ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Իրազեկում. «Ես և շրջակա աշխարհը»

Հուլիսի 31, 2020
Պաշտոնական

«Ես և շրջակա աշխարհը» ինտեգրված պետական պարտադիր առարկա է 2-4-րդ դասարանների համար: «Ես և շրջակա աշխարհը» ինտեգրված ուսումնական դասընթացը կոչված է օգնելու երեխային՝ ճանաչել իրեն ոչ միայն որպես անհատ, այլև որպես հասարակության և բնության մասնիկ: Այն հուսալի հիմք է միջին և ավագ դպրոցների «Բնագիտություն», «Հասարակագիտություն», «Ֆիզիկա», «Կենսաբանություն», «Քիմիա», «Աշխարհագրություն», «Պատմություն» առարկաների, ինչպես նաև «Առողջ և անվտանգ կենսակերպ» ինտեգրվող բովանդակային ուղղության համար: Ավելացել է առարկայի համար նախատեսվող ժամաքանակը. նախկին 134 ժամի փոխարեն ներկայիս նախագծով նախատեսվում է 200 ժամ ամբողջ դասընթացի համար՝ շաբաթական 2 ժամ բոլոր դասարաններում:

Առարկայի բովանդակությունը կառուցվում է «ես» գաղափարի շուրջ՝ հետագայում ընդլայնելով և բացահայտելով անձի և նրանից դուրս գտնվող շրջանակների բազմաշերտ փոխազդեցությունները: «Ով եմ ես», «Ես և մյուսները», «Ես և բնությունը» և «Ես և տիեզերքը» ինտեգրված միավորները կրտսեր դպրոցականներին թույլ են տալիս պատկերացնել իրենց շուրջն եղած աշխարհի ամբողջական և միևնույն ժամանակ բազմաշերտ էությունը՝ փոխադարձ կապվածություններով և փոխկախվածություններով՝ ինքնաճանաչումից մինչև աշխարհաճանաչողություն: Առաջարկվող նախագծում ներառված են այս պահին գործող առարկայական ծրագրերի բովանդակային և թեմատիկ բոլոր բաղադրիչները՝ որոշ լրացումներով։

  • Հիմնական բովանդակային նորությունները նախատեսվում են բնագիտական բնագավառի թեմաներում, որոնք հարստացվել են փորձարարական, հետազոտական և գործնական գործունեության ձևերով: Ավելացել են որոշ թեմաներ՝ շարժում, ուժեր (ձգում, հրում), էներգիա և այլն։ Կան որոշ թեթևացումներ աշխարհագրական թեմաներից, որոնք նախորդ ծրագրում գերակշռում էին:
  • Հասարակագիտական թեմաներում բովանդակային փոփոխություններ գրեթե չկան․ առավել շեշտադրված է ինքնության, ազգային արժանապատվության, համայնքի, հայրենիքի, դրա մշակույթի և բնության պահպանման և պատասխանատվության վերաբերյալ արժեհամակարգային բաղադրիչը: Առողջ ապրելակերպի վերաբերյալ թեմաներում որոշ շեշտադրումներ կլինեն ծխախոտի վնասակարության, բուլիինգի (հալածանքի) և համաճարակների ժամանակ անհրաժեշտ վարքականոնների վերաբերյալ:
  • Չափորոշչում և ծրագրում ներկայացված են և՛ միջառարկայական, և՛ ներառարկայական կապերը` ապահովելով ինտեգրված ուսուցումը:

Առարկայի ծրագրով նախատեսված բաժիններում մեծ ուշադրություն է դարձված և ընդգրկուն պարզաբանումներ են տրված թե՛ գործունեության ձևերի նկարագրության, թե՛ խաչվող գաղափարների վերաբերյալ, որպեսզի տարրական դպրոցի ուսուցիչը բնագիտական թեմաներում բավարար աջակցություն ունենա:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Գեղագիտական դաստիարակությունը և  մաթեմատիկան

    Թեմայի հեղինակ՝ Armenuhi.72

    Մաթեմատիկայի դասաժամերին հաճախ հարկ է լինում թեորեմներ ապացուցել , խնդիրներ կամ օրինակներ լուծել գրատախտակին: Կախված այն բանից, թե մենք ինչպես ենք օգտագործում գրատախտակը, ստանում ենք տարբեր արդյունք-ներ: Օրինակ՝ գրատախտակը խնայողաբար…

  • «Թվային քաղաքացիական կրթության կարևորությունը»

    Թեմայի հեղինակ՝ Վիոլետա Կոստանդյան

    Հարգելի՛ գործընկերներ, ողջունում եմ ձեզ և հրավիրում քննարկման «Թվային քաղաքացիական կրթության կարևորությունը» թեմայի շուրջ: Արդի կրթական համակարգի անքակտելի մասն է կազմում թվային կրթությունը, քանզի մեդիա զարգացած դարաշրջանում այլ կերպ հնարավոր…

  • Ուղղագրական կարողությունների զարգացումը

    Թեմայի հեղինակ՝ Լարիսա Մկրտչյան

    Հարգելի՛ գործընկերներ, ողջունում եմ բոլորիդ և հրավիրում քննարկման <<Ուղղագրական կարողությունների զարգացումը և սխալների կանխումը վարժությունների ճանապարհով>> թեմայի շուրջ: Տարրական դպրոցի հիմնական խնդիրներից մեկը կրտսեր դպրոցականների գրավոր և բանավոր խոսքի զարգացումն…

  • Առցանց նյութեր, որոնք թեմայի դասավանդումը դարձնում են առավել մատչելի

    Թեմայի հեղինակ՝ Արմինե Ս․

    Ոչ մեկի համար այլևս գաղտնիք չէ, որ ԱԲ արդեն բոլոր բնագավառներում է, առավել ևս հանրակրթության: Բազմաթիվ գործիքներ դասը դարձնում են մատչելի, տեսանելի ու գրավիչ: Առավել հետաքրիր են ինտերակտիվ մոդելները: Ինճպե…

  • Բարեվարքությունը՝ որպես մանկավարժի նկարագրի հիմնասյուն

    Թեմայի հեղինակ՝ Նաիրա Մելիքյան

    Կրթական հաստատության աշխատողի բարեվարքությունը ենթադրում է պատշաճ վարքագիծ՝ համապատասխան ընդհանուր էթիկական արժեքներին, սկզբունքներին և նորմերին: Այն ապահովում է հանրության վստահությունը հանրակրթության բնագավառի և մանկավարժական աշխատողների նկատմամբ: Բարեվարքությունը սոսկ կանոնների հետևում…