ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Երգը բարեկամության կամուրջ է

Նոյեմբերի 16, 2016
Դպրոցական անցուդարձ

Կապանի հ.13 հիմնական դպրոցում «Երգը բարեկամության կամուրջ է» ռուսական երգի փառատոնն անցավ հիանալի: Մցույթում տեղ էին գտել երգացանկի լավագույն երգեր՝ ռուսական ժողովրդական, հայրենասիրական, ռոմանս, էստրադային և մանկական երգեր, հայկական երգեր` ռուսերենով : Մասնակցության համար չկար տարիքային սահմանափակում:
Միջոցառմանը ներկա էին նաև ՀՀ կրթության և գիտության նախարարության տեսչական աշխատակազմի ներկայացուցիչները: Տիկին Բարսեղյանից լսեցինք այն խոսքերը, որոնցով, կարող ենք հպարտանալ. «Ես իսկապես հիացած եմ Ձեր և Ձեր ղեկավարած ուսուցչակազմի նպատակային աշխատանքով: Ձեր աշակերտներն օժտված են ռուսերենի հիանալի իմացությամբ և երաժշտական որակներով: Այստեղ ստեղծվել է համահունչ խումբ, ովքեր աջակցում են դպրոցի կայացմանն ու հետագա բարգավաճմանը: Շնորհակալ ենք Ձեզ»: Բոլորը մինչև վերջ վայելեցին համերգը և եզրափակեցին բուռն ծափահարություններով: Այնպես որ, ամեն ինչ հիանալի անցավ:

Կապանի հ.13 հիմնական դպրոցի ռուսաց լեզվի ուսուցչուհի Աշխեն Բադալյան