ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ
ԱԲ
ՈՒՂԵՑՈՒՅՑ

Հայաստանի Հանրապետության ոչ նյութական մշակութային ժառանգության տեղեկատվական շտեմարանը գործարկվել է

Մայիսի 13, 2020
Մշակութային լուրեր

Հայաստանի ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության, արժևորման, հասարակության մեջ դրա տեղի ու դերի կարևորման, ճանաչելիության մեծացման և հանրահռչակման նպատակով 2015 թ. ստեղծվել և ներկայում գործում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Հայաստանի Հանրապետության ոչ նյութական մշակութային ժառանգություն» կայքէջը:

Կայքէջի միջոցով համապարփակ տեղեկատվություն է տրվում ՀՀ ոչ նյութական մշակութային ժառանգության արդի զարգացումների վերաբերյալ՝ նյութեր ներկայացնելով այդ ժառանգության պահպանության, պաշտպանության ու փոխանցման, տարբեր համայնքների մշակութային ժառանգության, ոլորտի մասնագետների, ժառանգության կրողների վերաբերյալ, ինչպես նաև լուսաբանվում են ոչ նյութական մշակութային ժառանգության ոլորտի իրավական դաշտի զարգացումները, ՅՈՒՆԵՍԿՕ-ի 2003 թ. «Ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության մասին» կոնվենցիայի շրջանակում իրականացվող գործընթացները, միջազգային համագործակցության և ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում ընդգրկված տարրերի պահպանությանը վերաբերող ծրագրերն և միջոցառումները:

Կայքէջը եռալեզու է, կազմված է ոչ նյութական մշակութային ժառանգությունը ներկայացնող տարբեր դաշտերից (լեզու և բանահյուսություն, ժողովրդական պարարվեստ, երաժշտարվեստ, հավատալիքներ և պաշտամունք, տոներ ու փառատոներ և այլն)։

Ներկայում նոր նախագիծ է իրականացվում, որի շրջանակում «Հայաստանի Հանրապետության ոչ նյութական մշակութային ժառանգություն» էլեկտրոնային կայքէջը վերաձևավորվում է որպես ոչ նյութական մշակութային ժառանգության տեղեկատվական շտեմարան (http://int-heritage.am)՝ համալրվելով նոր դաշտերով և տեղեկատվությամբ, ներկայացնելով նոր թեմաներ, ցանկեր, հաշվետվություններ, տվյալներ, թարմացնելով և ամբողջացներով ֆիլմերի, տեսանյութերի և լուսանկարների դաշտերը, որպես տեղեկատվական շտեմարանն ամբողջացնող պատկերագրական և վավերագրական հավելված:

«Հայաստանի Հանրապետության ոչ նյութական մշակութային ժառանգություն» կայքէջի գործարկման կարևորությունը պայմանավորված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության մասին» կոնվենցիայի, «Ոչ նյութական մշակութային ժառանգության մասին» ՀՀ օրենքի և ՀՀ կառավարության 2010 թվականի սեպտեմբերի 3-ի N 1173-Ն «Ոչ նյութական մշակութային արժեքների նույնականացման, փաստաթղթավորման, պահպանության և տեղեկատվության փոխանակման կարգը ու ոչ նյութական մշակութային արժեքի վկայագրի ձևը հաստատելու մասին» որոշման պահանջների կատարմամբ:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Թվային բուրգ․ տեսանելի լուծում՝ տրամաբանական մտածողության միջոցով

    Թեմայի հեղինակ՝ Մարիամ Մատինյան

    «Անհայտ բաղադրիչի գտնելը» թեմայի շրջանակում երկրորդ դասարանի սովորողների համար թղթից պատրաստել եմ դիդակտիկ մոդել՝ թվային բուրգ: Մոդելի միջոցով երեխաները ակնառու կերպով տեսնում են առաջադրանքի լուծման ամբողջ ընթացքը: Առանձին թղթե մոդելը…

  • Գրական ստեղծագործության բազմակողմանի ընկալումը՝ դերային հարցազրույցի միջոցով

    Թեմայի հեղինակ՝ Մարիամ Մատինյան

    Գրական ստեղծագործության ուսումնասիրությունը չպետք է սահմանափակվի միայն ընթերցանությամբ և բովանդակության վերաբերյալ հարցերին պատասխանելով: Կարևոր է, որ սովորողները կարողանան խորությամբ ընկալել բնագիրը, բացահայտել նրա գլխավոր ասելիքը, գաղափարական առանցքն ու հեղինակի ուղերձը,…

  • Գրականություն`առանց սահմանների

    Թեմայի հեղինակ՝ Տաթուշ

    Գրականություն` առանց սահմանների. Ինչպե՞ս դասական տեքստերը դարձնել կենդանի և կիրառելի ապագայի քաղաքացու համար «Գրականությունը ժամանակի մեջ ճանապարհորդություն է, բայց նրա վերջնակետը միշտ մարդու սիրտն է»: Հաճախ մենք՝ հայոց լեզվի և…

  • Ինտերակտիվ մեթոդների դերը

    Թեմայի հեղինակ՝ Anna Babayan

    Ինտերակտիվ մեթոդների դերը 4-րդ դասարանցիների քննադատական մտածողության եւ համագործակցային հմտությունների ձեւավորման գործում Բանալի բառեր: ինտերակտիվ մեթոդներ, 4-րդ դասարան, քննադատական մտածողություն, համագործակցություն, կրտսեր դպրոց, «6 մտածող գլխարկներ», փոխուսուցում: Ներածություն Հանրակրթության պետական…

  • Օտար լեզվի դասավանդման մեթոդները

    Թեմայի հեղինակ՝ Սիրանուշ Մելքոնյան

    Հարգելի գործընկեր, ուզում եմ խոսել մի թեմայի մասին, որը վստահ եմ կհետաքրքրի օտար լեզու դասավանդող ուսուցիչներին: Գաղտնիք չէ, որ ժամանակակից աշխարհում օտար լեզուների իմացությունը կարևոր դեր ունի անձի կրթական, մասնագիտական…