները այցելուների առաջ և հանրության հետ հաղորդակցվել են միայն թվային հարթակների միջոցով, թեև ոչ բոլոր թանգարաններին է հաջողվել իրենց գործունեությունն իրականացնել առցանց՝ հաճախ սարքավորումների պակասի կամ այդ հարթակներում աշխատելու բավարար հմտությունների բացակայության պատճառով: Եվ այս միջոցառումն իրականացվում է ԿՈՎԻԴ-19-ի արդյունքում առաջացած մարտահրավերները մեղմելու և հաղթահարելու նպատակով:
Ծրագրի առաջին փուլով աջակցությունն ուղղվում է ՀՀ 5 մարզերի՝ Շիրակի, Լոռու, Տավուշի, Վայոց Ձորի և Սյունիքի 36 թանգարաններին ու արգելոց-թանգարաններին։ Մարզերի ընտրությունը պայմանավորված է «Իմ Հայաստանի» կողմից ծավալվող գործունեության աշխարհագրությամբ։
«ԻՄ ՀԱՅԱՍՏԱՆ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
2015 թ. մեկնարկած «Իմ Հայաստան» մշակութային զբոսաշրջության ծրագիրը ֆինանսավորվում է ԱՄՆ ՄԶԳ-ի և իրականացվում Սմիթսոնյան ինստիտուտի կողմից: Ծրագիրը միտված է բարձրացնելու և տարածելու Հայաստանի մշակութային ժառանգության մասին գիտելիքները, ինչպես նաև խթանելու անհրաժեշտ կարողությունների զարգացմանը՝ աջակցելու հայկական մշակութային վայրերի և գործելակերպի երկարաժամկետ կենսունակությանը։ «Իմ Հայաստանը» համատեղ ծրագիր է Հայաստանի ժողովրդի, ԱՄՆ ՄԶԳ և Սմիթսոնյան ինստիտուտի միջև։ 2016թ․ «Իմ Հայաստան»-ը և ԻԿՕՄ Հայաստանը ստորագրել են թանգարանների ոլորտում համագործակցության փոխըմբռնման հուշագիր։
ԻԿՕՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԱՍԻՆ
ԻԿՕՄ Հայաստանը ստեղծվել է 2008 թ-ին։ Նրա առաքելությունն է թանգարանները դարձնել ցանկալի տարածքներ՝ կրթական, մշակութային և զբոսաշրջային, ինչպես նաև բնական և մշակութային ժառանգության պահպանման նպատակներով՝ թե՛ տեղական, թե՛ օտարերկրյա այցելուների համար։ Նպատակն է նաև աջակցել թանգարանների աշխատողների մասնագիտական կրթությանը։
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
Հարգելի գործընկերներ, այս տարվանից 9–րդ դասարանցիները գրում են ինտեգրված էսսե: Արդի կրթական բարեփոխումների համատեքստում էսսեն դադարել է լինել սոսկ շարադրական աշխատանքի տեսակ: Այն հանդես է գալիս որպես բազմաֆունկցիոնալ մեթոդական գործիք,…
21-րդ դարի կրթական համակարգը կանգնած է արագ փոփոխությունների շեմին, որոնց հիմքում տեխնոլոգիական առաջընթացն է: Այս փոփոխությունների կարևորագույն շարժիչ ուժերից մեկը արհեստական բանականությունն է (ԱԲ), որը նոր հնարավորություններ է ստեղծում ուսուցման…
Ֆրանսերենը որպես գործողության լեզու. Ինչպե՞ս դասասենյակը վերածել իրական կյանքի հարթակի Ժամանակակից աշխարհում լեզու սովորելը դադարել է լինել պարզապես քերականական կանոններ անգիր անելու կամ տեքստեր թարգմանելու գործընթաց : Այսօր մեր առջև…
«Հարգելի՛ գործընկեր, ցավոք, փորձը ցույց է տալիս, որ բուլինգը «չի անցնում», այն հետք է թողնում երեխայի ինքնագնահատականի վրա ամբողջ կյանքում: Մեր խնդիրն է ստեղծել այնպիսի անվտանգ միջավայր, որտեղ երեխան չի…
Գործընկերներ, իսկ դուք փորձե՞լ եք դասն անցկացնել առանց դասագրքի՝ օգտագործելով միայն ինտերակտիվ խաղեր: Իսկ ի՞նչ գործիքներ եք դուք նախընտրում 4-րդ դասարանում: «...Իմ փորձից տեսնում եմ, որ երբ դասի կենտրոնում հայտնվում…
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթացներ
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց