ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն ընդունել է ԻԿՕՄ-ի հայկական թանգարանների ազգային կոմիտեի գործադիր խորհրդի անդամներին։ Հանդիպմանը ներկա է եղել նաև նախարարի տեղակալ Նարինե Խաչատուրյանը։
Ողջունելով ներկաներին` նախարար Ա. Հարությունյանը նախ նշել է, որ թանգարանների վերաբացման հարցին կրկին անդրադարձ է լինելու հաջորդ շաբաթ։ Նրա խոսքով, թանգարաններն առաջին հերթին կրթական կառույցներ են և դպրոց-թանգարան, բուհ-թանգարան կապերն ակտիվացնելու և համակարգային մոտեցումներ ձևավորելու գործում ԻԿՕՄ-ի հետ համագործակցությունը կարևոր է: Նախարարը նաև անդրադարձել է հավաքածուների հաշվառման գործի կարևորությանը, թանգարանային ոլորտի օրենսդրական բարեփոխումներին։
ԻԿՕՄ-ի հայկական թանգարանների ազգային կոմիտեի նախագահ Անի Ավագյանը ներկայացրել է կազմակերպության կառուցվածքը, գործունեության հիմնական ուղղությունները: Թանգարանների վերաբացման հարցերի շուրջ քննարկման ժամանակ Ա. Ավագյանը խոսել է վերջին ամիսներին իրականացրած` «ԿՈՎԻԴ-19-ի հետևանքների չեզոքացման ծրագիր թանգարանների և արգելոց-թանգարանների համար» ծրագրի մասին` նշելով, որ մի շարք գործընկեր կազմակերպությունների հետ ներգրավել են համապատասխան նյութատեխնիկական աջակցություն Հայաստանի թանգարանների համար: Առաջիկայում կիրականացվի ծրագրի առաջին փուլը, և ՀՀ 5 մարզերի 36 թանգարանների կտրամադրվի համապատասխան աջակցություն` վերաբացմանը պատրաստ լինելու համար։ Բացի այդ, ՀՀ ԿԳՄՍՆ-ի հետ համատեղ մշակվել է վերապատրաստումների ծրագիր, ներգրավվել է միջազգային փորձագետ։
Հանդիպման ընթացքում կոմիտեի անդամները խոսել են թանգարանային ոլորտին առնչվող հիմնախնդիրներից, քննարկել բարեփոխումների հետ կապված հարցեր:
Նախարար Ա. Հարությունյանը նշել է, որ թանգարանների կառավարման և ֆինանսավորման նոր մոդելի մշակումն արդիական խնդիր է, տրվել է հաստիքացուցակների և պաշտոնի անձնագրերի գործը ամբողջացնելու հանձնարարական։ Ամփոփելով հանդիպումը` նախարարը հույս է հայտնել, որ առաջիկայում համատեղ ուժերով կիրականացվեն ոլորտի համակարգային բարեփոխումներ:
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
«Արհեստական բանականության ազդեցությունը կրթության և աշխատանքի ապագայի վրա» Ներածություն Արհեստական բանականությունը ժամանակակից աշխարհի ամենաարագ զարգացող տեխնոլոգիական ուղղություններից է, որն աստիճանաբար փոխում է մարդու առօրյան, կրթական գործընթացը և մասնագիտական գործունեությունը: Կրթության…
Հարգելի՛ գործընկերներ, Այսօր ցանկանում եմ ներկայացնել երկու հետաքրքիր մոտեցում, որոնք կարելի է կիրառել տարբեր առարկաների դասաժամերին՝ սովորողների մտածողությունը, ստեղծագործականությունն ու ակտիվ մասնակցությունը խթանելու նպատակով: «Կլաստեր» մեթոդ Այս մեթոդի միջոցով սովորողները…
Օտար լեզվի դասավանդման ընթացքում տեքստի հետ աշխատանքը հաճախ սահմանափակվում է ընթերցանությամբ, թարգմանությամբ և հարցերին պատասխանելով: Սակայն նույն տեքստը կարող է դառնալ ստեղծագործական մտածողության, հաղորդակցական կարողությունների և համագործակցային հմտությունների զարգացման արդյունավետ…
Ժամանակակից կրթության կարևորագույն նպատակներից է ձևավորել սովորող, որը կարողանում է ոչ միայն վերարտադրել գիտելիքը, այլև ինքնուրույն մտածել, վերլուծել, արտահայտել սեփական կարծիքը և հիմնավորել այն: Ռուսաց լեզվի 7–9-րդ դասարաններում այս նպատակին…
Ժամանակակից կրթության մեջ արհեստական բանականության (ԱԲ) գործիքները նոր հնարավորություններ են ստեղծում դասավանդման գործընթացն առավել հետաքրքիր, ստեղծագործական և արդյունավետ կազմակերպելու համար: Ռուսաց լեզվի 2–9-րդ դասարաններում ԱԲ գործիքների կիրառումը կարող է նպաստել…
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթացներ
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց