ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Մեսրոպեան բարձրագոյն վարժարանը յանձնեց 2019-2020 տարեշրջանի աւարտականներու հունձքը

Հուլիսի 17, 2020
Սփյուռքի լրատու

Հինգշաբթի, 16 Յուլիս 2020-ին, Հայ կաթողիկէ Մեսրոպեան բարձրագոյն վարժարանը յանձնեց 2019-2020 տարեշրջանի աւարտականներու հունձքը՝ կորոնաժահրի պարտադրած արտակարգ դրութեան պայմաններուն մէջ: Ի տարբերութիւն աւանդական դարձած համաժողովրդական հանդիսութեան, արարողութեան ներկայ եղան բացառապէս շրջանաւարտներու ընտանեկան մօտիկ պարագաներն ու ուսուցչական-տեսչական կազմերու անդամները: Մեսրոպեանի շրջափակին մէջ, Սուրբ Մեսրոպի յուշակոթողին առջեւ կայացած հանդէսին նախագահեց Հայ կաթողիկէպատրիարքութեան վարժարաններու  վարչական խորհուրդի նախագահի տեղակալ Հայր Գաբրիէլ թ. ծ. վրդ. Մուրատեան:

Լիբանանի, Հայաստանի եւ Մեսրոպեանի քայլերգներէն ետք խօսք առաւ Մեսրոպեանի տնօրէն պարոն Կրէկուար Գալուստ: Տնօրէնը նախ հրաւիրեց բոլոր ներկաները, որ յոտնկայս ծափահարութիւններով գնահատեն վարժարանի ուսուցիչներու նուիրումն եւ պատրաստակամութիւնը, որոնցմով անոնք այս տարեշրջանին շարունակեցին կատարել իրենց պարտականութիւնները առցանց՝ ընկերային-տնտեսական եւ քորոնաժահրի տարածման դժուարին պայմաններուն մէջ, չընկրկելով արտակարգ իրավիճակի դժուարութիւններուն առջեւ: Պարոն Գալուստ նոյնքան կարեւորեց ծնողներու կեցուածքը, որ յատկանշուեցաւ պատասխանատուութեան բարձր գիտակցութեամբ՝ վարժարանին հետ ձեռք ձեռքի՝ իրենց զաւակները հասցնելու կրթական այս հանգրուանի աւարտին:

Պարոն Գալուստ կոչ ուղղեց շրջանաւարտներուն, որ հաւատարիմ մնան Լիբանանին, հակառակ տիրող ծայրայեղ դժուարին պայմաններուն: “Դուք ժառանգներն էք մեր 1.5 միլիոն սուրբ նահատակներուն, որոնք իրենց կեանքով ու մահով հաստատեցին մարդու եւ հայ քրիստոնեայի օրինակելի կերպարը՝ իրենց հաւատքին, ինքնութեան եւ արժէքներուն անսասան հաւատարմութեամբ”, ըսաւ ան եւ աւելցուց. «Դուք քոյրերն ու եղբայրներն էք նաեւ այս օրերուն Հայաստանի սահմաններուն վրայ մարտնչող հայ զինուորներուն, որոնց պարտիք նեցուկ ըլլալ յարմար բոլոր միջոցներով»:

Պարոն Գալուստ շնորհակալութիւն յայտնեց Մեսորպեանի բարեկամներուն եւ բարերարներուն, շեշտելով, որ շնորհիւ անոնց նեցուկին, Մեսորպեանը կը շարունակէ ընթանալ զարգացման ճանապարհով: Ան մասնաւորապէս որդիական երախտիք եւ շնորհակալութիւն յայտնեց Մեսրոպեանի գլխաւոր հովանի՝ Հայ կաթողիկէ նուիրապետութեան պետին՝ Տանն Կիլիկիոյ Կաթողիկէ Հայոց Գրիգոր Պետրոս Ի. Կաթողիկոս Պատրիարքին, որ գիշեր-ցերեկ կը հսկէ վարժարանի գործունէութեան: Տնօրէնը մեծագոյն շնորհակալութիւն յայտնեց նաեւ Հայ կաթողիկէ վարժարաններու վարչական խորհուրդի նախագահի տեղակալ Հայր Գաբրիէլ թ. ծ. վրդ. Մուրատեանին, որ բծախնդրօրէն եւ ջանասիրաբար կը հետեւի վարժարանի գործունէութեան եւ ամուր նեցուկ կը կանգնի անոր ծրագիրներուն: Ընդգծելով Հայ Եկեղեցւոյ անփոխարինելի դերակատարութիւնը՝ Պարոն Գալուստ մեծապէս գնահատեց Սուրբ Փրկիչ եկեղեցւոյ ժողովրդապետութեան ներդրումը՝ Մեսրոպեանի աշակերտներուն հոգեւոր եւ կրօնական դաստիարակութեան մէջ, շեշտելով, որ հայ քրիստոնեայի ձեւաւորումը ամէնաէական յատկանիշներէն մէկն է, որ Մեսրոպեանը կ՛առանձնացնէ կրթական միջավայրին մէջ: Խօսքի աւարտին, Պարոն Գալուստ յատուկ վկայագրեր շնորհեց աւարտական դասարանի երեք բաժիններու առաւելագոյն նիշեր ապահոված աշակերտներուն:

Շրջանաւարտներու անունով խօսքեր արտասանեցին Նարեկ Աշգարեան եւ Սելին Ղազարեան (հայերէն), Ճեսիքա Պաժին (ֆրանսերէն), Ռոպէր Թորանեան (արաբերէն) եւ Ճենիֆըր Միքայէլեան (անգլերէն), որոնք արտայայտեցին իրենց երախտիքի ապրումները վարժարանի տնօրէնութեան, ուսուցչական կազմին եւ ծնողներուն հանդէպ, վստահեցնելով, որ ուսման թէ այլ ասպարէզներու մէջ պիտի ըլլան կրողները այն արժէքներուն, որոնցմով կազմաւորուեցան Մեսրոպեանի մէջ:

Մեսրոպեանի ուսուցչական կազմին անունով խօսք առաւ պարոն Պարոն Ատիպ Ժըմայել, որ դիտել տուաւ, որ Լիբանան անցած է բազմաթիւ արհաւիրքներու մէջէն, սակայն միշտ կրցած է փիւնիկի նման վեր յառնիլ մոխիրներէն: Ան շեշտեց, որ Լիբանանի անցեալն ու ներկան պէտք է դասագիրք ըլլան աւարտականներուն համար, իւրացնելու համար անոր էջերէն բացուող յոյսի, կամքի, զօրութեան եւ սիրոյ դասերը: «Ձեր դէմքերը թող նային միշտ առաջ եւ միշտ դէպի վեր, որպէսզի միշտ տեսնէք յաջողութեան արեւներն ու աստղերը ձեր կեանքին մէջ”, ըսաւ ան:

Հանդէսի գեղարուեստական մասով ելոյթներ ունեցան շրջանաւարտներ Մարի-Ռոզ Տաղլեան (ասմունք, արաբերէն), Քէյվըն Ղազար (նուագ, դաշնամուր), Գարլա Քէշիշեան, Սալի Խալիֆէ, Սելին Գահվէճեան եւ Սարա Տահլան (Հայկական պար). հուսկ, շրջանաւրտները՝ “Վերջին զանգը” խմբային երգով, արտայայտեցին իրենց ուրախութեամբ ու տխրութեամբ խառն ապրումները՝ դպրոցական կեանքի աւարտին առիթով:

Շրջանաւարտներուն կողմէ յաջորդ հունձքի ներկայացուցիչներուն “Մեսրոպեան Վահան”ի փոխանցումէն ետք խօսք առաւ Հայ կաթողիկէ վարժարաններու վարչական խորհուրդի նախագահի տեղակալ Հայր Գաբրիէլ թ. ծ. վրդ. Մուրատեան: Ան շեշտեց, որ մարդու մը համար նոյնիսկ ամենաբարձր վկայականներն ու մեծագոյն հարստութիւնները իմաստազուրկ են, եթէ այդ մարդուն կեանքին եւ գործունէութեան մէջ Աստուած բացակայ է: Գերապայծառը դիտել տուաւ, որ աշխարհ կը տառապի բազմատեսակ տագնապներու մէջ, որովհետեւ մարդկութեան կեանքին մէջ բացակայ են Աստուածային սէրն ու համերաշխութիւնը: “Մարդ իր ամենաբարձր վկայականը կրնայ ստանալ երկինքին մէջ, որպէս Քրիստոսի դպրոցի աւարտական, եթէ կարողացած է աշխարհի վրայ իր կեանքը ապրիլ Աստուածային շնորհքով”, ըսաւ ան: Գերապայծառը բարձրօրէն գնահատեց Մեսորպեանի տնօրէն պարոն Կրէկուար Գալուստի անխոնջ, անսակարկ եւ զոհողութեան ոգիով կատարած երկար տարիներու աշխատանքը, որուն շնորհիւ Հայ կաթողիկէ եկեղեցին հպարտութիւն կ՛ապրի ի տես Մեսրոպեան վարժարանին: Ան մեծապէս դրուատեց ուսուցիչներու գործունէութիւնը, դիտել տալով անոր առաքելական բնոյթը՝ ի սէր հայ աշակերտին: Գերապայծառ հայրը կոչ ուղղեց վստահիլ Աստուծոյ եւ անոր ուղղուած աղօթքի ուժին, յաղթահարելու համար Լիբանանի ներկայ դժուարին պայմանները:

Հուսկ վկայականներ շնորհուեցան Մեսրոպեան բարձրագոյն վարժարանի 36 աւարտականներուն, որոնք հանդիսութեան աւարտին ընդունեցին շնորհաւորանքներ:

Նշենք, որ Մեսրոպեան Արուեստից Վարժարանի շրջանաւարտներու աւարտական հանդէսը տեղի պիտի ունենայ առանձնաբար, Հինգշաբթի, 23 Յուլիսին:

Տեղեկատուական գրասենեակ
Հայ Կաթողիկէ Մեսրոպեան Բարձրագոյն Վարժարանի

  • Բազմանիշ թվերի բազմապատկումը միանիշ թվով

                                                         Դասի նպատակը և խնդիրները՝  Բազմանիշ թվերը կարգային գումարելիների գումարի տեսքով ներկայացնելու կարողության զարգացում և այն բազմապատկել մանիշ թվով կարողության ձևավորում։   Կլոր տասնյակի, հարյուրյակի, հազարյակի միանիշ թվով  բազմապատկելու կարողության զարգացում։Լուծել վարժություններ և խնդիրներ կիրառելով բազմանիշ թվի ներկայացումը կարգային գումարելիների գումարի տեսքով, ապա կատարել բազմապատկում և արդյունքները գումարել։                                          Դասընթացի ավարտին աշակերտները կիմանան.1.  Բազմանիշ թվերը կարգային գումարելիների գումարի տեսքով ներկայացնել2. Կլոր տասնյակի, հարյուրյակի, հազարյակի միանիշ թվով  բազմապատկել3.Լուծել վարժություններ և խնդիրներ                              Դասընթացի տևողություն - 2 շաբաթԴասընթացի հեղինակ - Անի ԳասպարյանԿից ներկայացնում եմ դասագրքի հղումը  https://lib.mskh.am/images/books/matematika-3.pdf

  • Բազմանիշ թվերի բազմապատկումը միանիշ թվով

                                                         Դասի նպատակը և խնդիրները՝  Բազմանիշ թվերը կարգային գումարելիների գումարի տեսքով ներկայացնելու կարողության զարգացում և այն բազմապատկել մանիշ թվով կարողության ձևավորում։   Կլոր տասնյակի, հարյուրյակի, հազարյակի միանիշ թվով  բազմապատկելու կարողության զարգացում։Լուծել վարժություններ և խնդիրներ կիրառելով բազմանիշ թվի ներկայացումը կարգային գումարելիների գումարի տեսքով, ապա կատարել բազմապատկում և արդյունքները գումարել։                                          Դասընթացի ավարտին աշակերտները կիմանան.1.  Բազմանիշ թվերը կարգային գումարելիների գումարի տեսքով ներկայացնել2. Կլոր տասնյակի, հարյուրյակի, հազարյակի միանիշ թվով  բազմապատկել3.Լուծել վարժություններ և խնդիրներ                              Դասընթացի տևողություն - 2 շաբաթԴասընթացի հեղինակ - Անի ԳասպարյանԿից ներկայացնում եմ դասագրքի հղումը  https://lib.mskh.am/images/books/matematika-3.pdf

  • Աշխարհագրություն 7-րդ դասարան

  • Տարածաչափություն

  • 9 класс ● 2 часть ● Литература

  • 9 класс ● Русский язык ● Синтаксис

  • 8 класс ● Русский язык ● Литература

  • 7 класс ● Русский язык ● Литература

  • 4 класс ● Русский язык ● Чтение

  • Բայ

    ա/ Գործողություն կամ եղելություն  նշանակող բառը կոչվում է բայ, պատասխանում է ինչ անել, ինչ լինել հարցերին: բ/ Բայն ունի ուղիղ ձև - ել կամ -ալ վերջավորությամբ / երգել,խաղալ/: գ/ Թեք ձևերը մեծ մասամբ բնորոշվում են իրենց վերջավորություններով և այլ մասնիկներով/խոսելիս, գրեցի, մի կարդա/: դ/Բայը կարող է ձևափոխվել ըստ դեմոի, թվի, ժամանակի, եղանակի, որը կոչվում է խոնարհում: ե/ Բայի բոլոր ձևերն ունեն իրենց ժխտական  համարժեքները. Մեծ մասամբ կազմվում են չ- նախամասնիկով /չգրել, չխոսեմ, չեմ գրում/,  նաև մի արգելականով /մի խոսիր, մի խաղա/: զ/ Բայի կազմությունը. Լինում են պարզ և ածանցավոր: Բայահիմքից և վերջավորությունից առաջ ընկած մասն է կոչվում ածանց /թռչել, խաբվել, կոտրատել, խաղացնել/: է/ Բայերն ըստ բայածանցի լինում են չորս տեսակի՝ . սոսկածանցավոր բայեր /-ան, -են, -ն, -չ/------հեռանալ, մտնել, թռչել, մոտենալ: Անցյալ կատարյալի հիմքում  -ն, -չ ածանցները ընկնում են, իսկ –ան, -են ածանցները դառնում են –ացն, -եցն /մտա, թռա, հեռացար, մոտեցար/: . բազմապատկական բայեր /-ատ, ոտ, -կոտ, -տ, -կլտ, -կռտ, -կտ/, ցույց են տալիս գործողության կրկնություն, բազմապատիկություն /կոտրատել, թռչկոտել, ծեծկռտել/:  . պատճառական բայեր /-ացն, եցն –ցն/, ցույց է տալիս,որ ենթական գործողությունը կատարել է տալիս մեկ ուրիշի /խաղացնել, երգեցնել/: . կրավորական բայեր /վ/……գրվել, ասվել: