ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Իրազեկում. «Շախմատ»

Օգոստոսի 9, 2020
Պաշտոնական

«Շախմատ» ուսումնական առարկան կդասավանդվի 2-4-րդ դասարաններում՝ շաբաթական երկու ժամով։ Առարկայի չափորոշիչը կազմվել է գիտական ժամանակակից հետազոտությունների հիման վրա. սահմանվել են չափելի վերջնարդյունքներ: Երկրորդ դասարանում ծրագիրը բեռնաթափվել է. մարտավարական հնարքները և մատ թագուհիով և մատ նավակով թեմաները տեղափոխվել են երրորդ դասարան։ Երկրորդ դասարանի ծրագրում հիմնականում թողնվել են խաղային, մինի խաղային և շախմատային գործնական խաղերի թեմաները։ Ներառվել են մեկքայլանի խնդիրների լուծման մրցույթներ (5 ժամ), մատային դիրքերի ստեղծում (5 ժամ), որտեղ սովորողն ինքն է ստեղծում մատային դիրք` իրեն տրված խաղաքարերով։ Նախատեսվում է, որ կուսուցանվեն խաղը վարելու հիմունքները, որը թույլ կտա սովորողին ավելի հմուտ լինել գործնական խաղերի ժամանակ։

Երրորդ դասարանում պարզեցվել է «Շախմատ» առարկայի ամբողջ ծրագիրը. ներառվել են մարտավարական հնարքներ, ռազմավարական թեմաներ, պրակտիկ դասերի համադրումը իրականացվել է տեսականի հետ փոխներգործուն սերտ կապով։ Թեմաներում ներառվել են նախագծային առաջադրանքներ, որոնք նախկինում չեն եղել:

Փոխվել են մեթոդները. առաջադրանքները ոչ թե ուսուցիչը բացատրում է, այլ ուղղորդում է աշակերտներին բացահայտել դրանք։ Շախմատային ռազմավարական դիրքերի ուսուցումն իրականացվում է քննարկումների, բանավեճերի միջոցով, որի նպատակն է զարգացնել սովորողների քննադատական մտածողությունը։

Չորրորդ դասարանի ծրագիրը նախատեսվում է անփոփոխ թողնել, քանի որ բեռնաթափվել էր 2019 թ.-ին։ Այն փոփոխվել է մեթոդապես, մարտավարական հնարքներն իրականացվում են իրավիճակի գնահատման և վերլուծության հիման վրա սովորողին ուսուցչի տված ուղղորդող հարցերի միջոցով։

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • <<Աշխարհացույց>>-ի կիրառումը մայրենիի դասերին

    Թեմայի հեղինակ՝ Գուրջանյան

    Հարգելի գործընկերներ, սիրով ներկայացնում եմ <<Աշխարհացույց>>-ի կիրառմամբ իմ կատարած հետազոտության արդյունքները,սիրով կլսեմ ձեր կարծիքները Հետազոտական աշխատանքը կատարել եմ 4-րդ դասարանում՝ մայրենի առարկայից: Դասարանում սովորում է 16 աշակերտ: Դասանյութը ոչ գրական…

  • «Արհեստական բանականության ազդեցությունը կրթության և աշխատանքի ապագայի վրա»

    Թեմայի հեղինակ՝ arphusnel@mail.ru

    «Արհեստական բանականության ազդեցությունը կրթության և աշխատանքի ապագայի վրա» Ներածություն Արհեստական բանականությունը ժամանակակից աշխարհի ամենաարագ զարգացող տեխնոլոգիական ուղղություններից է, որն աստիճանաբար փոխում է մարդու առօրյան, կրթական գործընթացը և մասնագիտական գործունեությունը: Կրթության…

  • «Կլաստեր» և «Mentimeter»â€¤ երկու արդյունավետ մոտեցում:

    Թեմայի հեղինակ՝ animatinan@gmail.com

    Հարգելի՛ գործընկերներ, Այսօր ցանկանում եմ ներկայացնել երկու հետաքրքիր մոտեցում, որոնք կարելի է կիրառել տարբեր առարկաների դասաժամերին՝ սովորողների մտածողությունը, ստեղծագործականությունն ու ակտիվ մասնակցությունը խթանելու նպատակով: «Կլաստեր» մեթոդ Այս մեթոդի միջոցով սովորողները…

  • «Ստեղծագործական առաջադրանքները օտար լեզվի դասերին»

    Թեմայի հեղինակ՝ animatinan@gmail.com

    Օտար լեզվի դասավանդման ընթացքում տեքստի հետ աշխատանքը հաճախ սահմանափակվում է ընթերցանությամբ, թարգմանությամբ և հարցերին պատասխանելով: Սակայն նույն տեքստը կարող է դառնալ ստեղծագործական մտածողության, հաղորդակցական կարողությունների և համագործակցային հմտությունների զարգացման արդյունավետ…

  • «Քննադատական մտածողության և հաղորդակցական կարողությունների զարգացումը»

    Թեմայի հեղինակ՝ animatinan@gmail.com

    Ժամանակակից կրթության կարևորագույն նպատակներից է ձևավորել սովորող, որը կարողանում է ոչ միայն վերարտադրել գիտելիքը, այլև ինքնուրույն մտածել, վերլուծել, արտահայտել սեփական կարծիքը և հիմնավորել այն: Ռուսաց լեզվի 7–9-րդ դասարաններում այս նպատակին…