ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ
ԱԲ
ՈՒՂԵՑՈՒՅՑ

Ավանդական «Ոսկե աշունը» Իջևանի թիվ 1 հիմնական դպրոցում

Նոյեմբերի 15, 2016
Դպրոցական անցուդարձ

Աշունն իր ողջ հմայքով՝ վառ գույներով, բերք ու բարիքով, աշնան արևով ու երեխաների ուրախ տրամադրությամբ այսօր հանգրվանել էր Իջևանի թիվ 1 հիմնական դպրոցի բակում: Կրթօջախում արդեն ավանդական դարձած «Ոսկե աշուն» միջոցառումն էր, որն այս տարի նվիրված էր Հայաստանի Հանրապետության անկախության 25-րդ տարեդարձին: Հանդիսությունն սկսվեց Տավուշի թեմի առաջնորդ  Բագրատ եպիսկոպոս Գալստանյանի օրհնությամբ: Տոնակատարությանը ներկա էին Տավուշի մարզպետարանի և Իջևանի քաղաքապետարանի ներկայացուցիչներ, ծնողներ ու բազմաթիվ հյուրեր: Միջոցառմանը մասնակցում էին դպրոցի 3-9-րդ դասարանները, թվով 14 դասարան, որոնք առանձին-առանձին ներկայացել էին մեկը մյուսից գեղեցիկ ձևավորված, առատ ու ճոխ սեղաններով՝ օգտագործելով իրենց ողջ երևակայությունն ու հնարավորությունները: Միջոցառումն ուղեկցվում էր երգ-երաժշտությամբ, պարային համարներով: Հանձնարարված ուտեստները ժյուրիի գնահատականին ներկայացնելուց հետո երեխաներն այնուհետև վայելեցին իրենց սեղանների բարիքները:

  • «Ստվերային թատրոնի դերն ու կիրառման արդյունավետությունը տարրական դպրոցում»

    Թեմայի հեղինակ՝ Գուրջանյան

    Ստվերային թատրոնը հայ իրականության մեջ: Հայաստանումտարածված է եղել ստվերների, տիկնիկայինՂարագյոզժողովրդական թատրոնը: Նյութեր և բազմաթիվհիշատակություններ կան հատկապես Երևանից, Լենինականից,Ղուկասյանից, Ջավախքից, Արցախից, Բասենից և Սև ծովի ափերին վերաբնակություն հաստատած համշենի հայերից:Անցյալում, որպես…

  • Արտակարգ իրավիճակների հոգեբանություն

    Թեմայի հեղինակ՝ Գուրջանյան

    Արտակարգ իրավիճակները գալիս են անսպասելի՝ տակնուվրա անելով մեր կյանքը: Մենք հայտնվում ենք անվերջանալի անորոշության և բացասական լուրերի հոսքի մեջ՝ ստիպված լինելով բախվել բոլորովին անծանոթ մարտահրավերների: Մինչ ոմանք գտնում են իրենց…

  • «Ինչպես կարդալ դասագիրքը»

    Թեմայի հեղինակ՝ Նելլի Բաղդագյուլյան

    Հարգելի՛ գործընկերներ, ժամանակակից կրթության կարևորագույն նպատակներից մեկը սովորողին ոչ միայն գիտելիք փոխանցելն է, այլև նրան ինքնուրույն սովորելու կարողություն ձևավորելը: Իմ մանկավարժական փորձը ցույց է տալիս, որ 3-րդ դասարանում կարևոր է…

  • ԱԲ գործիքները ուսումնական գործընթացում․ իմ փորձը և կիրառման հնարավորությունները

    Թեմայի հեղինակ՝ nellimur86

    Ժամանակակից կրթությունը մշտապես զարգանում է՝ իր հետ բերելով նոր տեխնոլոգիաներ և ուսուցման կազմակերպման արդյունավետ մեթոդներ: Այդ փոփոխությունների կարևոր մասն են կազմում արհեստական բանականության (ԱԲ) գործիքները, որոնք նոր հնարավորություններ են ստեղծում…

  • «Սոցիալական մեդիան՝ հնարավորություններ և մարտահրավերներ»

    Թեմայի հեղինակ՝ Ռուզան Ղուկասյան

    «Սոցիալական մեդիան՝ հնարավորություններ և մարտահրավերներ» Նպատակը Սեմինարի նպատակն է ներկայացնել սոցիալական մեդիայի դերը ժամանակակից կրթական գործընթացում, բացահայտել դրա ընձեռած հնարավորություններն ու առկա մարտահրավերները, ինչպես նաև քննարկել սոցիալական հարթակների արդյունավետ և…