Հայաստանի Ամերիկյան Համալսարանը, ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության աջակցությամբ, կազմակերպում է Ամառային ճամբարի կրթական ծրագիրը՝ նախատեսված Երևանի, Դիլիջանի, Եղեգնաձորի, Վանաձորի, Գյումրու, Գորիսի և հարակից բնակավայրերի հանրակրթական դպրոցների 9-11-րդ դասարաններում սովորողների համար: Ճամբարի մասնակիցներին կներկայացվեն ֆիզիկա, մաթեմատիկա, ինֆորմատիկա, կենսաբանություն և քիմիա առարկաներից նյութեր՝ կազմված նորարարական մանկավարժության մեթոդներով, նրանց նաև խորհրդատվություն կտրամադրվի մասնագիտական կողմնորոշման թեմայով։
ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը տեսաուղերձով ողջունել է «ԳիտՍԵՐունդ» ամառային առցանց ճամբարի մեկնարկը: Ընդգծելով ծրագրի կարևորությունը՝ նա նշել է, որ, չնայած համավարակով պայմանավորված դժվարություններին, ԿԳՄՍ նախարարությունը շարունակում է կրթության բարեփոխումների ռազմավարական գործընթացը, որտեղ հանրակրթության բովանդակային փոփոխությունները առանցքային նշանակություն ունեն. «Հայաստանի Հանրապետությունը տարածաշրջանի տեխնոլոգիական առաջատարը դառնալու հավակնոտ ծրագիր ունի: Այս առումով շատ կարևոր է, որ մեր երեխաները միջին և ավագ դպրոցում բնագիտական առարկաներով խորացված ուսուցում ստանան, որն այնուհետև կհանգեցնի բուհական կրթության մեջ բնագիտության բլոկով ուսանողների քանակական և որակական աճի՝ այդպիսով էապես նպաստելով մեր երկրի տեխնոլոգիական առաջընթացին»,- նշել է նախարարի տեղակալ Ա.Մարտիրոսյանը և ավելացրել, որ բնագիտական ուղղվածության առարկաների դասավանդման արդյունավետության բարձրացումը կրթական բարեփոխումների առաջնահերթություններից է, ինչին միտված է նաև «ԳիտՍԵՐունդ» ամառային առցանց ճամբարը:
Ճամբարի մեկնարկը տեսաուղերձով ողջունել են նաև Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Մ. Թրեյսին և ՀԱՀ նախագահ Կարին Մարկիդեսը: Դեսպան Լին Մ. Թրեյսին շեշտել է, որ տեխնոլոգիական ոլորտի մասնագիտությունները Հայաստանի աճի և բարեկեցության կենսական ուժն են։ «Բնագիտամաթեմատիկական առարկաների զուգորդումն իրական կյանքի հետ օգնում է ձևավորել կենսական նշանակության հմտություններ։ Խնդրահարույց իրավիճակներում լուծումներ գտնելը, քննախույզ ու ստեղծագործ միտքը և նորարարությունն այն հմտություններն են, որոնք անհրաժեշտ են մեր աշակերտներին 21-րդ դարում մրցունակ լինելու համար»,- նշել է դեսպանը։
Կ. Մարկիդեսի կարծիքով, խթանելով երեխաների հետաքրքրասիրությունը, խնդիրներն ու մարտահրավերները հասկանալու և լուծելու իրենց ունակությունը՝ մեր ուսուցիչները կդառնան հերոսներ, իսկ աշակերտներին կդարձնեն մեր ապագա առաջնորդներ։ «Բնական գիտությունները և մաթեմատիկան այս ամենի հիմքն են, որոնք, միանալով հումանիտար գիտությունների և արվեստի հետ, կարող են լուծումներ տալ ժամանակակից բարդ մարտահրավերներին»,-ասել է նա:
Նշենք, որ «ԳիտՍԵՐունդ» ծրագրի նպատակն է բարելավել բնագիտամաթեմատիկական կրթության որակը միջնակարգ և ավագ դպրոցներում, մեծացնել ուսանողների քանակը բնագիտամաթեմատիկական ուղղվածությամբ բարձրագույն ուսումնական հաստատություններում: Ծրագրի շրջանակում մշակվել են դասավանդման նոր ռեսուրսներ, որոնք հնարավորություն կտան ուսուցիչներին բարձրացնել ուսուցման արդյունավետությունը:
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
Հարգելի գործընկերներ,այսօր առավել քան երբևէ խնդիր է սովորողների ներգրավվածությունը դասապրոցեսին:Համացանցն ու սոցիալական ցանցերը երեխաներին սովորեցնում են շատ արագ մեծ ծավալի ինֆորմացիայի տիրապետել,որի արդյունքում նրաք, անկախ իրենց կամքից,այլևս դժվարանում են ջանք…
Պատմական դիլեման՝որպես ակտիվ ուսուցման մեթոդ Ժամանակակից ուսուցման մեջ կարևոր է ոչ միայն գիտելիքի փոխանցումը, այլև սովորողի մտածողության, հաղորդակցման և ինքնուրույն որոշումներ կայացնելու հմտությունների զարգացումը: «Պատմական դիլեմա» մեթոդը լիովին համապատասխանում է…
Հարգելի գործընկերներ, սիրելի դասվարներ, Բոլորս էլ գիտենք, որ տարրական դպրոցում երեխայի համար ուսուցչի խոսքը բացարձակ արժեք է: Մի անզգույշ «չես կարողանում»-ը կարող է տարիներով փակել երեխայի հետաքրքրությունը առարկայի հանդեպ, իսկ…
․․․
«Ծուռ» տառերն ու «փախչող» թվերը. երբ երեխայի ուղեղը խոսում է այլ լեզվով Որպես տարրական դասարանների դասվար՝ ես ամեն օր տեսնում եմ տասնյակ վառ անհատականությունների: Բայց երբեմն պատահում է այսպես. երեխան…
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթացներ
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց