ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ
ԱԲ
ՈՒՂԵՑՈՒՅՑ

ՀԲԸՄ հայկական վիրտուալ համալսարանը հայտարարում է իր «ՀՎՀ-ի առցանց կրթահարթակ» ծրագրի երկրորդ մասի մեկնարկը

Մայիսի 13, 2020
ՏՀՏ նորություններ Լուրեր կազմակերպություններից

Մայիսի 11-ին մեկնարկում է ՀԲԸՄ հայկական վիրտուալ համալսարանի (ՀՎՀ) «ՀՎՀ-ի առցանց կրթահարթակ» դասընթացի երկրորդ մասը՝ անվճար հիմունքներով և հասանելի բոլոր մասնակիցների համար ինչպես Հայաստանից, այնպես էլ սփյուռքից:

Դասընթացի 2-րդ մասում սպասվում են նոր անակնկալներ և նոր բացահայտումներ: Չորս շաբաթների ընթացքում (մայիս 11 - հունիս 6) ՀՎՀ-ի առցանց հարթակում կներկայացվեն մուլտիմեդիա ինտերակտիվ նյութեր՝ նվիրված հայկական ժառանգությանը, այդ թվում՝ պատմություն, երաժշտություն, ճարտարապետություն, գինեգործություն, գաստրոնոմիա, շախմատ, արհեստ և արվեստ: ՀՎՀ-ի կայքում մշտապես հասանելի թեմաներին զուգահեռ կանցկացվեն ֆորում-քննարկումներ ու առցանց հանդիպումներ ՀՎՀ-ի հեռավար դասախոսների և դասընկերների հետ:

Հաշվի առնելով «ՀՎՀ-ի առցանց կրթահարթակ» ծրագրի մաս 1-ի մասնակիցների կարծիքները և առաջարկները՝ այս անգամ կլինեն նաև թեմատիկ առցանց հանդիպումներ փորձագետների հետ, որոնց կարող են մասնակցել հայկական ժառանգությամբ հետաքրքրված ամեն ոք:

«ՀՎՀ-ի առցանց կրթահարթակ» ծրագրի առաջին մասը մեկնարկել էր 2020թ. մարտի 26-ին՝ արձագանքելով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության առաջարկին` կորոնավիրուսի կանխարգելման համալիր միջոցառումների շրջանակում ընդլայնել առցանց կրթության հնարավորությունները: Կրթական ինքնուսույց նյութերից բացի ՀՎՀ-ի կրթահարթակում կազմակերպվեցին վիրտուալ այցելություններ դեպի պատմական և մշակութային վայրեր Հայաստանում և սփյուռքում: Առցանց հանդիպումները դարձան սոցիալական հաղորդակցության հիանալի միջոց՝ նպաստելով նոր ծանոթությունների և ընկերական կապերի ձևավորմանը:

Այս նախաձեռնությունը մեծապես ողջունեց Հայաստանի կառավարությունը և ստացավ մասնակիցների դրական արձագանքներն ամբողջ աշխարհից:

ՀՎՀ-ի առցանց կրթահարթակում գրանցվելու համար այցելեք` www.avc-agbu.org/ehy։ Տեսահոլովակ կրթահարթակի մասին՝ https://www.youtube.com/watch?v=hAkpiFzyQZE։

ՀԲԸՄ հայկական վիրտուալ համալսարան (ՀՎՀ)

ՀԲԸՄ հայկական վիրտուալ համալսարանը (ՀՎՀ) հավատարմագրվածօնլայնուսումնական հաստատություն է, որն առաջարկում է հայկական կրթություն նորագույն տեխնոլոգիաների միջոցով: 2009 թվականից ի վեր ՀՎՀ-ի առցանց ծրագրերը, ներառյալ՝ առցանց դասընթացներ, մուլտիմեդիա էլ. գրքեր, վիրտուալ այցելություններ և միջոցառումներ, հասանելի են նրանց համար, ովքեր հետաքրքրված են հայկական ժառանգությամբ, ովքեր չունեն հայկական կրթական ավանդական ծրագրերին մասնակցելու հնարավորություն, ովքեր ցանկանում են հարստացնել արդեն իսկ գործող ուսումնական ծրագրերը: ՀՎՀ-ի առաքելությունն է՝ ստեղծել կրթական առցանց համայնք՝ խթանելու մշակութայինկրթությունը և զարգացելու սոցիալական հաղորդակցությունն ամբողջ աշխարհում:

ՀՎՀ-ի գործունեությանը և ծրագրերին ծանոթանալու համար այցելեք www.avc-agbu.org կայքը:

  • Թվային բուրգ․ տեսանելի լուծում՝ տրամաբանական մտածողության միջոցով

    Թեմայի հեղինակ՝ Մարիամ Մատինյան

    «Անհայտ բաղադրիչի գտնելը» թեմայի շրջանակում երկրորդ դասարանի սովորողների համար թղթից պատրաստել եմ դիդակտիկ մոդել՝ թվային բուրգ: Մոդելի միջոցով երեխաները ակնառու կերպով տեսնում են առաջադրանքի լուծման ամբողջ ընթացքը: Առանձին թղթե մոդելը…

  • Գրական ստեղծագործության բազմակողմանի ընկալումը՝ դերային հարցազրույցի միջոցով

    Թեմայի հեղինակ՝ Մարիամ Մատինյան

    Գրական ստեղծագործության ուսումնասիրությունը չպետք է սահմանափակվի միայն ընթերցանությամբ և բովանդակության վերաբերյալ հարցերին պատասխանելով: Կարևոր է, որ սովորողները կարողանան խորությամբ ընկալել բնագիրը, բացահայտել նրա գլխավոր ասելիքը, գաղափարական առանցքն ու հեղինակի ուղերձը,…

  • Գրականություն`առանց սահմանների

    Թեմայի հեղինակ՝ Տաթուշ

    Գրականություն` առանց սահմանների. Ինչպե՞ս դասական տեքստերը դարձնել կենդանի և կիրառելի ապագայի քաղաքացու համար «Գրականությունը ժամանակի մեջ ճանապարհորդություն է, բայց նրա վերջնակետը միշտ մարդու սիրտն է»: Հաճախ մենք՝ հայոց լեզվի և…

  • Ինտերակտիվ մեթոդների դերը

    Թեմայի հեղինակ՝ Anna Babayan

    Ինտերակտիվ մեթոդների դերը 4-րդ դասարանցիների քննադատական մտածողության եւ համագործակցային հմտությունների ձեւավորման գործում Բանալի բառեր: ինտերակտիվ մեթոդներ, 4-րդ դասարան, քննադատական մտածողություն, համագործակցություն, կրտսեր դպրոց, «6 մտածող գլխարկներ», փոխուսուցում: Ներածություն Հանրակրթության պետական…

  • Օտար լեզվի դասավանդման մեթոդները

    Թեմայի հեղինակ՝ Սիրանուշ Մելքոնյան

    Հարգելի գործընկեր, ուզում եմ խոսել մի թեմայի մասին, որը վստահ եմ կհետաքրքրի օտար լեզու դասավանդող ուսուցիչներին: Գաղտնիք չէ, որ ժամանակակից աշխարհում օտար լեզուների իմացությունը կարևոր դեր ունի անձի կրթական, մասնագիտական…