Հանրակրթական դպրոցում «Քիմիա» առարկայի ուսուցումն իրականացվելու է երկու փուլով: Միջին դպրոցում այն որպես պարտադիր առարկա ուսումնասիրվելու է 7-9-րդ դասարաններում: Առարկայի բովանդակությունը կառուցվել է 5-6-րդ դասարաների համար նախատեսված «Բնություն» առարկայի հենքի վրա, որի չափորոշիչն ու ծրագիրը նույնպես էապես փոխվել են։ Ավագ դպրոցում սովորողները, ելնելով նախասիրություններից և մասնագիտական կողմնորոշումից, իրենց ընտրությամբ կարող են քիմիան ուսումնասիրել կա՛մ որպես առանձին առարկա, կա՛մ ինտեգրված «Բնագիտություն» առարկայի շրջանակում, որը ներառում է գիտելիքներ նաև բնագիտական այլ առարկաներից: Վերջինս նախատեսված է հումանիտար և հասարակագիտական ոլորտում մասնագիտացողների համար և դասավանդվելու է 10-11-րդ դասարաններում:
Ի տարբերություն քիմիայի այժմ գործող չափորոշչի և ծրագրի՝ նոր մշակված փաստաթղթում կատարվել են հետևյալ փոփոխությունները. գործող չափորոշչով սովորողներին ներկայացվող եռամակարդակ պահանջները փոխարինվել են դպրոցի յուրաքանչյուր աստիճանի շրջանավարտի համար սահմանված ուսումնառության ակնկալվող վերջնարդյունքներով: Դրանք ուղղված են ոչ միայն տեսական նյութի իմացությանը, այլ նաև սովորողների տրամաբանական մտածողության, գիտելիքները տարբեր իրավիճակներում կիրառելու, պրակտիկ գործունեություն ծավալելու կարողությունների զարգացմանը:
Վերջնարդյունքները ձևակերպելիս առավել ուշադրություն է դարձվել դրանց չափելիության, հստակության, միարժեքության, սովորողների զարգացման դինամիկայի ապահովման հետ կապված խնդիրներին: Աշխատանքի ընթացքում հաշվի են առնվել մի շարք առաջատար երկրների` քիմիայի կրթական չափորոշչի, ուսումնական ծրագրերի և վերջնարդյունքների մշակման վերջին զարգացումները։ Մասնավորապես, ավագ դպրոցի ծրագրում ներգրավվել են քիմիական ռեակցիաների մեխանիզմների և օրգանական նյութերի կառուցվածքի հետազոտության որոշ կարևորագույն անալիտիկ մեթոդների հիմունքները։ Առարկայի բովանդակությունը կառուցվել է հինգ հիմնական գաղափարների (Նյութի մասնիկային բնույթ՝ ատոմ և մոլեկուլ։ Քիմիական կապ, կառուցվածք և հատկություններ։ Քիմիական ռեակցիաներ։ Էներգիայի պահպանման օրենք և թերմոդինամիկա։ Կինետիկա և հավասարակշռություն) հենքի վրա, որոնք առավել կոնկրետացվել են հաջորդ երկու մակարդակներում: Նման մոտեցումը նպաստելու է ուսումնասիրվող թեմաների, կոնկրետ ուսումնական նյութերի ընտրության արդյունավերության բարձրացմանը:
Աշխարհի ճանաչողության միասնական մեթոդաբանական հիմքերի ապահովման նպատակով առարկայի բովանդակության կառուցման հիմքում դրվել են նաև մի շարք այսպես կոչված՝ խաչվող հասկացություններ, որոնք ընդհանրական են բոլոր բնագիտական առարկաների համար և օգնելու են սովորողներին միավորելու, փոխկապակցելու տարբեր առարկաներից ձեռք բերած գիտելիքներն աշխարհի մասին մեկ ամբողջական պատկերացման շրջանակում: Փաստաթղթում սահմանվել են տարատեսակ հետազություններ կատարելու համար անհրաժեշտ ընդհանրական հմտությունները, որոնց ձևավորմանը պետք է նպատակաուղղվի ուսումնական գործընթացը: Որպես ուսումնական գործունեության տեսակ` ներմուծվել են նախագծային և հետազոտական աշխատաքները: Ի տարբերություն ներկայումս գործող ծրագրի, որը պարտադիր է բոլոր դպրոցների համար, առաջարկվող ծրագիրն ընդամենը օրինակելի է, այսինքն՝ յուրաքանչյուր դպրոց կարող է կամ օգտագործել այդ ծրագիրը, կամ դրա հիման վրա մշակել և հաստատման ներկայացնել իր սեփականը՝ պարտադիր ապահովելով ակնկալվող վերջնարդյունքների ձևավորումը:
Առաջարկվող օրինակելի ծրագրում բեռնաթափվել է ուսումնական նյութը, ինչը հնարավորություն է ընձեռելու առավել շատ ժամանակ հատկացնել սովորողների գործնական հմտությունների զարգացմանը, խնդիրների լուծմանը, լաբորատոր, նախագծային և հետազոտական աշխատանքների կատարմանը: Վերանայվել են քիմիայի ուսումնական ժամաքանակները 7-12-րդ դասարաններում, ինչպես նաև` սովորողի ուսումնառության արդյունքների գնահատման ձևերը և սկզբունքները։ Քիմիա առարկայի ուսումնառության հայեցակարգում ներկայացված են ուսումնառության նպատակները, արդիականությունը և քիմիայի դերը մեր երկրի հանքարդյունաբերության, առողջապահության, էկոլոգիական, գյուղատնտեսության և տեխնոլոգիական հիմնախնդիրների լուծման գործում։
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
Դպրոցակաների համար ֆիզիկական վարժությունները կարևոր են, քանի որ նրանց նյարդային համակարգը գտնվում է ակտիվ ձևավորման փուլում: 1. Նյարդապլաստիկություն և «Ուղեղի պարարտանյութ» Ֆիզիկական վարժությունների ժամանակ արտադրվում է BDNF (Brain-Derived Neurotrophic Factor)…
Ողջու'յն,հարգելի' գործընկերներ:Եկե'ք, քննարկե'նք: Փորձենք դիտարկել,թե ինչ դեր ունեն առարկայական խմբակները հայոց լեզվի և գրականության ուսուցման,սովորողների ճանաչողական և ստեղծագործական կարողությունների զարգացման գործում: Հայոց լեզուն և գրականությունը միայն ուսումնական առարկաներ չեն,այլ նաև…
Նախադպրոցականից կրտսեր դպրոցական տարիքին անցումը երեխայի կյանքում ուղեկցվում է տարիքային ճգնաժամով, ինչը կապված է առաջատար գործունեության փոփոխության հետ (խաղից անցում ուսումնական գործունեության): Այս փուլում երեխաները հաճախ բախվում են հետևյալ խնդիրներին.…
Կից ներկայացնում եմ իմ կողմից մշակված տեսողական քայլաշարի օրինակը, որն օգնում է սովորողներին ավելի ինքնավստահ և հանգիստ զգալ դասի յուրաքանչյուր փուլում Հարգելի՛ գործընկերներ, Շնորհակալ եմ նախորդ թեմաների շուրջ ծավալված անկեղծ…
Ձևավորող գնահատումը որպես ընթացիկ գնահատման փուլ
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթացներ
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց