ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Հեռավար կրթությունն ապագայի կրթություն

Ապրիլի 2, 2020
Դպրոցական անցուդարձ

Ապրիլի 1-ին Կապանի N 5 հիմնական դպրոցի տնօրեն Սիրանուշ Հարությունյանը հրավիրեց հեռավար նիստ-խորհրդակցություն:

Օրակարգի հարցերն արդիական էին ու հրատապ:

Ուսմասվար Ալինա Մկրտչյանը հաղորդեց հեռավար դասերի անցկացման վիճակի, այդ թվում` իր կողմից կատարված դասալսման վերլուծության վերաբերյալ:

Մեթոդ միավորման նախագահներ Արևիկ Աբրահամյանը,Սվետլանա Բեգլարյանը, Անահիտ Աղագուլյանը և Անուշ Ալթունյանը տեղեկացրին հեռավար դասերի բերած խնդիրները, հավաստիացրին, որ բոլոր ուսուցիչները մասնակցում են գործընթացին, հայտնեցին մտահոգություն՝ քննությունների առումով:

ԴԱԿ Հասմիկ Մեսրոպյանը հաղորդեց աշակերտական խորհրդի առցանց գործունեության մասին:

-Ճիշտ է, մեր փորձն այս ուսմունքի մեթոդաբանության մեջ այնքան էլ մեծ չէ, սակայն մեր անելիքը պարզ է, և ջանքերն անուրանալի,- դպրոցի տնօրեն Սիրանուշ Հարությունյանը ավարտեց խորհրդակցությունը, հույս հայտնելով, որ լուծելի խնդիրները կստանան համապատասխան լուծումները:

Կապանի N 5 հիմնական դպրոց

  • ԱԲ գործիքները կրթության մեջ

    Թեմայի հեղինակ՝ ԼԻԱՆԱ Եղիազարյան

    ԱԲ գործիքները կրթության մեջ. նորարարություն, արդյունավետություն և պատասխանատու կիրառություն Ժամանակակից կրթական համակարգի առաքելությունը դուրս է գալիս սոսկ գիտելիքի փոխանցման սահմաններից՝ կենտրոնանալով մարդակենտրոն մոտեցման վրա, որտեղ տեխնոլոգիան պետք է ծառայի մարդուն,…

  • Տարեվերջյան ամփոփում նախագծային մեթոդով 4-րդ դասարանում

    Թեմայի հեղինակ՝ Նարինե Գրիգորյան

    «Հարգելի՛ գործընկերներ, քանի որ մոտենում ենք ուսումնական տարվա ավարտին, ցանկանում եմ քերականական և լեզվական թեմաներն ամփոփել ոչ թե ստանդարտ թեստերով, այլ փոքրիկ նախագծերով: Օրինակ՝ մտածում եմ առաջարկել աշակերտներին Canva-ով պատրաստել…

  • Խաղային և ավանդական մեթոդների հավասարակշռումը 4-րդ դասարանում

    Թեմայի հեղինակ՝ Նարինե Գրիգորյան

    «Հարգելի՛ գործընկերներ, բոլորս էլ տեսնում ենք, թե որքան մեծ է LearningApps-ի կամ Wordwall-ի դերը աշակերտների մոտիվացիայի հարցում: Սակայն 4-րդ դասարանում երեխաները հեշտությամբ տարվում են խաղային տարրով և երբեմն դժվարությամբ են…

  • Լաբորատորիա՝ գրպանում. արդյունավետ փորձեր՝ նվազագույն դպրոցական ռեսուրսներով

    Թեմայի հեղինակ՝ Nelly Makaryan

    Հարգելի՛ գործընկերներ, ողջո՛ւյն: Վստահ եմ՝ բոլորս էլ բախվել ենք այն իրավիճակին, երբ ցանկանում ենք բնագիտության, կենսաբանության կամ քիմիայի դասը դարձնել առավելագույնս գործնական և տպավորիչ, սակայն լաբորատոր հագեցվածությունը կամ նյութերի սղությունը…

  • Տրամաբանական հարցեր կենսաբանությունից

    Թեմայի հեղինակ՝ Nelly Makaryan

    Հարգելի գործընկերներ ,եկեք քննարկենք հետաքրքիր տրամաբանական հարցեր կենսաբանությունից,որոնք կարող ենք օգտագործել կենսաբանության դասերի ժամանակ՝որպես մոտիվացնող միջոց:Ահա առաջին հարցս.ի՞նչ է նշանակում 1+1=1 կենսաբանության տեսանկյունից և ո՞ր դասերի ժամանակ կարելի է կիրառել: