ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

ԿԳՄՍ նախարար Ա. Հարությունյանի այցը Տավուշի և Գեղարքունիքի մարզեր

Հուլիսի 19, 2020
Պաշտոնական

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանն աշխատանքային այցով եղել է Գեղարքունիքի և Տավուշի մարզերում:
Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանի ուղեկցությամբ նախարարն այցելել է վերջին շրջանում հակառակորդի կողմից հրետակոծված Այգեպար, Մովսես, Ներքին Կարմիրաղբյուր, Բերդ համայնքների դպրոցներ, ծանոթացել ապաստարանների վիճակին։ «Կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված՝ սահմանամերձ մարզում կարևոր էր տեղեկանալ կրթական հաստատությունների իրավիճակին, այս փուլում գումարվել էր նաև ռազմական իրավիճակը։ Մեզ հետաքրքրում էր նաև, թե անվտանգության տեսանկյունից ինչպե՞ս են պատրաստված դպրոցներն ու մանկապարտեզները, կա՞ն արդյոք ապաստարաններ։ Մասնավորապես, Ներքին Կարմիրաղբյուր, Այգեպար, Մովսես, Բերդ համայնքներում ըստ էության կան տարբեր աստիճանի պատրաստվածության ապաստարաններ, որոնք պետք է բերվեն պատշաճ վիճակի։ Սեպտեմբերի 1-ին ընդառաջ՝ սահմանապահ այլ համայնքներ ևս պետք է ապահովված լինեն ապաստարաններով, որ հակառակորդի՝ հրադադարը խախտելու, ռազմական իրավիճակների կամ հրետակոծության դեպքերում երեխաներն ապահով լինեն»,- ասել նախարարը Իջևանում Միասնական տեղեկատվական կենտրոնի կազմակերպած ճեպազրույցի ժամանակ։ Նրա խոսքով՝ այս ամենի հետ կապված դպրոցների ղեկավարներին և համայնքապետերին տրվել են կոնկրետ հանձնարարականներ։
Գեղարքունիքի մարզում նախարարն այցելել է Սևանի ավագ դպրոց: Ավելի քան 250 սովորողի համար նախատեսված դպրոցի վերակառուցումը կավարտվի եկող տարի, առաջիկայում կմեկնարկեն ներքին հարդարման աշխատանքները: Ա. Հարությունյանն այս դպրոցում եղել էր մեկ տարի առաջ՝ այն ժամանակ, երբ դեռ կառուցապատման աշխատանքները նոր էին մեկնարկել: Դպրոցն այս ընթացքում ամբողջությամբ վերակառուցվել է. ավելի քան 700 մլն դրամ արժեքով շինարարության ընթացքում բարելավվել է շինության սեյսմիկ վիճակը, կատարվել է հիմքերի ամրացում՝ 9 բալանոց սեյսմակայունության չափանիշներին համապատասխան: Կատարվել է պատերի ջերմամեկուսացում, կառուցվել է սպորտային դահլիճ, ֆուտբոլի և վոլեյբոլի դաշտ, հանդիսությունների սրահ, փոխվել են աստիճանավանդակները: Դպրոցն հարմարեցված կլինի հենաշարժողական խնդիրներ ունեցողների համար, այդ նպատակով ապահովվել է համապատասխան վերելակ: Դպրոցն ունենալու է նաև լաբորատորիաներ, ժամանակակից այլ սարքավորումներով հագեցած դասարաններ: Դպրոցի երկրորդ մասնաշենքը, որտեղ շինարարության ընթացքում կազմակերպվել են դասերը, կվերակառուցվի արվեստի դպրոցի: Նախարարն արձանագրել է, որ, արդյունքում, Սևանի ավագ դպրոցը կվերածվի համայնքային կենտրոնի՝ իր ենթակառուցվածքներով նպաստելով նաև համայնքի կրթամշակութային կյանքի ակտիվացմանը:
Աշխատանքային այցի շրջանակում նախարար Ա. Հարությունյանն այցելել է մարզային այն 5 դպրոցները, որտեղ Համաշխարհային բանկի ծրագրով դպրոցների հենքի վրա կառուցվում են նոր նախակրթարաններ: Նա հետևել է Վերին Գետաշեն, Լուսակունք համայնքների նախակրթարանների շինարարական աշխատանքներին։ Վարդենիսի թիվ 2 դպրոցում կատարված աշխատանքի որակը նախարարը բավարար չի համարել. նա հանձնարարել է պարզել անորակ շինարարության պատճառները և կատարել անհրաժեշտ շտկումներ։
Գեղարքունիքի մարզում սեպտեմբերին շահագործման կհանձնվեն նաև Երանոսի թիվ 2 միջնակարգ և Գավառի թիվ 5 հիմնական դպրոցների նախակրթարանները։

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • ԱԲ գործիքները կրթության մեջ

    Թեմայի հեղինակ՝ ԼԻԱՆԱ Եղիազարյան

    ԱԲ գործիքները կրթության մեջ. նորարարություն, արդյունավետություն և պատասխանատու կիրառություն Ժամանակակից կրթական համակարգի առաքելությունը դուրս է գալիս սոսկ գիտելիքի փոխանցման սահմաններից՝ կենտրոնանալով մարդակենտրոն մոտեցման վրա, որտեղ տեխնոլոգիան պետք է ծառայի մարդուն,…

  • Տարեվերջյան ամփոփում նախագծային մեթոդով 4-րդ դասարանում

    Թեմայի հեղինակ՝ Նարինե Գրիգորյան

    «Հարգելի՛ գործընկերներ, քանի որ մոտենում ենք ուսումնական տարվա ավարտին, ցանկանում եմ քերականական և լեզվական թեմաներն ամփոփել ոչ թե ստանդարտ թեստերով, այլ փոքրիկ նախագծերով: Օրինակ՝ մտածում եմ առաջարկել աշակերտներին Canva-ով պատրաստել…

  • Խաղային և ավանդական մեթոդների հավասարակշռումը 4-րդ դասարանում

    Թեմայի հեղինակ՝ Նարինե Գրիգորյան

    «Հարգելի՛ գործընկերներ, բոլորս էլ տեսնում ենք, թե որքան մեծ է LearningApps-ի կամ Wordwall-ի դերը աշակերտների մոտիվացիայի հարցում: Սակայն 4-րդ դասարանում երեխաները հեշտությամբ տարվում են խաղային տարրով և երբեմն դժվարությամբ են…

  • Լաբորատորիա՝ գրպանում. արդյունավետ փորձեր՝ նվազագույն դպրոցական ռեսուրսներով

    Թեմայի հեղինակ՝ Nelly Makaryan

    Հարգելի՛ գործընկերներ, ողջո՛ւյն: Վստահ եմ՝ բոլորս էլ բախվել ենք այն իրավիճակին, երբ ցանկանում ենք բնագիտության, կենսաբանության կամ քիմիայի դասը դարձնել առավելագույնս գործնական և տպավորիչ, սակայն լաբորատոր հագեցվածությունը կամ նյութերի սղությունը…

  • Տրամաբանական հարցեր կենսաբանությունից

    Թեմայի հեղինակ՝ Nelly Makaryan

    Հարգելի գործընկերներ ,եկեք քննարկենք հետաքրքիր տրամաբանական հարցեր կենսաբանությունից,որոնք կարող ենք օգտագործել կենսաբանության դասերի ժամանակ՝որպես մոտիվացնող միջոց:Ահա առաջին հարցս.ի՞նչ է նշանակում 1+1=1 կենսաբանության տեսանկյունից և ո՞ր դասերի ժամանակ կարելի է կիրառել: