Աշնանային մեղմ երաժշտության հնչյունների ներքո սկսվեց երրորդ դասարանի ցուցադրական դասը: Կատարվեց տնային աշխատանքների ստուգում: Երեխաները «Հրաշք» տետրում հորինել էին բանաստեղծություններ, գրել էին աքրոստիկոս «Տերև» բառի տառերով, նկարել էին տերևներ, տարվա եղանակները, տերևից պատրաստել էին ծառեր, ծաղիկներ և այլն:
Այնուհետև ուսուցչի կողմից հորինված «Չորս քույրիկները» փոքրիկ պատմության ընթերցումից հետո կատարվեց քննարկումներ: Աշակերտները գտան, թե ովքե՞ր էին քույրիկները, ի՞նչ էր նրանց անունները, համապատասխանեցրին նկարների հետ և փաքցրեցին գրատախտակին:
«Տերև» դասը հանձնարարված էր անգիր անել: Կատարվեց դասի հարցում դասարանի բոլոր աշակերտներին, ընթացքում եղան թարմացուցիչ երեք դադարներ՝ «Իմաստության ծառ», «Աշնան ամիսները», «Հանելուկ տատիկի այցելություն», որոնք նպատակաուղղված էին բուն թեմային, բայց այն կատարվում էր խաղի մրցույթի եղանակով:
Դասի ընթացքում կիրառվեց մտագրոհ և քառաբաժանում մեթոդները: Նոր նյութի անցումը կատարվեց զույգային խաղ – մրցույթի միջոցով. «Հավաքել քանդված բառը»-ով ավելի արագ կհավաքի: Հավաքվեց տերևաթափ բառը: Բառը ենթարկեցին բառակազմական վերլուծության: Նվագարկիչով լսեցին «Տերևաթափ» երգը և ընթացքում կատարեցին պարային շարժումներ:
Ուսուցչի կողմից ընթերցվեց նոր նյութը, քննարկվեց ուղղագրություն և բացատրություն ներկայացնող բոլոր բառերը: Դասը հանձնարավեց սովորել կարդալ և պատմել: Կրկնեցին հոմանիշ և հականիշ բառերը, օգտագործեցին «Առածանիի» ծառը: Փոխակերպումը հանձնարարվեց տնային աշխատանք:
Դասի ավարտին ուսուցիչը կարդաց իր հորինած «Վերջին տերևը» պատմությունը և նմանատիպ աշխատանք հանձնարարվեց կատարել «Հրաշք» տետրերում: Կապ ստեղծվեց հին ու նոր դասերի միջև, ապահովելով դասի թե՛ դաստիարակչական և թե՛ միջառարկայական կապերը:
Դասվար՝ Ս. Սահակյան
Համագործակցային ուսուցում Համագործակցային ուսուցման տեսակներից է խմբային աշխատանքը , որը կարևոր դեր ունի մաթեմատիկայի ուսուցման գործընթացում: Խմբային աշխատանքի կիրառումը մաթեմատիկայի դասերին ուղղված է մի քանի կարևոր նպատակների իրականացմանը․ զարգացնել տրամաբանական…
Հարգելի գործընկերներ սիրով ներկայացնում եմ իմ զեկույցի թեման: Մեծ հետաքրքրությամբ կսպասեմ ձեր դիտարկումներին: Ներածություն Շախմատը դպրոցական կրթության մեջ կարևոր դեր ունի սովորողների մտավոր կարողությունների զարգացման գործում: Այն նպաստում է տրամաբանական…
«Հարգելի՛ գործընկերներ, այսօր միայն գիտելիք տալը բավարար չէ: Ամենակարևորը երեխային «սովորել սովորեցնելն» է կամ մետաճանաչողությունը: Սա օգնում է աշակերտին գիտակցել իր ուժեղ կողմերը և կառավարել իր մտածողությունը: Իմ 4-րդ դասարանի…
«Գործընկերներ, հաճախ լսում ենք, որ աշակերտները տարբերակում են «հումանիտար» և «բնագիտական» ուղղությունները: Ի՞նչ եք կարծում, հնարավոր է՞, օրինակ, Էռնեստ Հեմինգուեյի «Ծերունին և ծովը» ստեղծագործությունը վերլուծել կենսաբանի աչքերով (էկոհամակարգ, տեսակների պայքար)…
«Հարգելի՛ գործընկերներ, որպես մանկավարժներ՝ մենք հաճախ ստանձնում ենք «դասի դիրիժորի» դերը՝ կառավարելով ամեն մի վայրկյանն ու գործողությունը: Սակայն ժամանակակից կրթական միտումները մեզ հուշում են անցում կատարել դեպի Սովորողի գործակալություն (Student…
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթացներ
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց