Այսօրվանից մեկնարկել է նախնական և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններ դիմում-հայտերի ընդունման գործընթացը, որն այս տարի անցկացվում է առցանց՝ dimord.emis.am հարթակում։
Առկա (ստացիոնար) ուսուցման մրցույթին մասնակցելու համար դիմորդի դիմում հայտը և փաստաթղթերն այսօրվանից էլեկտրոնային եղանակով ընդունվում են կրթության կառավարման տեղեկատվական համակարգում.
-Ոչ ոլորտային մասնագիտություններով` մինչև օգոստոսի 15-ը ներառյալ, ժամը 1800 :
-Ոլորտային մասնագիտություններով (որտեղ կա քննություն)` մինչև օգոստոսի 3-ը ներառյալ, ժամը 18:00։ Քննություններն անցկացվում են օգոստոսի 5-15-ն ընկած ժամանակահատվածում:
-Հեռակա ուսուցման համար՝ մինչև նոյեմբերի 25-ը ներառյալ, ժամը 18:00:
Դիմորդների կողմից դիմում հայտերը կրթության կառավարման տեղեկատվական համակարգում կարող են փոփոխվել մինչև գործերի ընդունման օրվա ավարտը:
Դիմորդը կրթության կառավարման տեղեկատվական համակարգում էլեկտրոնային եղանակով լրացնում է դիմում հայտը, որն իր մեջ ներառում է անձնական տվյալները, ինչպես նաև Հանրային ծառայության համարանիշը կամ օրենքով սահմանված կարգով դրանից հրաժարվելու մասին տեղեկանքի համարը։ Դիմորդը կից ներբեռնում է նաև`
1) լուսանկար,
2) կրթության մասին փաստաթղթի (դիպլոմի դեպքում նաև ներդիրի) պատճենը,
3) անձը հաստատող փաստաթղթի պատճենը (անձնագիր, կամ ծննդյան վկայական՝ մինչև 16 տարեկան դիմորդի համար, կամ զինվորական գրքույկ, կամ ՀՀ ոստիկանության բաժինների կողմից տրվող անձը հաստատող ժամանակավոր փաստաթուղթ, կացության վկայական, փախստականի վկայական),
4) կցագրման վկայականի պատճենը (զորակոչային տարիք ունեցող դիմորդից ընդունվում են զինհաշվառման փաստաթղթերում տարկետման իրավունք տվող համապատասխան նշումի կամ չզորակոչվելու պատճառը հաստատող այլ նշումների առկայության դեպքում, իսկ նախկինում առողջության պատճառով տարկետում ունեցողներից՝ Հանրապետական զորակոչային հանձնաժողովի նշումների առկայության դեպքում),
5) ընդունելության արտոնության իրավունքը հաստատող փաստաթղթի պատճենը (առկայության դեպքում),
6) իր ընտրած մասնագիտության համար պահանջվածից ավելի բարձր կրթության ավարտական փաստաթղթի պատճենը (առկայության դեպքում), ինչպես նաև այդ մասնագիտությանը համապատասխան` վարպետային ուսուցման որակավորման կամ կարճաժամկետ դասընթացի վկայականի պատճենը (առկայության դեպքում),
7) միջազգային և հանրապետական մրցույթների (օլիմպիադաների, փառատոների) դիպլոմների պատճեները (առկայության դեպքում),
8) պետական բարձրագույն ուսումնական հաստատություն ընդունվելու համար տվյալ տարվա, ինչպես նաև նախորդ տարվա հանձնած ընդունելության քննությունների գնահատականների վերաբերյալ փաստաթուղթի պատճենը (առկայության դեպքում),
9) աշխատանքի վայրից տեղեկանքի պատճենը (առկայության դեպքում),
10) դիմում-հայտ ներկայացրած ուսումնական հաստատության հաշվեհամարին փոխանցած գումարի անդորրագրի պատճենը:
Ներկայացված կեղծ տեղեկատվության համար դիմորդը ենթակա է օրենքով սահմանված կարգով պատասխանատվության:
Դիմորդը կարող է դիմել մեկ ուսումնական հաստատություն մեկ մասնագիտության հայտագրմամբ՝ անվճար և վճարովի ուսուցման հիմունքով:
