ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

ԳԹԿ փոխտնօրեն. «Այնպես չի լինելու, որ դիմորդը չուզած մասնագիտությամբ ընդունվի»

Մայիսի 12, 2020
Լուրեր կազմակերպություններից

Գնահատման եւ թեստավորման կենտրոնի (ԳԹԿ) տնօրենի տեղակալ Կարո Նասիբյանը Aravot.am-ի հետ զրույցում մի քանի կետեր նշեց, որոնք վերաբերում են այս տարվա փոփոխություններին: «Առաջինը դիմում-հայտերի մուտքագրման խնդիրն է: Նախորդ տարիներին միշտ 2 դիմում հայտ էր լրացվում՝ մեկը դպրոցում լրացնում էին առարկան կամ առարկաները, հետո գնում էին բուհ եւ այդ առարկաների հիման  վրա լրացնում` ընտրած մասնագիտությունը: Առաջինն ավարտում էինք ապրիլի 10-ին, երկրորդը սկսում էինք մայիսի 5-ից, ավարտում հունիսի 1-ին: Ունեինք նաեւ երկրորդ փուլ, որը հունիսի 25-30-ը կամ մինչեւ հուլիսի 1-ն էր տեւում»,-ասաց պարոն Նասիբյանը:

ԳԹԿ փոխտնօրենը հիշեցրեց, որ քննությունները կազմակերպվելու է մեկ փուլով, եւ դա  լինելու է հուլիսի առաջին տասնօրյակում: Յուրաքանչյուր դիմորդ հանձնելու է  ընդամենը մեկ քննություն՝  կախված նրանից, թե ինչ մասնագիտություն է ընտրել, իսկ ցանկն արդեն հայտնի է, թե որ մասնագիտության համար՝ որ քննությունն է պարտադիր մրցութային: Այն արդեն ԿԳՄՍ նախարարության կայքում կա: Օրինակ, իրավագիտություն մասնագիտության համար դիմորդը հայոց պատմություն է հանձնելու, նույնը նաեւ արեւելագիտության, միջազգային հարաբերությունների դեպքում: Ինչ վերաբերում է տնտեսագիտական հոսքին, այստեղ էլ մաթեմատիկան է պարտադիր»,-ասաց մեր զրուցակիցը:

Երբ դիմորդներն ընտրում են մասնագիտությունը, մենք դա կազմակերպում ենք էլեկտրոնային եղանակով: Քանի որ դիմորդները մեկ քննություն են հանձնելու, մնացած քննությունների համար վճարված 1500-ական դրամները վերադարձվելու են: Երեխան էլեկտրոնային եղանակով պետք է ԳԹԿ ուղարկի իր ընտրած առարկան եւ մասնագիտությունը: Էլի մնացել է 10 տող՝ անվճար եւ վճարովի, բայց այժմ մի փոփոխություն ենք կատարել: Նախկինում, եթե առաջին տողում նշված անվճարն էր գերակա մյուսների հանդեպ, ապա  հիմա առաջին տողում գրված մասնագիտությունը գերակա է մյուս մասնագիտությունների նկատմամբ՝  եւ անվճար, եւ վճարովի ընդունելության համակարգում: Եթե երեխան ընտրել է, օրինակ, իրավագիտություն մասնագիտությունը, եւ հանձնելու է  պատմությունից քննություն, իրավագիտություն գրածները մրցելու են իրար հետ՝ անվճար եւ վճարովի համակարգում: Դիցուք, տրված է 150 տեղ, բարձր միավոր հավաքածները կանցնեն անվճար, եւ այդպես միավորները իջնելու են մինչեւ  150-րդ տեղը:

Նախկինում, եթե դիմորդն անվճար չէր ընդունվում, մտնում էր վճարովի համակարգ: Վճարովի համակարգ մտնելու ժամանակ «աշխատում» էր նրա բարձր միավորը: Ստացվում էր, որ օրինակ, իրավագիտություն մասնագիտության դիմորդը, եթե անվճարից դուրս էր մնում, չէր կարողանում իրավագիտության վճարովին էլ  ընդունվել, գնում էր պատմության կամ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի դիմորդին էր դուրս թողնում, միջազգային հարաբերությունների դիմորդը դուրս էր հանում արեւելագիտականի դիմորդին, նա էլ պատմության ֆակուլտետի եւ այդպես շարունակ:

Հիմա այլ բան ենք որոշել. եթե դիմորդը որոշել է իրավաբան դառնալ, պետք է մասնակցի վճարովի եւ անվճար մրցույթին, իսկ եթե դուրս է մնացել, ուրեմն պետք է տեսնի՝ արդյոք մյուս մասնագիտությունների դեպքում թափուր տեղեր կա՞ն: Օրինակ, պատմականում կա՞ թափուր տեղ:  Տվյալ պարագայում, պատմական դիմածը կարող է 15  եւ ավելի պակաս միավորով ընդունվել, բայց դու 18-ով  գնաս այնտեղ, այն էլ, եթե թափուր տեղ կա: Այսինքն՝ իրավաբանները մրցելու են իրար հետ, պատմաբանները՝ պատմաբանների հետ, տնտեսագետները՝ իրար հետ:  Հետեւաբար, այնպես չի լինելու, որ դիմորդն ընդունվի իր չուզած մասնագիտությամբ: Այդ փոփոխությունը կատարել ենք եւ ներկայացրել ենք կառավարության հաստատմանը»,-պարզաբանեց Կարո Նասիբյանը:

Նա մեկ այլ փոփոխության էլ անդրադարձավ: Քանի որ դիմորդները մեկ առարկայից են քննություն հանձնելու, ըստ երեւույթին մեծ է լինելու հավանականությունը, որ հավասար միավորները շատ կլինեն: «Եթե դու հանձնել ես մեկ քննություն, օրինակ պատմություն՝ իրավագիտության համար, եւ   ինչ-որ մեկի հետ հավասար միավորներ ունես, մեդալակիր չես, միջազգային մրցույթների հաղթող չես, մենք ունենք համապատասխան կետ, թե իրավագիտության համար ինչ քննությունների ես պատրաստվել: Այնտեղ հայոց լեզու է, օտար լեզու եւ պատմություն: Օտար լեզվի եւ հայոց լեզվի տարեկան գնահատականդ գալիս է մրցույթին մասնակցելու: Եթե երեխան պատրաստվել է, պետք է նրա գնահատականներն օգտագործվեն: Այդ գնահատականների հավասար լինելու դեպքում պետական ավարտական քննությունների ստացած միջին թվաբանականն է հաշվի առնվելու»,- հավելեց ԳԹԿ փոխտնօրենը:

Ինչ վերաբերում է այն մասնագիտություններին, որոնց դեպքում գործում է կամ… կամ  սկզբունքը, առարկայի  ընտրությունը թողնված է դիմորդին: Նա է որոշում, թե որ քննությունը հանձնի, դիցուք պոլիտեխնիկի դեպքում ֆիզիկա կամ մաթեմատիկա է, ինքը ընտրում է դրանցից մեկը:  «Բժշկականում ունենք 3 առարկա: Նախկինում դիմորդին ասում էինք՝ դու կընտրես 2-ը՝ ֆիզիկա, քիմիա, կենսաբանություն առարկաներից: Հիմա երեխան պետք է ընտրի մեկը այդ 3 առարկաներից»,-ասաց պարոն Նասիբյանը:

«Եթե առաջին փուլի մրցույթն անցկացնելուց հետո թափուր տեղեր են մնում, երեխաները մասնակցում են իրենց գնահատականներով, եթե անգամ այդ մասնագիտությունը չեն նշել: Լրացուցիչ փուլում երեխային թույլատրված է դրական գնահատականով գնալ մասնակցել թափուր տեղի համար մրցույթին: Օրինակ, երեխան դիմել է երեւանյան որեւէ բուհ, չի ընդունվել, Գորիսում, Գյումրիում կամ Վանաձորում, եթե թափուր տեղ կա, կարող է իր դրական գնահատականն օգտագործել: Մի խոսքով, դիմորդների համար նորմալ պայմաններ ենք ստեղծել»,-հավելեց նա:

Ապա հիշեցրեց, որ մայիսի 25-ից մինչեւ հունիսի 15-ը ներառյալ ԳԹԿ-ն կբացի իր համապատասխան էջը եւ կսկսի ընդունել դիմում-հայտերը: Աշխատելու են նաեւ բուհերի հանձնաժողովները՝ նրանց օգնելու նպատակով: «Օրինակ, եթե երեխան դիմել է  համալսարան, համալսարանը մեզ հետ զուգահեռ ստանալու է նրա  դիմում-հայտը եւ սկսելու է աշխատել: Այն  երեխաները, որոնք արտոնություններ ունեն, իրենց փաստաթղթերն ուղարկելու են առցանց: Ներբուհական քննություններն էլ կազմակերպելու է բուհը: Մենք պարզապես ստանալու ենք հայտերը, իսկ իրենք ավտոմատ կերպով դրանք իրենց մոտ են տանելու»,-եզրափակեց պարոն Նասիբյանը: 

Նյութի աղբյուրը. Առավոտ

  • Շրջված դասարան

    Թեմայի հեղինակ՝ Էռնա

    Շրջված ուսուցման ընթացքում դասավանդումը խմբային ուսուցման դաշտից տեղափոխվում է դեպի անհատական ուսուցման դաշտ և արդյունքում փոխակերպվում է դինամիկ, ինտերակտիվ միջավայրի, որտեղ

  • CCleaner Pro Crack + Serial Key 2020 Full Version 

    Թեմայի հեղինակ՝ khalidumar

    CCleaner Crack (https://crackpro.org/ccleaner-pro-crack-key/%20%C2%A0) is a helpful utility for PCs with MS Windows. That clears out every one of those garbage that collects after some time like broken easy routes, impermanent…

  • LOOM ԳՈՐԾԻՔ

    Թեմայի հեղինակ՝ Գայանե Վելիջանյան

    Ինչպես կարելի է Loom ծրագրի միջոցով համակարգչի էկրանը նկարել (https://www.youtube.com/watch?v=F28K5Vs-PfM) Ինչպես կարելի է տեսանյութը կտրել (https://www.loom.com/share/e756a375feb74040b3b12df047f72403) Ինչպես կարելի է տեսանյութի

  • windows 8.1 activator

    Թեմայի հեղինակ՝ touseef1212

    windows 8.1 activator (https://serialkeypremium.com/windows-8-1-activator/%20%C2%A0%20%C2%A0) Windows 8.1 Activator free for You to actuate Windows 8.1 2020 Windows 8.1 Activator 2020 is the most recent release for windows Activation that causes you…

  • Ինչպես ստեղծել թեստեր Plickers հարթակում

    Թեմայի հեղինակ՝ Գայանե Վելիջանյան

    https://www.youtube.com/watch?v=xpGWWuUHipg (https://www.youtube.com/watch?v=xpGWWuUHipg) https://www.youtube.com/watch?v=fsccGkkShF0

  • ՄԱԹԵՄԱՏԻԿԱ 2-ՐԴ ԴԱՍԱՐԱՆ (128 ԴԱՍԱԺԱՄ)

    Կրթական ընդհանուր խնդիրներ Ուսումնասիրել 20– ից մեծ երկնիշ և եռանիշ թվերը, դրանց համեմատումը, գումարման և հանման գործողությունները 1000– ի սահմաններում, գաղափար տալ բազմապատկման և բաժանման գործողությունների մասին, սովորեցնել միանիշ թվերի բազմապատկման աղյուսակը, շարունակել ծանոթացումը երկրաչափական մարմինների, պատկերների, մեծությունների, դրանց չափման միավորների հետ, ձևավորել հարց ձևակերպելու կարողություն:

  • ՀՆՉՅՈՒՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ։ ԲԱՌ։ ԲԱՌԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ

        Դասընթացը նախատեսված է տարրական դասարաններում սովորողների համար։ Ուսուցանվող նյութը ներկայացված է պարզ և մատչելի ձևով։

  • Հայոց պատմություն 8-րդ դասարան

    Սասունի ինքնապաշտպանություն (1915)Վանի ինքնապաշտպանությունըՇապին-Գարահիսարի հերոսամարտըՍուետիայի հայության գոյամարտըՈՒրֆա (Եդեսիա) քաղաքի հերոսամարտը

  • Գոյականական անդամի լրացումներ

    1:36 / 15:00Գոյականական անդամի լրացումներ: Որոշիչ:

  • Մեծ Հայքում Արտաշեսյան արքայատոհմի հաստատումը

  • Տարվա եղանակներ

    Տարվա  եղանակների՝  Գարնան,Ամռան,Աշնան և Ձմռան  նկարագրությունները։

  • Ձևաբանություն

        Ձևաբանությունը  քերականության  ճյուղ  է,  որն  ուսումնասիրում  է  բառերի  այն  բոլոր  ձևափոխությունները,  որոնցով  դրանք  կապակցվում  են  միմյանց  հետ  ու  կազմում  նախադասություններ։  Այս  բաժինն  ուսումնասիրում  է  նաև  բառերի  տեսակները՝  խոսքի  մասերը,  սրանց  ձևային  և  իմաստային  հատկանիշները։   Այս  դասընթացում  դուք  կսովորեք  և  կամ  կվերհիշեք  նյութական  խոսքի  մասերը,  կծանոթանաք  դրանց  առանձնահատկություններին,  հոլովման  և  խոնարհման  համակարգերին,   կկարողանաք   նյութական  խոսքի  մասերը  ձևաբանորեն  վերլուծել,  կընդլայնեք  և  կհարստացնեք  ձեր մտահորիզոնը,  գիտելիքները,  ձեռք  կբերեք  նոր  կարողություններ  ու  հմտություններ։  Մաղթում  եմ  հաջողություն  և  անսահման  ձեռքբերումներ։

  • Բառագիտություն, բառ, բառակապակցություն, պարզ և բարդ բառեր:

    Դասընթացը   նախատեսված   է  երկրորդ  դասարանի   աշակերտների   համար:

  • Շրջված դասարան

  • Քարոլորտ

    դասընթացի նպատակը՝Թեմայի ուսումնասիրության