ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Մեկնարկել է Արևելյան գործընկերության 8-րդ ոչ պաշտոնական նախարարական երկխոսության հանդիպումը

Նոյեմբերի 17, 2016
Պաշտոնական

Երևանում մեկնարկել է Արևելյան գործընկերության 8-րդ ոչ պաշտոնական նախարարական երկխոսության ձևաչափով հանդիպումը` նվիրված հետազոտության, գիտության և նորարարության հարցերին: Միջոցառմանը, որը  հյուրընկալում է ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը, մասնակցում են Հարևանության քաղաքականության և ընդլայնման հարցերով ԵՄ հանձնակատար Յոհաննես Հանը, Հետազոտության, գիտության և նորարարության ԵՄ հանձնակատար Կարլոս Մոեդաշը, Սլովակիայի կրթության, գիտության, հետազոտության և սպորտի նախարար Պետեր Պլավչանը, Ուկրաինայի կրթության և գիտության նախարար Լիլիա Գրինևիչը, Վրաստանի կրթության և գիտության նախարարի տեղակալ Թամազ Մարսագիշվիլին, Բելոռուսի Գիտության պետական կոմիտեի նախագահ Ալեքսանդր Շումիլինը, Մոլդովայի Հանրապետության Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ Գեորգի Դուկան: 

Բացման խոսքով հանդես է եկել ՀՀ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը: Ողջունելով Արևելյան գործընկերության 8-րդ ոչ պաշտոնական նախարարական երկխոսության հանդիպման մասնակիցներին՝ Լևոն Մկրտչյանն ընդգծել է, որ Արևելյան գործընկերության անդամ պետությունների կրթության և գիտության նախարարների հյուընկալումը մեր երկրի համար մեծ պատիվ է. «Հանդիպումը տեղի է ունենում մեր պետության համար շատ կարևոր ժամանակահատվածում, քանի որ այն համընկնում է ՀՀ ասոցացմանը՝ Եվրոպական Միության «Հորիզոն-2020» հետազոտությունների և նորարարության շրջանակային ծրագրին: Ասոցացման ճանապարհը, որն անցել ենք եվրոպական գործընկերների հետ միասին, մեր երկրի համար բավական երկար և պատասախանատու է եղել: Մենք սկսել ենք 3 տարի առաջ և այսօր կարող ենք  հայտարարել, որ համաձայն ՀՀ օրենսդրության` համաձայնագիրն ուժի մեջ է մտել մի քանի օր առաջ՝ նոյեմբերի 12-ին: «Հորիզոն-2020» ծրագիրը Հայաստանի գիտական հանրության առջև բացում է նոր հնարավորություններ. նոյեմբերի 12-ից մեր գիտնականներն ու գիտական կազմակերպություններն ունեն ընդհանուր մուտք «Հորիզոն-2020» ծրագրի շրջանակում հայտարարվող բոլոր մրցույթներին:
Մենք գիտակցում ենք, որ անդամակցումը ծրագրին առաջին կարևոր քայլն է, որից հետո մեզանից հետևողական ջանքեր են պահանջվելու՝ արդյունավետ օգտագործելու ընձեռված հնարավորությունները»,-իր խոսքում նշել է նախարարը՝ ընդգծելով, որ Հայաստանը պետք է ամենյան ուշադրությամբ գնահատի մեր երկրի գիտական հնարավորություններն ու պոտենցիալը՝ առաջին հերթին Արևելյան գործընկերության համագործակցության շրջանակներում:
Վստահություն  հայտնելով, որ «Հորիզոն-2020» ծրագիրը կնպաստի ՀՀ-ում գիտության զարգացմանը՝ Լևոն Մկրտչյանը կարևորել է Եվրոպական համայնքի կողմից Հայաստանի գիտական և գիտատեխնիկական փորձաքննության համակարգի գնահատումը, որն իրականացվել է 2015 թվականին. «Մենք նաև հույս ունենք, որ ծրագրի շրջանակում կարվի նոր գնահատում, որը հնարավորություն կտա մեզ ճշտումներ մտցնել մեր կողմից վարվող քաղաքականության մեջ»,- ընդգծել է Լևոն Մկրտչյանը:
Ողջույնի խոսքով հանդես են եկել Հարևանության քաղաքականության և ընդլայնման հարցերով ԵՄ հանձնակատար Յոհաննես Հանը և Հետազոտության, գիտության և նորարարության ԵՄ հանձնակատար Կարլոս Մոեդաշը: 
Մեկնարկել է պատվիրակության ղեկավարների մասնակցությամբ կլոր սեղան քննարկումը:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության և գիտության նախարարություն

  • <<Աշխարհացույց>>-ի կիրառումը մայրենիի դասերին

    Թեմայի հեղինակ՝ Գուրջանյան

    Հարգելի գործընկերներ, սիրով ներկայացնում եմ <<Աշխարհացույց>>-ի կիրառմամբ իմ կատարած հետազոտության արդյունքները,սիրով կլսեմ ձեր կարծիքները Հետազոտական աշխատանքը կատարել եմ 4-րդ դասարանում՝ մայրենի առարկայից: Դասարանում սովորում է 16 աշակերտ: Դասանյութը ոչ գրական…

  • «Արհեստական բանականության ազդեցությունը կրթության և աշխատանքի ապագայի վրա»

    Թեմայի հեղինակ՝ arphusnel@mail.ru

    «Արհեստական բանականության ազդեցությունը կրթության և աշխատանքի ապագայի վրա» Ներածություն Արհեստական բանականությունը ժամանակակից աշխարհի ամենաարագ զարգացող տեխնոլոգիական ուղղություններից է, որն աստիճանաբար փոխում է մարդու առօրյան, կրթական գործընթացը և մասնագիտական գործունեությունը: Կրթության…

  • «Կլաստեր» և «Mentimeter»â€¤ երկու արդյունավետ մոտեցում:

    Թեմայի հեղինակ՝ animatinan@gmail.com

    Հարգելի՛ գործընկերներ, Այսօր ցանկանում եմ ներկայացնել երկու հետաքրքիր մոտեցում, որոնք կարելի է կիրառել տարբեր առարկաների դասաժամերին՝ սովորողների մտածողությունը, ստեղծագործականությունն ու ակտիվ մասնակցությունը խթանելու նպատակով: «Կլաստեր» մեթոդ Այս մեթոդի միջոցով սովորողները…

  • «Ստեղծագործական առաջադրանքները օտար լեզվի դասերին»

    Թեմայի հեղինակ՝ animatinan@gmail.com

    Օտար լեզվի դասավանդման ընթացքում տեքստի հետ աշխատանքը հաճախ սահմանափակվում է ընթերցանությամբ, թարգմանությամբ և հարցերին պատասխանելով: Սակայն նույն տեքստը կարող է դառնալ ստեղծագործական մտածողության, հաղորդակցական կարողությունների և համագործակցային հմտությունների զարգացման արդյունավետ…

  • «Քննադատական մտածողության և հաղորդակցական կարողությունների զարգացումը»

    Թեմայի հեղինակ՝ animatinan@gmail.com

    Ժամանակակից կրթության կարևորագույն նպատակներից է ձևավորել սովորող, որը կարողանում է ոչ միայն վերարտադրել գիտելիքը, այլև ինքնուրույն մտածել, վերլուծել, արտահայտել սեփական կարծիքը և հիմնավորել այն: Ռուսաց լեզվի 7–9-րդ դասարաններում այս նպատակին…