Առաջատար 6 թատրոնների դերասանները մեկ ներկայացման մեջ. մարտի 3-ին և 4-ին` Հ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնում տեղի կունենա «Ժամացույցի զարկերը» ներկայացման պրեմիերան` ըստ Օսվալդ Զագրադնիկի ստեղծագործության:
«Ժամացույցի զարկերը» ներկայացման մեջ սիրված դերասանները հանդես կգան մայրաքաղաքի երեք թատրոններում՝ Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային, Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական և Սոս Սարգսյանի անվան Համազգային: Ներկայացման ռեժիսորն է Սամսոն Մովսեսյանը, ռեժիսորի օգնականը՝ Հրաչյա Գյումբալյանը, նկարչական ձևավորումը՝ Կարինե Բաբայանի:
ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը կարևորելով նախաձեռնությունը` նշել է, որ այս ներկայացումը հարգանքի տուրք և խոնարհումի քայլ է մեր անվանի արտիստներին, որոնք իրենց գիտակցական կյանքը նվիրել են դերասանի մասնագիտությանը և այն վերածել առաքելության, որոնց վաստակը թատերական մշակույթի առաջընթացի մեջ անուրանալի է:
Ա. Խզմալյանը հատկապես կարևորել է ներկայացման ձևաչափը, ընդգծելով, որ ստեղծագործական խմբի, արտիստի, ստեղծագործող մարդու համար ամենավտանգավորը կայուն կենցաղն ու միապաղաղ միջավայրն է, անփոփոխ ստեղծագործական կազմը, կախվածությունը մեկ ռեժիսորից և հեղինակից: «Այս ձևաչափը գալիս է ապացուցելու, որ իսկապես պիտի փոխվեն ստեղծագործական հարաբերությունների ձևաչափերն ու տրամաբանությունը և այս նորությունը միայն օգուտ է բերելու թե՛ դերասաններին, թե՛ հասարակությանը»,- նշել է նախարարի տեղակալը` հավելելով, որ այն արդյունքը, որը ձևավորվելու է տարբեր թատրոններից հավաքված դերասանների համագործակցության շնորհիվ, ներկայացվելու է ոչ միայն Տիկնիկային թատրոնում, այլև տարբեր բեմահարթակներում: Ա. Խզմալյանի կարծիքով պրեմիերայից հետո պետք է մտածել ներկայացումը մարզեր տանելու մասին:
Հ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար և տնօրեն Ռուբեն Բաբայանը շնորհակալություն է հայտնել բոլոր նրանց, ովքեր արձագանքել են գաղափարին. «Փայլուն անսամբլ և շատ ժամանակակից գաղափար. 6 թատրոններից հրաշալի դերասաններ` հավաքված մի ներկայացման մեջ: Այսօր, երբ վերանում են ամեն տեսակ, առավել ևս մշակութային սահմաններն աշխարհում, ժամանակն է, որ մենք վերացնենք մեզ մոտ եղած թատերական ասպարեզի ջրբաժաններն ու սահմանները»,- նշել է Ռ. Բաբայանը: Նա հույս է հայտնել, որ այս ներկայացումը կունենա շարունակություն և հետագայում հրաշալի դպրոց կդառնա երիտասարդ դերասանների համար:
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
«Արհեստական բանականության ազդեցությունը կրթության և աշխատանքի ապագայի վրա» Ներածություն Արհեստական բանականությունը ժամանակակից աշխարհի ամենաարագ զարգացող տեխնոլոգիական ուղղություններից է, որն աստիճանաբար փոխում է մարդու առօրյան, կրթական գործընթացը և մասնագիտական գործունեությունը: Կրթության…
Հարգելի՛ գործընկերներ, Այսօր ցանկանում եմ ներկայացնել երկու հետաքրքիր մոտեցում, որոնք կարելի է կիրառել տարբեր առարկաների դասաժամերին՝ սովորողների մտածողությունը, ստեղծագործականությունն ու ակտիվ մասնակցությունը խթանելու նպատակով: «Կլաստեր» մեթոդ Այս մեթոդի միջոցով սովորողները…
Օտար լեզվի դասավանդման ընթացքում տեքստի հետ աշխատանքը հաճախ սահմանափակվում է ընթերցանությամբ, թարգմանությամբ և հարցերին պատասխանելով: Սակայն նույն տեքստը կարող է դառնալ ստեղծագործական մտածողության, հաղորդակցական կարողությունների և համագործակցային հմտությունների զարգացման արդյունավետ…
Ժամանակակից կրթության կարևորագույն նպատակներից է ձևավորել սովորող, որը կարողանում է ոչ միայն վերարտադրել գիտելիքը, այլև ինքնուրույն մտածել, վերլուծել, արտահայտել սեփական կարծիքը և հիմնավորել այն: Ռուսաց լեզվի 7–9-րդ դասարաններում այս նպատակին…
Ժամանակակից կրթության մեջ արհեստական բանականության (ԱԲ) գործիքները նոր հնարավորություններ են ստեղծում դասավանդման գործընթացն առավել հետաքրքիր, ստեղծագործական և արդյունավետ կազմակերպելու համար: Ռուսաց լեզվի 2–9-րդ դասարաններում ԱԲ գործիքների կիրառումը կարող է նպաստել…
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթացներ
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց