ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Հանդիպում Գավառի ավագ դպրոցում

Նոյեմբերի 18, 2016
Դպրոցական անցուդարձ ՏՀՏ նորություններ

Luseen technologies թիմը հանդիպում ունեցավ Գավառի ավագ դպրոցի աշակերտների հետ: Հանդիպման ընթացքում ներկայացվեց «Լուսին թեքնոլոջիս» ՏՏ զարգացման հիմնադրամն ու հիմնադրամի գործունեությունը, ինչպես նաև անդրադարձ կատարվեց ծրագրավորողի մասնագիտությանը և մասնագիտական կողմնորոշմանը: 
Աշակերտներին ներկայացվեց նաև հիմնադրամի կողմից իրականացվող ակցիան՝ «Ծրագրավորման հիմունքներ» անվճար դասընթացը:
Հանդիպման վերջում առանձնապես հետաքրքրված աշակերտների հետ լրացուցիչ քննարկում ծավալվեց ծրագրավորման և ծրագրավորման լեզուների վերաբերյալ:
Սա մեկն էր հիմնադրամի տեղեկատվական այցերից և նման հանդիպումները շարունակական բնույթ են կրելու:

Գավառի ավագ դպրոց