ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Նոր հնարավորություններ՝ Հայաստանի գիտության զարգացման համար

Նոյեմբերի 18, 2016
Պաշտոնական

Հետազոտության, գիտության և նորարարության հարցերին նվիրված Արևելյան գործընկերության 8-րդ ոչ պաշտոնական նախարարական երկխոսության հանդիպման շրջանակում տեղի է ունեցել մամուլի ասուլիս՝ ԵՄ հանձնակատարների և անդամ պետությունների կրթության ոլորտի պատասխանատուների մասնակցությամբ: Լրագրողների հետ հանդիպմանը մասնակցել և վերջիններիս հարցերին են պատասխանել Հարևանության քաղաքականության և ընդլայնման հարցերով ԵՄ հանձնակատար Յոհաննես Հանը, Հետազոտության, գիտության և նորարարության ԵՄ հանձնակատար Կարլոս Մոեդաշը, ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը, Սլովակիայի կրթության, գիտության, հետազոտության և սպորտի նախարար Պետեր Պլավչանը, Ուկրաինայի կրթության և գիտության նախարար Լիլիա Գրինևիչը, Վրաստանի կրթության և գիտության նախարարի տեղակալ Թամազ Մարսագիշվիլին, Բելոռուսի Գիտության պետական կոմիտեի նախագահ Ալեքսանդր Շումիլինը և Մոլդովայի Հանրապետության Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ Գեորգի Դուկան: 

Նախարար Լևոն Մկրտչյանը շնորհակալություն է հայտնել ոչ պաշտոնական նախարարական երկխոսության հանդիպման բոլոր կողմերին՝ ընդգծելով, որ քննարկումն անցել է բավականին արդյունավետ մթնոլորտում: «Մենք հավատում ենք, որ «Հորիզոն-2020»-ին անդամակցելուց  հետո մեր բոլոր երկրները կունենան նոր հնարավորություններ՝ մեր գիտակրթական համակարգերը եվրոպական կառույցներին ինտեգրելու ուղղությամբ: Շնորհակալ եմ մեր եվրոպացի գործընկերներին այն մշտական աջակցության համար, որ ստանում ենք այս ուղղությամբ մեր ջանքերը կենտրոնացնելու համար: Մեր երկրի համար կրթությունը և գիտությունը հատուկ կարևորություն ունեցող ոլորտներ են. դարերով մեր փոքրիկ երկիրը գտնվել է տարբեր քաղաքակրթությունների խաչմերուկում, դրանց բախումից շատ բան կորցրել, ցեղասպանության ենթարկվել, բայց նաև այդ քաղաքակրթությունների երկխոսությունից շահել: Անկախության ձեռքբերումից հետո Հայաստանի համար նոր հնարավորություններ են բացվել՝ քաղաքակրթությունների երկխոսության վայր հանդիսանալու համար»,-նշել է նախարարը՝ հատուկ շնորհակալություն հայտնելով հանդիպմանը ներկա ԵՄ հանձնակատարներին: «Հետազոտության, գիտության և նորարարության ԵՄ հանձնակատար Կարլոս Մոեդաշը, հիանալի հասկանալով և գիտակցելով հայոց պատմությունը և հայ ժողովրդին, մեծ ցանկություն ունի՝ նաև այս ուղղությամբ կոնկրետ գործնական արդյունքներ արձանագրել: Գիտությանն առանց սահմանների ընդլայնվելու գաղափարախոսությունը մեծ  հնարավորություն է տալիս փոքր երկրներին՝ իրականացնել  իրենց հավակնությունները: Մենք պայմանավորվել ենք ձևավորել ասոցացված  երկրների ընդհանուր ցանց՝ համատեղ ծրագրերով մեր գիտականների համար լավագույն պայմաններ ստեղծելու համար: Բացի այդ, նպատակ կա մեր երկրում բացել հատուկ գրասենյակ, որպեսզի հնարավորություն ունենանք մեր գիտական հանրությանը նախապատրաստել «Հորիզոն-2020»-ի բարձր պահանջներին: Այս հարցում մենք իսկապես կարիք ունենք խորհրդատվական աջակցության, որը, վստահ եմ, մեր եվրոպացի գործընկերները կտրամադրեն»,-նշել է նախարարը:

Հարևանության քաղաքականության և ընդլայնման հարցերով ԵՄ հանձնակատար Յոհաննես Հանն էլ իր հերթին նշել է, որ այս ծրագիրը շարունակական ջանքերի արդյունք է՝ Արևելյան գործընկերության երկրներն ավելի սերտորեն մոտեցնելու Եվրամիությանը: «Այստեղ ամենակարևորը տնտեսական զարգացումներին սատարելն է, իսկ դա հնարավոր է միայն, եթե առկա է որակյալ աշխատուժ: Սա էլ իր հերթին ենթադրում է որակյալ գիտնականների առկայություն և արդիական սարքավորումներ: Հետևաբար, պետք է հնարավորինս օգտվել գիտահետազոտական աշխատանքների և նորարարության ներուժից, որն արդեն առկա է, և անել ավելին:  Գիտության և հետազոտությունների ասպարեզում գոյություն չունի սահման, կամ առնվազն պիտի չունենա: Ներկայումս անում ենք հնարավորը՝ անցյալի դժվարություններն և մարտահրավերները հաղթահարելու համար: Մեր խնդիրներից և գերակայություններից մեկը ուղեղների արտահոսքը ուղեղների շրջանառության վերածելն է: Եվրոպական գիտահետազոտական ծրագրերը, ի թիվս այլոց, լավագույնս նախատեսված և հարմարեցված են հենց այդ նպատակի համար: Հաջողված ձեռնարկատիրություն և տնտեսության զարգացում հնարավոր է, եթե այդ ամենն ապահովվում է հաջողված գիտահետազոտական աշխատանքներով: Այս իմաստով հույս ունեմ, որ այս միջոցառումը կխթանի մեր հետագա գիտահետազոտական համագործակցությունը»,-նշել է հանձնակատարը՝ շնորհակալություն հայտնելով ՀՀ գործընկերներին՝ վերոնշյալ կարևոր նախաձեռնությանը սատարելու համար:

Հետազոտության, գիտության և նորարարության ԵՄ հանձնակատար Կարլոս Մոեդաշը նշել է, որ ուրախ է Երևանում գտնվելու համար: «Ինքս ևս փոքր երկրից եմ՝ Պորտուգալիայից: Ու թեև հիմա ներկայացնում եմ Եվրոպայի բոլոր քաղաքացիներին, բայց և այնպես, իմ երկիրը սրտիս ավելի մոտ է, և մեր երկրների միջև մեզ շատ մոտ մարդ է կանգնած՝ Գալուստ Գյուլբենկյան: Նա մեծ տեսլական ուներ և մեծապես սատարել է մեր երկու երկրներին, ուստի տեսնել նրա երկիրը՝ ինձ համար բավականին հուզիչ փորձառություն էր: Մենք արդյունավետ հանդիպում ենք ունեցել՝ քննարկելով այն ամենը, ինչին հավատում ենք: Իսկ մենք հավատում ենք բաց գիտությանը, բաց հաղորդակցությանը: Ինչպես մենք ենք ձեզ պետք, ոչ պակաս դուք եք մեզ պետք, որովհետև գիտության մեջ շատ կարևոր է համագործակցությունը»,-նշել է նա՝ ընդգծելով, որ «Հորիզոն-2020» ծրագրի նպատակն է՝ ԵՄ համակարգի ինտեգրումը ծրագրին անդամակցող երկրներին և այդ երկրների մրցունակության խթանումը. «Մենք այսօր քննարկել ենք կոնկրետ գործողություններ` ինչպես կարող ենք մեր համակարգերն ավելի լավ ինտեգրել և ինչպես գերազանցության սանդուղքով բոլորս միասին բարձրանալ: Այսօր մեզ պատմեցին եվրոպական հարևանության գիտնականների մասին, և ես հպարտ եմ, որ «Հորիզոն-2020»-ի մեջ ներգրավված են այդ 1500 գիտնականները: Շնորհակալ եմ, որ այսօր համաձայնեցինք միասին հաստատել և առաջ տանել հանուն նորարարության մի նոր նախաձեռնություն: Սա ընդհանուր դաշտ կստեղծի երկու հենասյուններով՝ համակարգերի ներառում և մրցունակության խթանում: Դրա համար պետք է խթանել մրցունակությունն ու ֆինանսավորումը, հմտությունների մեջ ներդրում անելը»,-նշել է հանձնակատարը՝ տեղեկացնելով, որ «Հորիզոն-2020» ծրագրին մասնակցելու համար կարող են դիմել անհատներ, համալսարաններ, ձեռնարկություններ, սկսնակ ձեռնարկատերեր, նույնիսկ նույն գաղափարների շուրջ ներգրավված մարդիկ. «Ամեն երկրում կա մեր ներկայացուցչությունը, անկախ փորձագետներից կազմված հանձնաժողով, որը գնահատում է ստացված առաջարկները: Օրինակ, մի դրոշակակիր նախագիծ ներկայացնեմ, որը կոչվում է ՓՄՁ խթանման մեխանիզմ: Բոլոր փոքր ձեռնարկությունները, որոնք ունեն պայծառ գաղափարներ, կարող են մտնել մեր կայքէջ, 10 էջանոց փաստաթուղթ լրացնել` իրենց գաղափարը շարադրելով: Եթե այդ գաղափարը որակյալ է և դրական գնահատականի է արժանանում, կարող է մինչև 50 հազար եվրոյի ներդրում ստանալ՝ գաղափարը զարգացնելու համար: Եթե երկու տարվա ընթացքում գաղափարը դառնում է ձեռնարկություն և ապագայի համար խոստումնալից նորարարություն է պարունակում, խոսքն արդեն կարող է գնալ 2-3 մլն եվրոյի մասին: Այսինքն՝  սրանով պարզ, առանց քաշքշուկի, ուղղակի կապ է հաստատվում Եվրոպայի նորարարների և ձեռնարկատերերի միջև»,-նշել է նա՝ ընդգծելով, որ ծրագրին անդամակցելով՝  այդ երկրները դառնում են եվրոպական միասնական գիտահետազոտական տարածքի մաս, մի ընտանիքի անդամ: «Ցանկանում եմ հատուկ շնորհակալություն հայտնել Լևոն Մկրտչյանին՝ իր առանցքային դերի համար՝ Հայաստանի ասոցացումը առաջ մղելու և ծրագրին անդամակցելու հարցում»,-նշել է նա:

Նախարար Լևոն Մկրտչյանը շնորհակալություն է հայտնել Սլովակիային՝ ԵՄ նախագահության հաջող իրականացման և հայկական կողմին աջակցելու համար: «Ես ևս շնորհակալ եմ հայկական կողմին՝ այս միջոցառումը գերազանց կազմակերպելու համար: Քննարկումները շատ տպավորիչ էին և պիտանի: Ես զեկուցել եմ Սլովակիայի գերակայությունների մասին, որի հիմնական ուղղվածություննը երիտասարդ գիտնականների ներգրավմանը նպաստելն է: Դրա արդյունքում ընդունվել է երիտասարդ գիտնակաների մշակած Բրատիսլավիայի հռչակագիրը, որը մատնանշում է վերոնշյալ խնդիրը»,-իր խոսքում ընդգծել է Սլովակիայի կրթության, գիտության, հետազոտության և սպորտի նախարար Պետեր Պլավչանը:

Լրագրողների հարցերին պատասխանել և իրենց երկրների փորձն են ներկայացրել նաև Ուկրաինայի և Մոլդովայի ներկայացուցիչները: 

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության և գիտության նախարարություն

  • Ուսուցման արդի մեթոդները 2

    Թեմայի հեղինակ՝ manush

    Հեղինակ՝ Ani Hovhannisyan (https://forum.armedu.am/member/9839-ani-hovhannisyan) Այս թեման Անի Հովհաննիսյանի «Ուսուցման արդի մեթոդները որպես սովորողի ուսումնառության մոտիվացիա (https://forum.armedu.am/forum/%D5%AF%D6%80%D5%A9%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6-%D5%B8%D5%AC%D5%B8%D6%80%D5%BF/%D5%B4%D5%A1%D5%BD%D5%B6%D5%A1%D5%A3%D5%A5%D5%BF

  • Ուսուցման արդի մեթոդները

    Թեմայի հեղինակ՝ Ani Hovhannisyan

    Ուսուցման արդի մեթոդները որպես սովորողի ուսումնառության մոտիվացիա Ինչպես ասել է ամերիկացի հոգեբան Ֆրեդերիկ Սքիները «Աշխարհը բարելավելու համար հարկավոր է շրջվել դեպի դրական կրթական մեթոդներ: Այն պահից, եր բացահայտվեն առավել արդյունավետ…

  • Նախագծային ուսուցում

    Թեմայի հեղինակ՝ Մարիետա

    Նախագծային ուսուցումը դասավանդման մեթոդ է, որի միջոցով սովորողները ձեռք են բերում գիտելիքներ և հմտություններ՝ որոշակի ժամանակ հետազոտելով գործնական, համալիր և հրատապ բնույթի հարցեր, խնդիրներ և մարտահրավերներ: Նախագիծը առանձին սովորողների կամ…

  • Դասերի առցանց պլանավորում - Planboard

    Թեմայի հեղինակ՝ Մարի Գասպարյան

    Կրթական ֆորումի հարգելի մասնակիցներ Այս թեմայի շրջանակներում կազմակերպվում է քննարկում դասերի պլանավորման առցանց գործիքների վերաբերյալ․․․

  • Տարբեր երկրների կրթական համակարգերը

    Թեմայի հեղինակ՝ Մարիետա

    Ճապոնիայի դպրոցական կրթությունը Կրթության ոլորտում Ճապոնիայի կատարած ծախսերի տեսակարար կշիռը պետական բյուջեի ընդհանուր ծախսերում զգալիորեն զիջում է արևելյան որոշ երկրների նույն ցուցանիշին: Եթե Չինաստանում այն 16.7% է, իսկ Կորեայում՝ 18.2%,…