Դիմորդի դիմում-հայտը կարող է մերժվել ընդունող հանձնաժողովի կողմից դիմորդի դիմում-հայտի և/կամ փասթաթղթերի թերի ներկայացման դեպքում, եթե թերությունները դիմորդի կողմից չեն վերացվում` այն ներկայացնելուց 3 աշխատանքային օրվա ընթացքում, բայց ոչ ուշ քան դիմում հայտերի ընդունման վերջնաժամկետից 1 օր առաջ` նշելով մերժման հիմքը, ինչպես նաև առկա (ստացիոնար) ուսուցմամբ ըստ կրթության հիմքի և մասնագիտության (բացառությամբ արվեստի ոլորտի) 10 դիմում հայտից քիչ լինելու դեպքում` դիմում հայտերի ընդունման վերջնաժամկետից 1 օր առաջ, որի մասին նույն օրը տեղեկացվում է դիմումատուին հեռախոսակապի և դիմումատուի էլեկտրոնային հասցեի միջոցով:
Դիմորդը միջին մասնագիտական կրթական ծրագրով ընդունելության գործընթացի կազմակերպման և անցկացման համար հաստատության հաշվեհամարին վճարում է 1000 (հազար) ՀՀ դրամ: Անկախ մրցույթին մասնակցելուց և ընդունելության արդյունքից՝ վճարված գումարը դիմորդին հետ չի վերադարձվում։
Այս տարի դիմորդները քննություն կհանձնեն մեկ առարկայից։ Դիմորդի կողմից դւմում-հայտը երկայացնելուց հետո ԿՏԱԿ-ի կողմից դիմումատուի անհատական էջում ձևավորվում է քննության մասնակցության թերթիկը, որում նշվում է քննության օրվա, ժամի և քննության անցկացման վայրի մասին տեղեկատվությունը, որը դիմորդը թղթային տարբերակով ներկայացնում է քննական հանձնաժողովին` քննասենյակ մտնելիս:
Ոլորտային մասնագիտություններով ընդունելության քննություններն անցկացնում են քննական հանձնաժողովները` հաստատության տնօրենի (ռեկտորի) հաստատած ժամանակացույցի համաձայն:
Մրցույթի արդյունքում ըստ մասնագիտությունների, կրթական հիմքի և ուսուցման ձևի թափուր մնացած տեղերի վերաբերյալ տեղեկատվությունը ԿՏԱԿ-ը 3 աշխատանքային օրվա ընթացքում հրապարակում է կրթության կառավարման տեղեկատվական համակարգում։ Մրցույթից դուրս մնացած դիմորդները թափուր տեղերի մրցույթին մասնակցելու համար կարող են դիմել մինչև օգոստոսի 22-ը։
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
Հարգելի գործընկերներ, այսօր ուզում եմ ներկայացնել մաթեմատիկայի կապը մյուս ուսումնական առարկաների հետ: Չկա ուսումնական որևէ առարկա, որ դասավանդվի մյուս ուսումնական առարկաներից առանձնացված:Բոլոր գիտություններն էլ կապված են միմյանց հետ և փոխադարձ…
Սիրելի գործընկերներ, իմ փորձը ցույց է տալիս, որ 1-ից 4-րդ դասարանում հաջողակ ուսումնառությունը կախված է ոչ միայն ուսուցողական մեթոդներից կամ գիտելիքի բովանդակությունից, այլև այն միջավայրից, որտեղ երեխան զգում է անվտանգություն,…
Հարգելի ուսուցիչներ, սիրով ձեզ եմ ներկայացնում իմ <<Միջառարկայական կապերի դերն ու նշանակությունը տարրական դասարաններում>>վերնագրով թեման:Տարրական դասարաններում դրվում են գիտելիքների և կարողությունների հիմքերը, աստիճանաբար հարստանում է սովորողների խոսքը, զարգանում է նրանց…
Նախագծային ուսուցում. Բեռ, թե՞ հնարավորություն օտար լեզվի ուսուցչի համար Հարգելի գործընկերներ, 2024-2026 թթ. ՀՊՉ նոր պահանջների համաձայն՝ նախագծային աշխատանքը դարձել է մեր առօրյայի անբաժան մասը: Սակայն եկեք անկեղծ լինենք. շատերիս…
Արհեստական բանականությունը՝ օգնական, թե՞ «թշնամի». Հարգելի գործընկերներ, Թվային դարաշրջանի արագընթաց զարգացումները մեզ ստիպում են վերանայել դասավանդման ավանդական մեթոդները: Եթե նախկինում մեր գլխավոր խնդիրը տեղեկատվության հայթայթումն էր, ապա այսօր մարտահրավերը փոխվել…
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան