Հայաստանում Ղազախստանի Հանրապետության դեսպանատան նախաձեռնությամբ տեղի է ունեցել առցանց հանդիպում ղազախ մեծ բանաստեղծ և մտածող Աբայ Կունանբաևի 175-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում: Ղազախստանի դեսպանատան հովանու ներքո Երևանի պետական համալսարանի և «Բզեզ» տպարանի աջակցությամբ թարգմանվել է Աբայի «Ուսուցողական խոսքեր» ժողովածուն (Կարա սոզդեր), ինչպես նաև Մուխտար Աուեզովի «Աբայայի ուղին» վեպը:
Հանդիպմանը ներկա էին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, ՀՀ-ում Ղազախստանի արտակարգ և լիազոր դեսպան Թիմուր Ուրազաևը, կրթության և մշակույթի ոլորտի ներկայացուցիչներ:
Նախարարի տեղակալ Ա. Մարտիրոսյանը, ողջունելով ներկաներին, բարձր է գնահատել ղազախ գրող, փիլիսոփա համաշխարհային մշակույթում մեծ ավանդ ունեցող Աբայ Կունանբաևի ներդրումը 19-րդ դարի վերջում և 20-րդ դարասկզբի գրականության ոլորտում, մասնավորապես նշելով. «Աբայ Կունանբաևը հավատում էր, որ կրթության միջոցով բացահայտվում է մարդու ներուժը, և նա պայքարում էր սոցիալական անարդարությունների, բռնությունների դեմ: Վստահ եմ՝ մեծանուն գրողի այս ժողովածուն մեծ արձագանք կգտնի հայ ընթերցողների շրջանում և կնպաստի մեր պետությունների միջմշակութային կապերի հետագա զարգացմանը»:
Այս տարի նշվում է նաև ղազախ մեծանուն գրողի 175-ամյակը, ինչի կապակցությամբ դեսպանը նշել է, որ նախատեսվում են մշակութային միջոցառումներ: Նրա խոսքով առաջիկայում ղազախերենով կտպագրվի նաև հայ գրականության անթոլոգիա՝ հայ մեծանուն գրողների ստեղծագործություններով՝ սկսած Նարեկացուց, Սայաթ-Նովայից մինչև ժամանակակիցներ, ինչը մեկ անգամ ևս կնպաստի հայ-ղազախական մշակութային կապերի ամրապնդմանը: Գրողի ստեղծագործական վաստակի, ինչպես նաև նշյալ ժողովածուի արժևորման և գնահատանքի խոսքերով հանդես են եկել նաև մշակույթի ոլորտի հայ և ղազախ գործընկերները:
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
Ինչպե՞ս կարդալ գիրք,երբ հեռախոսը ձեռքիդ է: 1)Առաջարկեք սկսել օրական ընդամենը 15-20 էջից: Դա տևում է մոտ 20 րոպե, բայց ստեղծում է կայուն սովորույթ: Կարևորը ոչ թե քանակն է, այլ պարբերականությունը:…
Հարգելի՛ ուսուցիչներ, այս անգամ ուզում եմ անդրադառնալ կրտսեր դպրոցականների դեզադապտացիային, բավականին նուրբ և կարևոր թեմա է: Սա այն վիճակն է, երբ երեխան չի կարողանում հարմարվել դպրոցական կյանքի նոր պահանջներին, ինչը…
«Իրավունքը՝ որպես պաշտպանիչ վահան» ·«â€‹Գիտեմ իմ իրավունքները․ պաշտպանված եմ»: ·«Մարդու իրավունքները վահան են ոչ թե ուժեղի, այլ արդարի ձեռքում»: ​Իրավունքը պաշտպանում է մարդուն կամայականությունից: Օրենքը սահմանում է սահմաններ և դառնում…
Հարգելի՛ գործընկերներ, Այսօր ուզում եմ խոսել մի բանի մասին, որի մասին սովորաբար լռում ենք մեթոդական միավորումների ժամանակ: Մենք բոլորս էլ ունենք այդ «բարդ» աշակերտը, ով չի լսում, խանգարում է, տեղից…
Հարգելի գործընկերներ,այսօր առավել քան երբևէ խնդիր է սովորողների ներգրավվածությունը դասապրոցեսին:Համացանցն ու սոցիալական ցանցերը երեխաներին սովորեցնում են շատ արագ մեծ ծավալի ինֆորմացիայի տիրապետել,որի արդյունքում նրաք, անկախ իրենց կամքից,այլևս դժվարանում են ջանք…
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթացներ
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց