Վեբինարի նպատակն էր կիսվել անդամ-երկրների փորձով, թե ինչպիսին է հեռավար ուսուցման հասանելիությունը տարբեր տարիքային խմբերի համար, ինչ միջոցներ են ձեռնարկվում ուսուցիչներին, սովորողներին և ծնողներին օժանդակելու և ուսման որակը տարբեր հարթակներում ապահովելու համար, ինչպես նաև ինչ մեխանիզմներ են ստեղծվում հեռավար ուսուցման ծրագրերի արդյունավետությունը վերահսկելու և գնահատելու համար: Տեսակոնֆերանսին Հայաստանը ներկայացրել է ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը։
Անդրադառնալով տեխնոլոգիական պատրաստվածության հիմնական մարտահրավերներին՝ նա տեղեկացրել է, որ սովորողների 25%-ն ունի համակարգիչների, իսկ ըստ դպրոցներից ստացված տվյալների՝ 6,2%-ը` տեխնիկական այլ սարքի (ներառյալ սմարթֆոնների) կարիք։ Որպես հիմնական մարտահրավեր՝ փոխնախարարը նշել է նաև անապահով ընտանիքների համար ինտերնետի մատչելիության հարցը։
Ժ.Անդրեասյանը տեղեկացրել է, որ ՀՀ կառավարությունը սկսել է հասարակական արշավ` անապահով ընտանիքների երեխաների համար տեխնիկական սարքեր հավաքագրելու ուղղությամբ․ ակնկալվում է հավաքագրել մոտ 5000 սարք: Բանակցությունների արդյունքում հեռահաղորդակցության բոլոր խոշոր ընկերությունները մատչելի սակագներ են սահմանել ինտերնետի համար` առցանց հիմնական կրթական հարթակների անսահմանափակ օգտագործման համար։ Առցանց դասեր են հեռարձակվում այդ ընկերությունների տրամադրած ալիքների միջոցով, ինչպես նաև Հանրային և մարզային հեռուստաընկերությունների եթերում։
Փոխնախարարի տեղեկացմամբ՝ գործարկվել է Հեռավար ուսուցման համալիր էջը՝ Heravar.armedu.am, որտեղ առկա է 35 առցանց հարթակ։ Ավելի քան 200 դաս հասանելի է ԿԳՄՍՆ YouTube ալիքով՝ ավելի քան 150 հազար դիտումով։ Աշխատանքներ են իրականացվել հեռավար ուսուցման գործիքների և պլատֆորմների տարածման խթանման ուղղությամբ՝ Microsoft Office 365, ETwinning և այլն:
Նախարարի տեղակալը նշել է, որ 2018 թ․ հարցումներով՝ ուսուցիչների շուրջ 47.5%-ը երբեք ՏՏ-ն չի օգտագործել հեռավար ուսուցման համար և չի իրականացրել հեռավար դասեր, 23%-ը հայտնել է համակարգիչների պակասի մասին։ Այդ ուղղությամբ նախարարությունն իրականացրել է մի շարք քայլեր, այն է՝ հեռավար ուսուցման գծով վերապատրաստված և փորձառու մենթոր ուսուցիչների տվյալների բազայի ստեղծում. ավելի քան 2500 ուսուցիչ աջակցել է իրենց գործընկերներին, հեռավար ուսուցման առցանց դասընթացների կազմակերպում՝ շուրջ 800 մասնակից, վիդեո և մեթոդական ուղեցույցների ստեղծում՝ ինչպես օգտագործել տարբեր ռեսուրսներ և արդյունավետ կազմակերպել հեռավար ուսուցումը և այլն։
Անդրադառնալով մոնիտորինգի և գնահատման խնդիրներին՝ որպես հիմնական մարտահրավեր ժաննա Անդրեասյանը նշել է հեռավար ուսուցման գործընթացում այդ համակարգի համապարփակ բացակայությունը։ Նրա խոսքով՝ այդ նպատակով գործարկվել է էլեկտրոնային մատյան․ այս պահին գործընթացում ներգրավված է ուսուցիչների ավելի քան 95%-ը։
Ամփոփելով արտակարգ իրավիճակով պայմանավորված հեռավար ուսուցման միջանկյալ արդյունքները՝ Ժաննա Անդրեասյանը նշել է, որ այս պահին աշակերտների շուրջ 85%-ը ներգրավված է այդ գործընթացում: Նրա խոսքով՝ բարձրացել է վստահությունը դպրոցների և ուսուցիչների հանդեպ, նրանք դրսևորել են բարձր տեղծագործականություն, սակայն դեռևս նրանք ունեն սոցիալական աջակցության և մեթոդական ուղղորդման կարիք։
Ծնողները ևս ակտիվ ներգրավված են գործընթացում՝ իրենց երեխաների կրթության շարունակականության ապահովման համար: Փոխնախարարի խոսքով՝ ստեղծված իրավիճակը առաջ է բերել նաև կիբերանվտանգության նոր մարտահրավերներ:
Նախարարի տեղակալը ընդգծել է այս գործընթացում կառավարության, համայնքների, բիզնեսի, քաղաքացիական հասարակության և միջազգային գործընկերների համատեղ ջանքերի կարևորությունը։
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
«Անհայտ բաղադրիչի գտնելը» թեմայի շրջանակում երկրորդ դասարանի սովորողների համար թղթից պատրաստել եմ դիդակտիկ մոդել՝ թվային բուրգ: Մոդելի միջոցով երեխաները ակնառու կերպով տեսնում են առաջադրանքի լուծման ամբողջ ընթացքը: Առանձին թղթե մոդելը…
Գրական ստեղծագործության ուսումնասիրությունը չպետք է սահմանափակվի միայն ընթերցանությամբ և բովանդակության վերաբերյալ հարցերին պատասխանելով: Կարևոր է, որ սովորողները կարողանան խորությամբ ընկալել բնագիրը, բացահայտել նրա գլխավոր ասելիքը, գաղափարական առանցքն ու հեղինակի ուղերձը,…
Գրականություն` առանց սահմանների. Ինչպե՞ս դասական տեքստերը դարձնել կենդանի և կիրառելի ապագայի քաղաքացու համար «Գրականությունը ժամանակի մեջ ճանապարհորդություն է, բայց նրա վերջնակետը միշտ մարդու սիրտն է»: Հաճախ մենք՝ հայոց լեզվի և…
Ինտերակտիվ մեթոդների դերը 4-րդ դասարանցիների քննադատական մտածողության եւ համագործակցային հմտությունների ձեւավորման գործում Բանալի բառեր: ինտերակտիվ մեթոդներ, 4-րդ դասարան, քննադատական մտածողություն, համագործակցություն, կրտսեր դպրոց, «6 մտածող գլխարկներ», փոխուսուցում: Ներածություն Հանրակրթության պետական…
Հարգելի գործընկեր, ուզում եմ խոսել մի թեմայի մասին, որը վստահ եմ կհետաքրքրի օտար լեզու դասավանդող ուսուցիչներին: Գաղտնիք չէ, որ ժամանակակից աշխարհում օտար լեզուների իմացությունը կարևոր դեր ունի անձի կրթական, մասնագիտական…