Սիրելի՛ երիտասարդներ,
Օգոստոսի 12-ը ՄԱԿ-ը 1999 թ.-ից ի վեր նշում է որպես Երիտասարդության միջազգային օր՝ մեկ անգամ ևս շեշտելու և կարևորելու ձեր առանձնահատուկ դերն ու ներուժը պետությունների զարգացման, կայացման և առաջընթացի, հայրենիքի բարօրության գործում։ Միջազգային օրվա այս տարվա կարգախոսը` «Երիտասարդների ներգրավվածությունը գլոբալ գործընթացներում», ենթադրում է ձեր ակտիվ ներգրավվածությունը տեղական, ազգային, ինչպես նաև համաշխարհային ինստիտուտներում և գործընթացներում: Այս կարգախոսն ավելի քան արդիական է Հայաստանում, որտեղ 2018 թ.-ի Թավշյա հեղափոխության և ժողովրդավարական զարգացումների արդյունքում առկա են հանրային կյանքի տարբեր ինստիտուտների կայացման մեջ քաղաքացիների և լայն հանրության մասնակցության բոլոր հնարավորությունները, իսկ այդ գործընթացում երիտասարդների ակտիվությունն ուղղակի անգնահատելի է:
Աշխարհն այսօր բախվում է բազում մարտահրավերների, և դրանցից անմասն չէ մեր երկիրը, որն ունի նաև իրեն բնորոշ խնդիրներ: Պատրաստի դեղատոմսեր չկան. լուծումները գտնելու ենք միասին: Այդ առումով կարևոր են վերջերս մեկնարկած «Երիտասարդական պետական քաղաքականության 2021-2025 թթ ռազմավարության» մշակման աշխատանքները, որոնք մենք շարունակելու ենք ձեզ հետ համատեղ` վեր հանելու ձեր առջև ծառացած խնդիրները, ուղենշելու այն թիրախները, որոնց ուղղությամբ պետք է առաջիկա հինգ տարիներին միասին աշխատենք։ Համոզված եղեք, որ նախարարությունը վստահելի աջակից է ձեր նորարար գաղափարներին, ձեր միտքն ու կարողությունները երկրի առանցքային խնդիրների լուծմանը ծառայեցնելու կարևոր գործում։ Թեև Covid-19-ով պայմանավորված՝ երիտասարդական որոշ ծրագրեր ստիպված ենք եղել չեղարկել, բայց լավատեսությամբ և միասնական հաղթանակի աննահանջ ձգտմամբ շարժվելու ենք առաջ՝ գիտակրթական, մշակութային, մարզական և մեր հանրային կյանքի բոլոր ոլորտներում նոր նվաճումների ու հաղթանակների սպասումով։
Մենք ուժեղ ենք մեր երիտասարդներով։ Մեկ անգամ ևս շնորհավորում եմ, մաղթում եմ նոր գաղափարներ, ամուր կամք, ճկուն միտք և բազում նվաճումներ։
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
«Արհեստական բանականության ազդեցությունը կրթության և աշխատանքի ապագայի վրա» Ներածություն Արհեստական բանականությունը ժամանակակից աշխարհի ամենաարագ զարգացող տեխնոլոգիական ուղղություններից է, որն աստիճանաբար փոխում է մարդու առօրյան, կրթական գործընթացը և մասնագիտական գործունեությունը: Կրթության…
Հարգելի՛ գործընկերներ, Այսօր ցանկանում եմ ներկայացնել երկու հետաքրքիր մոտեցում, որոնք կարելի է կիրառել տարբեր առարկաների դասաժամերին՝ սովորողների մտածողությունը, ստեղծագործականությունն ու ակտիվ մասնակցությունը խթանելու նպատակով: «Կլաստեր» մեթոդ Այս մեթոդի միջոցով սովորողները…
Օտար լեզվի դասավանդման ընթացքում տեքստի հետ աշխատանքը հաճախ սահմանափակվում է ընթերցանությամբ, թարգմանությամբ և հարցերին պատասխանելով: Սակայն նույն տեքստը կարող է դառնալ ստեղծագործական մտածողության, հաղորդակցական կարողությունների և համագործակցային հմտությունների զարգացման արդյունավետ…
Ժամանակակից կրթության կարևորագույն նպատակներից է ձևավորել սովորող, որը կարողանում է ոչ միայն վերարտադրել գիտելիքը, այլև ինքնուրույն մտածել, վերլուծել, արտահայտել սեփական կարծիքը և հիմնավորել այն: Ռուսաց լեզվի 7–9-րդ դասարաններում այս նպատակին…
Ժամանակակից կրթության մեջ արհեստական բանականության (ԱԲ) գործիքները նոր հնարավորություններ են ստեղծում դասավանդման գործընթացն առավել հետաքրքիր, ստեղծագործական և արդյունավետ կազմակերպելու համար: Ռուսաց լեզվի 2–9-րդ դասարաններում ԱԲ գործիքների կիրառումը կարող է նպաստել…
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթացներ
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց