Փետրվարի 20-28-ը Աբովյան քաղաքում անցկացվեցին Կոտայքի մարզի 2020 թ. շախմատի պատանեկան առաջնության մրցումներ տարբեր տարիքային խմբերով, որին մասնակցում էին մարզի 100-ից ավելի շախմատիստներ: Մեր դպրոցից մրցումներին մասնակցեցին 20 շախմատիստներ /քանակով 3-րդը՝ Հրազդանից և Աբովյանից հետո/, բոլոր տարիքային խմբերում՝ բացառությամբ 14 տարեկանից բարձր: Ութ և ավելի ցածր տարիքային խմբում դպրոցի 2-րդ դասարանի աշակերտուհիներ Նարե Պապյանը և Աստղիկ Սահակյանը մրցելով տղաների հետ աղջիկներից լավագույն արդյունքներով ստացան խրախուսական մրցանակներ:
Մինչև 12 տարեկանների մրցումներում մեր դպրոցի 5-րդ դասարանի աշակերտ Արարատ Իսպիրյանը բաժանելով 3-ից 4-րդ տեղերը պարգևատրվեց պատվոգրով և իրավունք ստացավ մասնակցելու Հայաստանի պատանիների առաջնության մրցումներին:
Մինչև 14 տարեկանների մրցումներում գերազանց հանդես եկավ մեր դպրոցի 7-րդ դասարանի աշակերտ Վրեժ Արշակյանը, որը 9-ը հնարավորից վաստակեց 7.5 միավոր և դարձավ Կոտայքի մարզի 2020 թ. չեմպիոն և իրավունք ստացավ մասնակցելու Հայաստանի պատանիների 2020 թ. առաջնությանը շախմատի ակադեմիայում: Մեր դպրոցի 7 աղջիկներ մասնակցելու են 2020 թ. շախմատի Հայաստանի աղջիկների առաջնության կիսաեզրափակիչ մրցումներին մարտի 21-ից ակադեմիայում:
Շնորհակալություն ենք հայտնում ուսուցիչ Տ. Տիգրանյանին և մաղթում նորանոր հաջողություններ։
«Անհայտ բաղադրիչի գտնելը» թեմայի շրջանակում երկրորդ դասարանի սովորողների համար թղթից պատրաստել եմ դիդակտիկ մոդել՝ թվային բուրգ: Մոդելի միջոցով երեխաները ակնառու կերպով տեսնում են առաջադրանքի լուծման ամբողջ ընթացքը: Առանձին թղթե մոդելը…
Գրական ստեղծագործության ուսումնասիրությունը չպետք է սահմանափակվի միայն ընթերցանությամբ և բովանդակության վերաբերյալ հարցերին պատասխանելով: Կարևոր է, որ սովորողները կարողանան խորությամբ ընկալել բնագիրը, բացահայտել նրա գլխավոր ասելիքը, գաղափարական առանցքն ու հեղինակի ուղերձը,…
Գրականություն` առանց սահմանների. Ինչպե՞ս դասական տեքստերը դարձնել կենդանի և կիրառելի ապագայի քաղաքացու համար «Գրականությունը ժամանակի մեջ ճանապարհորդություն է, բայց նրա վերջնակետը միշտ մարդու սիրտն է»: Հաճախ մենք՝ հայոց լեզվի և…
Ինտերակտիվ մեթոդների դերը 4-րդ դասարանցիների քննադատական մտածողության եւ համագործակցային հմտությունների ձեւավորման գործում Բանալի բառեր: ինտերակտիվ մեթոդներ, 4-րդ դասարան, քննադատական մտածողություն, համագործակցություն, կրտսեր դպրոց, «6 մտածող գլխարկներ», փոխուսուցում: Ներածություն Հանրակրթության պետական…
Հարգելի գործընկեր, ուզում եմ խոսել մի թեմայի մասին, որը վստահ եմ կհետաքրքրի օտար լեզու դասավանդող ուսուցիչներին: Գաղտնիք չէ, որ ժամանակակից աշխարհում օտար լեզուների իմացությունը կարևոր դեր ունի անձի կրթական, մասնագիտական…