ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Համակարգչային դաս՝ մաթեմաթիկայից

Նոյեմբերի 18, 2016
Դպրոցական անցուդարձ

Նոյեմբերի 16-ին Արարատի մարզի Մասիս քաղաքի հ.3 հիմնական դպրոցի IIIբ դասարանում համակարգչային դաս էր մաթեմաթիկայից: Բազմիցս անգամ լսել ենք այն մասին, որ ՏՀՏ-ի կիրառմամբ արդյունավետ է անցնում դասապրոցեսը: Հենց այդ նպատակով դասվար Զ.Նիկողոսյանը կազմակերպել էր համակարգչային դաս: Հետաքրքիր էր պատրաստված բանավոր հաշվի, խնդիրների լուծման վերաբերյալ սահիկահանդեսը. պաղպաղակի, կոնֆետների, կենդանիների, մինչև անգամ իրենց՝ երեխաների նկարներով: Ակտիվ, ոգևորությամբ էին մասնակցում դասին, կատարում բանավոր հաշվումներ, լուծում խնդիրներ՝ առանձնացնելով պայմանը պահանջից, որոշում խնդրի տեսակը: Դասը հագեցած էր նաև ուսումնական պաստառներով: Տպավորված էին նաև դասալսողները: