ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Իջևանի թիվ 1 հիմնական դպրոցում այսօր տեղի ունեցավ կիրակնօրյա դպրոցի հանդիսավոր բացում

Նոյեմբերի 15, 2016
Դպրոցական անցուդարձ

Իջևանի թիվ 1 հիմնական դպրոցում այսօր տեղի ունեցավ կիրակնօրյա դպրոցի հանդիսավոր բացում՝ ի հիշատակ կանադահայ Լուսին Պողոսյանի, ով մեծ ներդրում է ունեցել երեխաներին  դպրոցական ու հոգևոր կրթություն տալու գործում: Բացման արարողությանը ներկա էին Տավուշի մարզպետարանի, Իջևանի քաղաքապետարանի և հոգևոր դասի ներկայացուցիչներ, ուսուցիչներ, ծնողներ ու դպրոցականներ:  Միջոցառմանը մասնակցում էր Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը, ում օրհնությամբ էլ բացվեց հոգևոր այս կրթօջախը:  Այնուհետև սրբազանը հյուրերի հետ շրջեց դասարաններով՝ բոլորին փոխանցելով իր գնահատանքն ու սերը, մաղթելով, որ դպրոցը դառնա ուրախության կենտրոն երեխաների համար: Սրբազանն իր շնորհակալությունն ու գոհունակությունը փոխանցեց Տավուշի մարզպետին, կառույցի շինարարներին դպրոցի ստեղծմանն աջակցելու ու այն կառուցելու համար: Տեղեկացնենք, որ դպրոցի համար նախատեսված երկու ընդարձակ սենյակները վերանորոգվել ու կահավորվել են Լուսին Պողոսյանի զավակների նախաձեռնությամբ: Դպրոցում հոգևոր կրթություն և դաստիարակություն կստանան թիվ 1 հիմնական դպրոցի 1-9-րդ դասարանների աշակերտները: Կդասավանդվեն հոգևոր կրթություն և հոգևոր երաժշտություն, ձեռքի աշխատանք և անգլերեն լեզու առարկաները: Ընդունելությունն այստեղ կազմակերպվում է դիմումով՝ ծնողների համաձայնությամբ: Կրթօջախն այսօր ադեն ունի 92 սան և հանձնված է  Տեր Թորգոմի հոգևոր խնամքին:

  • Նախագծային ուսուցում. Բեռ, թե՞ հնարավորություն օտար լեզվի ուսուցչի համար

    Թեմայի հեղինակ՝ Anahit Simonyan

    Նախագծային ուսուցում. Բեռ, թե՞ հնարավորություն օտար լեզվի ուսուցչի համար Հարգելի գործընկերներ, 2024-2026 թթ. ՀՊՉ նոր պահանջների համաձայն՝ նախագծային աշխատանքը դարձել է մեր առօրյայի անբաժան մասը: Սակայն եկեք անկեղծ լինենք. շատերիս…

  • Արհեստական բանականությունը՝ օգնական, թե՞ «թշնամի».

    Թեմայի հեղինակ՝ Anahit Simonyan

    Արհեստական բանականությունը՝ օգնական, թե՞ «թշնամի». Հարգելի գործընկերներ, Թվային դարաշրջանի արագընթաց զարգացումները մեզ ստիպում են վերանայել դասավանդման ավանդական մեթոդները: Եթե նախկինում մեր գլխավոր խնդիրը տեղեկատվության հայթայթումն էր, ապա այսօր մարտահրավերը փոխվել…

  • Ներառականությունը դպրոցում

    Թեմայի հեղինակ՝ Ruzan1967

    Բարև ձեզ, եկեք քննարկենք այս թեման փորձի փոխանակման Ներառական դպրոցը այն միջավայրն է, որտեղ յուրաքանչյուր երեխա ընդունված է և գնահատված՝ անկախ իր կարողություններից, կարիքներից կամ առանձնահատկություններից: Ներառական կրթության նպատակը ոչ…

  • ՏՀՏ –ն ուսումնական գործընթացի անբաժանելի մաս

    Թեմայի հեղինակ՝ merybabajanyan

    Հարգելի՛ գործընկերներ, եկե՛ք քննարկենք․ ՏՀՏ –ն ուսումնական գործընթացում խթա՞ն, թե ավելորդ ժամանակի վատնում․․․ 21–րդ դարում դժվար է պատկերացնել որակյալ կրթությունն առանց տեղեկատվական տեխնոլոգիաների:Կրթության ոլորտը դիտարկվում է որպես երկրի կայուն զարգացման…

  • Ինչպե՞ս հավասարակշռել Ավանդական Դասավանդումը և Նորարարական Մեթոդները:

    Թեմայի հեղինակ՝ Լորետա Դումիկյան

    ես Լորետա Դումիկյանն եմ, դասավանդում եմ ավագ դպրոցում ԹԳՀԳ և մաթեմատիկա առարկաները, բացի այդ դասավանդում եմ python ծրագրավորման լեզուն <<Արհեստական Բանականություն սերունդ>> ծրագրի շրջանակում: Հարգելի գործընկերներ, Հայաստանի կրթական համակարգը վերջին…