5-6-րդ դասարանների համար նախատեսված «Բնություն» առարկայի բովանդակության ձևավորման հիմքում համակարգային մոտեցումն է: Այն նախատեսվում է դասավանդել շաբաթական 2 դասաժամ ծանրաբեռնվածությամբ։ Ի տարբերություն ներկայումս գործող նույն դասարանների համար նախատեսված «Բնագիտություն» առարկայի, ուսումնական այս նյութը տարբեր բնագիտական առարկաներից վերցրած նյութերի մեխանիկական կցագրում չէ, այլ համախմբվել է ուսումնասիրվող որոշակի օբյեկտների և երևույթների շուրջ՝ դրանք դիտարկելով իրենց փոխադարձ առնչություններով և կապերով: Ծրագիրը զերծ է բարդ տերմինաբանությունից, օրինակ՝ նախորդ դասագրքերում և չափորոշիչներում, մասնավորապես՝ քիմիայից, կային թթուների, հիմքերի, աղերի սահմանումներ և ավելի խորը գիտելիքներ պահանջող հատվածներ, որոնք անհասկանալի էին մնում աշակերտներին և միտված էին անգիր հիշելուն։ Քիմիային առնչվող նյութը հնարավորինս պարզեցվել է և նպատակ ունի աշակերտին հանրամատչելի տեղեկություններ հաղորդելու առօրյայում հանդիպող նյութերի, դրանք անվտանգ օգտագործելու մասին՝ զերծ մնալով վերացարկումներից և բարդ բնորոշումներից։ Ֆիզիկայի մասով ևս նյութը զերծ է երևույթների բանաձևային ներկայացումներից։ Առաջարկվող չափորոշչում և ծրագրում հանվել է հյուսվածքներին, հյուսվածքների տիպերին վերաբերող նյութը։ 5-րդ դասարանում երեխաները ուսումնասիրում են բույսի աճը, զարգացումն ու բազմացումը։ Իսկ 6-րդ դասարանում մարդու որոշ օրգան համակարգերի մասին տեղեկատվություն, յուրաքանչյուր թեմայի մեջ շեշտելով կառուցվածքի և գործառույթի կապը։ Գործող ծրագրով աշխարհագրության բաղադրիչը գրեթե ամբողջությամբ ուսումնասիրվում է 5-րդ դասարանում, որն առաջարկվող նոր ծրագրով տեղափոխվել է 6-րդ դասարան: Սա պայմանավորված է առարկայի առաջարկվող նոր չափորոշչի կառուցվածքային և բովանդակային փոփոխությամբ: Բոլոր թեմաների ընտրությունը կատարվել է՝ հաշվի առնվելով երեխաների տարիքային առանձնահատկությունները։ Ավագ դպրոցի «Բնագիտություն» ինտեգրված առարկան՝ որպես պարտադիր առարկա, նախատեսված է այն բոլոր սովորողների համար, որոնք ավագ դպրոցում չեն ուսումնասիրելու որևէ բնագիտական առարկա: Այն նախատեսված է ուսումնասիրել 10-րդ և 11-րդ դասարաններում: Առարկայի անհրաժեշտությունը բխում է ավագ դպրոցում սովորողների բնագիտական կրթության շարունակականության և ամբողջականության սկզբունքներից: Նախատեսվում է առարկան դասավանդել շաբաթական 2 դասաժամ ծանրաբեռնվածությամբ։ «Բնագիտություն» առարկայի ուսուցման նպատակը հիմնական դպրոցում տարբեր բնագիտական առարկաներից ձեռք բերած գիտելիքների ընդհանրացման ու մեկ միասնական համակարգով ներկայացման միջոցով սովորողների գիտական աշխարհայացքի ձևավորումն է, նրանց մտավոր որակների, կենդանի և անկենդան բնության մասին գիտելիքները ուսումնական գործընթացում, անձնական և հասարակական կյանքում կիրառելու կարողությունների զարգացումը: Առարկայի բովանդակության կառուցման հիմքում ընկած է համակարգային մոտեցումը, համաձայն որի` օբյեկտներն ու երևույթները դիտարկվում են որպես միմյանց հետ փոխազդող տարրերի ամբողջական համակարգեր, օրինակ՝ բնական համակարգեր (օրգանիզմ, էկոհամակարգ և այլն), տեխնիկական համակարգեր (համակարգիչ, հրթիռ և այլն), սոցիալական համակարգեր (կրթական համակարգ, առողջապահական համակարգ և այլն) և այլն: Բոլոր թեմաների ընտրությունը կատարվել է հաշվի առնվելով երեխաների տարիքային առանձնահատկությունները:
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
Շարադրությունը և փոխադրությունը հայոց լեզվի ուսուցման կենտրոնական միջոցներ են, որոնք օգնում են զարգացնել աշակերտների համակարգված մտածողությունը, ստեղծագործական կարողությունները և արտահայտչամատուցողական հմտությունները: Շարադրությունը սովորողների մտքերը կազմակերպելու և գաղափարները կառուցված ձևով ներկայացնելու…
Հարգելի գործընկերներ,այսօր ուզում եմ քննարկել մի շատ կարևոր հարց,որը հաճախ տալիս ենք ինքներս մեզ <<Խրախուսել ,թե Պատժել>> ծուլացող աշակերտներին: Խրախուսանքը որպես դասավանդման մեթոդ Ես փորձում եմ իմ 3րդ դասարանի աշակերտին…
Ողջույն բոլորին: Այսօր շատ է խոսվում այն մասին, որ մարդիկ քիչ են կարդում, իսկ հայ հեղինակներին՝ առավել ևս: Բայց մյուս կողմից՝ տեսնում ենք գրքի փառատոնների հերթերն ու նոր անունների հայտնությունը:…
ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՐՈՆՔ ՁԵՎԱՎՈՐՎՈՒՄ ԵՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱ ԱՌԱՐԿԱՅԻ ԴԱՍԱԺԱՄԻՆ ԽԱՌԱՏԱՅԻՆ ԵՎ ՖՐԵԶԵՐԱՅԻՆ ՀԱՍՏՈՑՆԵՐ ԿԻՐԱՌԵԼՈՎ 1. Գործնական հմտությունների ձևավորում Հաստոցների օգտագործումը հնարավորություն է տալիս սովորողներին տեսական գիտելիքները կիրառել գործնականում: Նրանք սովորում են նյութերի…
Դասավանդումը և Արհեստական Բանականությունը Ես Գայանե Գրիգորյան եմ, դասավանդում եմ Երասխի միջնակարգ դպրոցում Հայոց լեզու և Գրականություն առարկաներ: Հարգելի գործընկերներ, Հայաստանի կրթության համակարգը վերջին տարիներին կանգնած է նոր մարտահրավերների առաջ.…
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթացներ
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց