Արևելյան գործընկերության 8-րդ ոչ պաշտոնական նախարարական երկխոսության հանդիպման շրջանակում ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն ընդունել է Ուկրաինայի կրթության և գիտության նախարար Լիլյա Գրինևիչին: Ողջունելով ուկրաինացի իր գործընկերոջը՝ ՀՀ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը կարևորել է կրթության և գիտության ոլորտներում երկու երկրների միջև նախկինում եղած կապերի վերականգնմանն ու ամրանդմանն ուղղված ջանքերը՝ ընդգծելով, որ այդ նպատակին հասնելու համար մեծ հնարավորություններ են ընձեռում նաև «Հորիզոն-2020» ծրագրի շրջանակում իրականացվող համատեղ նախագծերը: Անդրադառնալով գիտության ոլորտում իրականացվող բարեփոխումներին՝ Լևոն Մկրտչյանը նշել է, որ ներկայում առաջնային է ինժեներատեխնիկական և գիտական կլաստերների ստեղծումը: Այս համատեքստում ՀՀ ԿԳ նախարարն առաջարկել է, օգտագործելով «Հորիզոն-2020» ծրագրի ընձեռած հնարավորությունները, գիտության տարբեր ուղղություններով մշակել միջպետական գիտական նախագծեր:
Ուկրաինայի կրթության և գիտության նախարարն իր հերթին շնորհակալություն է հայտնել կրթության և գիտության ոլորտում հարաբերությունների զարգացմանն ուղղված հայկական կողմի պատրաստակամության համար՚ նշելով, որ «Հորիզոն-2020» ծրագրի շրջանակում իրենք արդեն բավականաչափ փորձառություն ունեն, մասնավորապես ծրագրի շրջանակում ավելի քան 60 նորարարական, հետազոտական և գիտական ծրագրեր են իրականացրել և պատրաստ են կիսել իրենց փորձը, որը կնպաստի գիտության տարբեր ուղղություններով հորիզոնական կապերի ամրապնդմանը:
Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են երկու երկրներում իրականացվող կրթական բարեփոխումների գործընթացին: Ուկրաինացի նախարարը տեղեկացրել է, որ այժմ խորհրդարանական քննարկման է ներկայացվել հանրակրթության վերաբերյալ օրենքը, որով Ուկրաինան ևս նախատեսում է անցում կատարել 12-ամյա հանրակրթության մոդելին: Այս համատեքստում Ուկրաինային հետաքրքրել է Հայաստանի փորձը, ինչպես նաև Համաշխարհային բանկի հետ Հայաստանի համագործակցության ծրագրերի պատմությունը:
ՀՀ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը պատրաստակամություն հայտնելով ուկրաինական կողմին տրամադրել ինչպես 12-ամյա կրթության անցման, այնպես էլ ՀԲ-ի հետ հանրակրթության և բուհական համակարգի բարեփոխումների փորձը՚ առաջարկել է կրթության և գիտության ոլորտում համատեղ ծրագրերի, գիտական աշխատանքների և այլնի նպատակով առաջիկայում մտադրությունների հուշագիր ստորագրել: Հանդիպման ընթացքում ՀՀ ԿԳ նախարարը ներկայացրել է նաև Հայաստանում ընթացող բարձրագույն կրթության ոլորտի բարեփոխումները:
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության և գիտության նախարարություն
Ժամանակակից կրթության պայմաններում ՏՀՏ գործիքների կիրառումը կարևոր նշանակություն ունի նաև Հայոց լեզվի և գրականության դասավանդման գործընթացում: Թվային ներկայացումները, տեսանյութերը, առցանց թեստերը և ինտերակտիվ հարթակները հնարավորություն են տալիս դասը դարձնել ավելի…
«Ողջույն, սիրելի՛ գործընկերներ: 4-րդ դասարանում «Ես և շրջակա աշխարհը» առարկայից «Բնության աղտոտվածությունը և մարդու առողջությունը» թեման ուսումնասիրելիս կարևոր նպատակ է ձևավորել պատասխանատու վերաբերմունք շրջակա միջավայրի հանդեպ: Որպեսզի աշակերտները կարողանան տարբերակել…
Ողջույն, հարգելի՛ գործընկերներ: Չորրորդ դասարանում բառակազմության թեման (պարզ, բարդ և ածանցավոր բառեր) ուսուցանելիս հաճախ եմ դիմում ՏՀՏ գործիքների օգնությանը՝ դասն ավելի պատկերավոր դարձնելու համար: Վերջերս «Հոնի կորիզը» և «Հսկա Ասերը»…
Ժամանակակից կրթական համակարգում, որտեղ առաջնային է դառնում սովորողի ներգրավվածությունն ու ինքնուրույն մտածողությունը, խաղային տեխնոլոգիաները դադարել են լինել պարզապես ժամանցի միջոց: Դրանք վերածվել են արդյունավետ գործիքի, որը թույլ է տալիս բարդ…
Մեր ժամանակներում մեծ ուշադրության է արժանանում կրտսեր դպրոցական տարիքը, քանզի այն համարվում է ուսումնական գործունեության առավել պատասխանատու փուլ:Այս տարիքում առաջատար է դառնում նոր գիտելիքների, ունակությունների և հմտությունների ձեռք բերումը, ինտենսիվորեն…
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթացներ
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց