Շաբաթ, 29 Փետրուար 2020֊ի առաւօտեան Վալանսի Սբ. Սահակ եկեղեցւոյ Դաւիթեան դպրոցի 5֊-րդ կարգի աշակերտուհի Սէրլի Եմէնճեանը իր դասընկերներուն ներկայացուց 20-րդ դարասկիզբի լրագրող, հրապարակախօս, բանաստեղծ եւ գրող Զապէլ Եսայեանի (Zabel Essayan, 1878֊1943) կեանքն ու գործունէութիւնը։
Ներկայացման ընթացքին տեղի ունեցան մէջբերումներ եւ հարցադրումներ աշխարհի ամէնէն անվախ հինգ կիներէն մէկը համարուող, կանանց իրաւունքներու պաշտպանութեան իսկական առաջամարտիկ Զապէլ Եսայեանի գրական գործունէութեան շուրջ։
Աշակերտուհին նշեց նաեւ, թէ 2018-ի Մարտ 8-ին, կանանց միջազգային օրուան առթիւ, Փարիզի Հանրապետութեան պողոտայի եւ Թլիմսեն ու Սփինոզա փողոցները (20-րդ եւ 11-րդ շրջաններ) իրար կապող հատուածին մէջ գտնուող ծառուղին անուանակոչուած է Զապէլ Եսայեանի անունով:
Ծանօթ.- Կանանց միջազգային օրուան առթիւ, Մարտ ամսուան ընթացքին իւրաքանչիւր դասապահի առաջին ժամը պիտի յատկացուի հայ կին գրողներու, որոնք իրենց ուրոյն դերն ունեցած են հայ գրականութեան զարգացման եւ հայ կանանց իրաւունքներու պաշտպանութեան մէջ։
Մեր յաջորդ դասապահը պիտի նուիրուի հայ բանաստեղծուհի, գրող Շուշանիկ Կուրղինեանին (Shushanik Kurghinian, 1876֊1927)։
ԲԷԿԻ ԷՔՄԱՆԵԱՆ-ՊԱՅՐԱՄԵԱՆ
Նյութը ֆրանսերեն՝ https://www.armedu.am/index.php/en/news/view/3453
«Արհեստական բանականության ազդեցությունը կրթության և աշխատանքի ապագայի վրա» Ներածություն Արհեստական բանականությունը ժամանակակից աշխարհի ամենաարագ զարգացող տեխնոլոգիական ուղղություններից է, որն աստիճանաբար փոխում է մարդու առօրյան, կրթական գործընթացը և մասնագիտական գործունեությունը: Կրթության…
Հարգելի՛ գործընկերներ, Այսօր ցանկանում եմ ներկայացնել երկու հետաքրքիր մոտեցում, որոնք կարելի է կիրառել տարբեր առարկաների դասաժամերին՝ սովորողների մտածողությունը, ստեղծագործականությունն ու ակտիվ մասնակցությունը խթանելու նպատակով: «Կլաստեր» մեթոդ Այս մեթոդի միջոցով սովորողները…
Օտար լեզվի դասավանդման ընթացքում տեքստի հետ աշխատանքը հաճախ սահմանափակվում է ընթերցանությամբ, թարգմանությամբ և հարցերին պատասխանելով: Սակայն նույն տեքստը կարող է դառնալ ստեղծագործական մտածողության, հաղորդակցական կարողությունների և համագործակցային հմտությունների զարգացման արդյունավետ…
Ժամանակակից կրթության կարևորագույն նպատակներից է ձևավորել սովորող, որը կարողանում է ոչ միայն վերարտադրել գիտելիքը, այլև ինքնուրույն մտածել, վերլուծել, արտահայտել սեփական կարծիքը և հիմնավորել այն: Ռուսաց լեզվի 7–9-րդ դասարաններում այս նպատակին…
Ժամանակակից կրթության մեջ արհեստական բանականության (ԱԲ) գործիքները նոր հնարավորություններ են ստեղծում դասավանդման գործընթացն առավել հետաքրքիր, ստեղծագործական և արդյունավետ կազմակերպելու համար: Ռուսաց լեզվի 2–9-րդ դասարաններում ԱԲ գործիքների կիրառումը կարող է նպաստել…
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթացներ
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց