ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

ՀՀ ԿԳՄՍՆ հայտարարում է ուսումնական առարկաների հեռավար դասընթացների մշակման և վարման գործընթացի կազմակերպման մասին

Մարտի 18, 2020
Պաշտոնական

Կորոնավիրուսի տարածման կանխարգելման նպատակով առաջացած իրավիճակում հանրակրթական ուսումնական հաստատությունների կրթական գործընթացի շարունակականությունը հեռավար ուսուցման միջոցով հնարավորինս ապահովելու համար ՀՀ ԿԳՄՍՆ-ն Տեղեկատվական հաղորդկցության տեխնոլոգիաների (ՏՀՏ) գիտելիք և հմտություն ունեցող մասնագետներին առաջարկում է ստեղծել ուսումնական առարկաների հեռավար առարկայական դասընթացներ։

Դասընթացները պետք է մշակվեն ուսումնական պլանին համապատասխան, պարտադիր ունեն տեսադասի բաղադրիչ և վարվեն Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի հեռավար ուսուցման համակարգում: Անհրաժեշտության դեպքում ԿՏԱԿ-ի մասնագետները կտրամադրեն խորհրդատվական աաջակցությունը։

Հարկադրված արձակուրդի ընթացքում դպրոցների ուսումնական առարկաների հեռավար ձևով ուսուցումն արդյունավետ կազմակերպող մասնագետները կխրախուսվեն։

Դասընթացների ստեղծման հայտերը պետք է մինչև մարտի 19-ը էլեկտրոնային նամակ ուղարկել heravar@ktak.am հասցեին՝ կցելով մասնակցության հայտը։

application/vnd.openxmlformats-officedocument.spreadsheetml.sheet

(10 kb)

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • ԻՆՖՈՐՄԱՏԻԿԱ X ԴԱՍԱՐԱՆ

  • Ինֆորմատիկա 9-րդ դասարան

    Ո ղ ջ ու´յ ն,   հ ա ր գ ե լ ի   մ ա ս ն ա կ ի ց .  .  .   Այս դասընթացը հնարավորություն է ընձեռելու ուսումնասիրված թեմաների ամրապնդման (փուլ առ փուլ շարունակելու ենք համակարգչային հմտությունների ուսուցանումն ու ամրապնդումը):Ծրագիրը բազմազան է լինելու. տվյալների հենքերի հետ աշխատելու նոր մեթոդներ, հարցումների և ձևերի հետ աշխատանք, համացանցում աշխատելու որոշ նոր հնարավորություններ, ալգորիթմներ նկարագրելու եղանակներ, համակարգչով նկարելու և տեքստեր հավաքելու նորանոր հնարավորություններ, ինչպես նաև կիրառելու ենք էլեկտրոնային աղյուսակների օգնությամբ կառուցված դիագրամների խմբագրելու եղանակներ:

  • ԻՆՖՈՐՄԱՏԻԿԱ IX ԴԱՍԱՐԱՆ

  • Տեղեկատվության փոխանցումը կենդանի օրգանիզմներում

  • Խառը թվերի գաղափարը ևթվաբանական գործողություններ խառը թվերով

    Դասընթացը ստեղծել է Կոտայքի մարզի գ.Գեղաշենի Ռազմիկ ստեփանյանի անվան միջնակարգ դպրոցի ուսուցչուհի Սարգսյան Արմենուհին:Դասընթացը վերաբերվում է խառը թվերին:Աշակերտը պետք է իմանա ,ո՞ր թիվն է կոչվում խառը թիվը,ի՞նչպես են գրի առնվում խառը թվերը,ի՞նչ է խառը թվի ամողջ մասը,և ի՞նչ է նրա կոտորակային մասը:Ի՞նչպես են կարդացվոմ խառը թվերը:Ի՞նչպես կարելի է համեմատել Խառը թվերը և ի՞նչպես են պատկերում թվային ուղղի վրա:Ինչպես նաև իմանալ,թե ի՞նչպես կարելի է կատարել թվաանական գործողություններ խառը թվերով:

  • Դասը, որպես ուսումնադաստիարակչական գործընթացի առանցքային բաղադրիչ։ ՏՀՏ գործիքների դերը և նշանակությունը դասընթացին

    Լավ ուսուցիչը կարող է սովորեցնել ուրիշներին նույնիսկ այն, ինչ ինքը չի կարող անել: ՏԱԴԵՈՒՇ ԿՈՏԱՐԲԻՆՍԿԻ Ուսումնադաստիարակչական գործունեություն, որի ընթացքում իրագործում են արդի ժամանակաշրջանում մանկավարժ-գիտնականների կամ վարպետ ուսուցիչների գիտական հետազոտությունների արդյունքում կատարած եզրահանգումները, նորարարությունները, կիրառվում են նոր մանկավարժական տևխնոլոգիաներ և ՏՀՏ գործիքներ,ինչպես նաև ստեղծագործական որոնումների ինքնատիպ, նորարարական տարրեր պարանակող գործունեություն: Մանկավարժական փորձի առաջավոր համարվելու չափանիշներն են արդիականությունը և հեռանկարային նպատակները, ՄԱՓ-ի միջոցով լուծվող ուսումնադաստիարակչական խնդիրների հասարակական նշանակությանը:

  • «Երաժշտությունը եւ գրականությունը»

  • ՄԱՅՐԵՆԻ 4-ՐԴ ԴԱՍԱՐԱՆ

  • Հայոց հայրենիքը

  • Մայրենի 2 դասարան՝ Դու մեր դպրոց սիրելի

    Ողջու´յն, սիրելի մասնակիցներ:Ցանկացած  ուսուցչի  գլխավոր նպատակներից մեկը՝ հետաքրքիր դաս վարելն է : Դրա համար պետք է պայմաններ  ստեղծել սովորողների բազմակողմանի գործունեության (զարգացնող ,հետազոտական, գեղարվեստական, տեխնիկական )կազմակերպման համար, որի ընթացքում կարող են զարգանալ սովորողների ոչ միայն ճանաչողական հետաքրքրությունները, այլեւ նրանց հակումները և ընդունակությունները:Իսկ այդ պայմաններից մեկը կարող է հանդիսանալ հետաքրքիր դասապրոցեսը։Դասընթացը նախատեսված է 2-րդ դասարանների աշակերտների համար:Դասընթացի շրջանակներում հանրակրթական դպրոցների 2-րդ դասարանների աշակերտները հնարավորություն կունենան առցանց տարբերակով մասնակցելու մայրենիի դասերին։Դասընթացը տևելու է 3 շաբաթ, որի ընթացքում հաղորդակցվելու ենք դասընթացում տեղադրված ֆորումների օգնությամբ:Յուրաքանչյուր շաբաթ ձեզ համար հասանելի կլինի տվյալ շաբաթվա համար նախատեսված նյութերը :Հարգելի մասնակիցներ մուտք գործեք <<Ծանոթություն>> ֆորում, սեղմեք <<Ավելացնել քննարկման թեմա>> կոճակը և ներկայացեք՝ ավելի անմիջական ու մտերմիկ մթնոլորտ ստեղծելու և արդյունավետ աշխատելու համար:Դասընթացավար՝ Անահիտ Սարգսյան, Արարատի մարզի Ավշարի միջնակարգ դպրոց։