ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Նախարար Լևոն Մկրտչյանը հանդիպել է ուսանողական կառույցների ներկայացուցիչների հետ

Նոյեմբերի 16, 2016
Պաշտոնական

Երիտասարդական տոների շրջանակում ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն այսօր Հայաստանի երիտասարդական հիմնադրամում հանդիպում է ունեցել ուսանողական կառույցների ներկայացուցիչների հետ։ Նախարարը և ՀԵՀ հոգաբարձուների խորհրդի համակարգող, ՀՀ ԱԺ պատգամավոր Կարեն Ավագյանն ուսանողների հետ քննարկել են կրթությանը, գիտությանը և երիտասարդությանն առնչվող հարցեր։ Լևոն Մկրտչյանը, խոսելով Հայաստանի երիտասարդական հիմնադրամի կազմավորման մասին, նշել է, որ ժամանակին հենց ուսանողների հետ քննարկումների արդյունքում է ձևավորվել կարծիք, որ անհրաժեշտ է ստեղծել հիմնադրամ, որը կարտահայտի ուսանողության շահերը։ «Յուրաքանչյուր երկրի ապագան երիտասարդ սերնդի ձեռքում է, և կարող եմ ձեզ վստահեցնել, որ մեր ուսանողությունը շատ բարձր որակական հատկանիշներ ունի: Սա այն ուժեղ և ինքնավստահ երիտասարդ սերունդն է,  որը վստահաբար իր ձեռքն է վերցնելու երկրի կառավարման ղեկը՚ կառուցելով ավելի անկախ և ուժեղ երկիր: Այսօր Երիտասարդական հիմնադրամի միջոցով իրականացվում են բազմաթիվ ծրագրեր, այդ թվում՚ վարձավճարներից առաջացած գումարներով նույն երիտասարդների սոցիալական կարիքներին տրմադրվող օգնությունը: Կատարված աշխատանքները բավականին շոշափելի են, սակայն, չի կարելի ասել, որ  ուսանողների սոցիալական հարցերն ամբողջովին լուծված են: Հանրակացարանների, ուսանողների որակյալ կեցության, շրջանավարտների աշխատանքի պայմանների ապահովման հարցերը կրթական ծրագրի բաղադրիչի մաս են: Առկա է նաև աշխատաշուկա-ուսանող կապի խնդիրը՚ հատկապես մագիստրոսական ձևաչափով: Որակյալ կրթության ապահովման տեսանկյունից այսօր բարձրագույն կրթութան ոլորտում ունենք մրցակցություն՚ միջազգային բուհերի ներկայություն՚ մեր ավանդական համալսարանների կողքին: Բացի այդ, ներկայումս ՀՀ բուհերի մի մասը միջազգային հավատարմագրման գործընթացի մեջ է: Հույս ունենք, այս ամենն ավելի կբարձրացնի մեր համալսարանների մակարդակը. այս առումով ունենք մեծ անելիքներ՚ համալսարանական համակարգի խոշորացում, մասնագիտական ցանկի հստակեցում, երկրի անելիքներին և մարտահրավերներին համարժեք նոր որակյալ մասնագիտությունների ներդնում»,-նշել է Լևոն Մկրտչյանը՚ ընդգծելով, որ ՀՀ կրթության և գիտության նախարարությունը ներկայացնում է ամենածանրաբեռնված աշխատանք ունեցող հատվածը։ «Հայաստանում ուսանողների, ուսուցիչների, կրթության մեջ ներառված դասախոսական կազմի թիվն անցնում է 500 հազարը։ Մենք սոցիալապես ակտիվ հատվածի կառավարումն ենք իրականացնում, որից կախված է մեր ապագան: Հայաստանն այլ ճանապարհ չունի, քան օգտագործել իր քաղաքացիների հնարավորությունները: Այդ ճանապարհը բավականին դժվար ու երկարատև է։ Աշխարհը շատ արագ է զարգանում, մրցակցային պայմանները խստանում են, և համակարգերը սկսում են պայքարել ավելի շատ որակի առումով»,-նշել է նախարարը։

ՀԵՀ հոգաբարձուների խորհրդի համակարգող Կարեն Ավագյանն իր հերթին ընդգծել է, որ վերջին տարիների ընթացքում բավականին շատ խնդիրներ են լուծվել ուսանողների և երիտասարդների համար։ «Եթե նախկինում ուսման վարձի փոխհատուցման մասին խոսելը երազանքների ոլորտից էր, ապա վերջին 5 տարիների ընթացքում միայն Հայաստանի երիտասարդական հիմնադրամի կողմից փոխհատուցվել է ավելի քան 5000 ուսանողի ուսման վարձ։ Մեծաթիվ երիտասարդ մասնագետների ընտանիքներ կառավարության ծրագրերի շնորհիվ ապահովվել են բնակարանով։ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի միջոցով իրականացվում են երիտասարդ գիտնականներին ուղղված բազմաթիվ ծրագրեր։ Հատկացվում են ուսանողական վարկեր։ Շատ խնդիրներ, որ ժամանակին անլուծելի էին թվում, իրենց լուծումները գտել են»,- նշել է նա:

Հանդիպման ավարտին մի շարք երիտասարդներ ՀՀ ԿԳՆ կողմից արժանացել են պարգևների։ Մասնավորապես, ՀՀ կրթության և գիտության նախարարության «Ոսկե հուշամեդալով» են պարգևատրվել Հայաստանի երիտասարդական հիմնադրամի ծրագրերի ղեկավար Արուսյակ Պողոսյանը, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ուսանողական խորհրդի նախագահ Սերգեյ Խառատյանը։ Պատվոգրերով և շնորհակալագրերով են պարգևատրվել նաև երիտասարդական և ուսանողական կառույցների ներկայացուցիչներ։

  • Համագործակցային ուսուցում

    Թեմայի հեղինակ՝ Nunufar

    Համագործակցային ուսուցում Համագործակցային ուսուցման տեսակներից է խմբային աշխատանքը , որը կարևոր դեր ունի մաթեմատիկայի ուսուցման գործընթացում: Խմբային աշխատանքի կիրառումը մաթեմատիկայի դասերին ուղղված է մի քանի կարևոր նպատակների իրականացմանը․ զարգացնել տրամաբանական…

  • Շախմատի դասավանդման մեթոդները և դրանց կիրառությունը դպրոցական կրթության մեջ

    Թեմայի հեղինակ՝ KHAraqs

    Հարգելի գործընկերներ սիրով ներկայացնում եմ իմ զեկույցի թեման: Մեծ հետաքրքրությամբ կսպասեմ ձեր դիտարկումներին: Ներածություն Շախմատը դպրոցական կրթության մեջ կարևոր դեր ունի սովորողների մտավոր կարողությունների զարգացման գործում: Այն նպաստում է տրամաբանական…

  • «Սովորել սովորեցնել. Ինչպե՞ս զարգացնել մետաճանաչողությունը»

    Թեմայի հեղինակ՝ Նարինե Գրիգորյան

    «Հարգելի՛ գործընկերներ, այսօր միայն գիտելիք տալը բավարար չէ: Ամենակարևորը երեխային «սովորել սովորեցնելն» է կամ մետաճանաչողությունը: Սա օգնում է աշակերտին գիտակցել իր ուժեղ կողմերը և կառավարել իր մտածողությունը: Իմ 4-րդ դասարանի…

  • Միջառարկայական կապերի մասին

    Թեմայի հեղինակ՝ *Քրիստինա*

    «Գործընկերներ, հաճախ լսում ենք, որ աշակերտները տարբերակում են «հումանիտար» և «բնագիտական» ուղղությունները: Ի՞նչ եք կարծում, հնարավոր է՞, օրինակ, Էռնեստ Հեմինգուեյի «Ծերունին և ծովը» ստեղծագործությունը վերլուծել կենսաբանի աչքերով (էկոհամակարգ, տեսակների պայքար)…

  • «Սովորողի գործակալություն. Ինչպե՞ս տալ ընտրության իրավունք»

    Թեմայի հեղինակ՝ Նարինե Գրիգորյան

    «Հարգելի՛ գործընկերներ, որպես մանկավարժներ՝ մենք հաճախ ստանձնում ենք «դասի դիրիժորի» դերը՝ կառավարելով ամեն մի վայրկյանն ու գործողությունը: Սակայն ժամանակակից կրթական միտումները մեզ հուշում են անցում կատարել դեպի Սովորողի գործակալություն (Student…