Ավստրիական զարգացման համագործակցության աջակցությամբ, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի, ՀՀ շրջակա միջավայրի, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունների հետ համատեղ ՅՈՒՆԻՍԵՖ-ն այսօր ազդարարել է «Երիտասարդները հանուն բարենպաստ կլիմայի» ծրագրի մեկնարկը։ ՄԱԿ-ի Հայաստանի գրասենյակում ծրագրի մեկնարկի պաշտոնական արարողությանը ներկա է եղել նաև ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը: ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփը կարևորել է կառավարության մասնակցությունը ծրագրի իրականացմանը և իր խոսքում նշել է, որ կլիմայի փոփոխման աղետներին դիմակայելու համար գործընկերների հետ նորարական լուծումներ պետք է մշակել, ինչը Կայուն զարգացման նպատակներից մեկն է:
ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, ողջունելով ներկաներին, նշել է, որ Հանրակրթության պետական չափորոշիչների և ռազմավարության վերանայման փուլում առաջնային խնդիրներից է կրթել այնպիսի սերունդ, որ դպրոցն ավարտող աշակերտն ունենա նաև կլիմայի փոփոխությունների հետևանքով հնարավոր աղետների մեղմացմանը, ռիսկերի նվազեցմանը նպաստող կարողունակություններ և համապատասխան գիտելիք: «Քանի որ այս մասշտաբային ծրագիրը ներառում է դպրոցների շուրջ մեկ երրորդը և երեխաներն ինքնուրույն պետք է ծրագրեր իրականացնեն՝ լինելով պայքարի առաջամարտիկները, դա արդեն իսկ նշանակում է, որ նրանք ձեռք կբերեն համագործակցությամբ աշխատելու, ծրագրեր մշակելու հմտություններ, որը ևս հանրակրթության առաջնահերթ խնդիրներից է: Ակնկալում ենք շահագրգիռ գործընեկերություն»,-ասել է նախարարի տեղակալ Ա. Մարտիրոսյանը:
ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Իրինա Ղափլանյանն արձանագրել է, որ կլիմայի փոփոխություններն արդեն տեսանելի են նաև Հայաստանում, և ջուրը տարեցտարի ավելի կարևոր ռեսուրս է դառնում։ «Եկող տարի շատ մեծ ու հավակնոտ ծրագիր ենք իրականացնելու. եկող տարի Հայաստանում կտնկվի 10 միլիոն ծառ, և կարևոր է, որ այդ նախաձեռնությանը միանան երիտասարդները»,-ասել է նա։
Ծրագրի շրջանակում ՅՈՒՆԻՍԵՖ-ը համագործակցելու է Հայաստանի Հանրապետության 52 խոշորացված համայնքների հետ՝ 28,000 երիտասարդ աղջիկների և տղաների կլիմայի փոփոխության մասին կրթություն տալով, աշխատելով 2470 ուսուցիչների և դպրոցների վարչակազմի հետ՝ դպրոցների ուսումնական պլանների բարելավման և ուսումնական նյութերի մշակման ուղղությամբ։ Նախատեսվում է համագործակցություն 530 տարածքային վարչական մարմինների և տեղական կառավարման ներկայացուցիչների հետ, որոնք ներգրավվելու են կլիմայի փոփոխության մեղմման համայնքային ծրագրերում և բյուջեներում։
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
«Անհայտ բաղադրիչի գտնելը» թեմայի շրջանակում երկրորդ դասարանի սովորողների համար թղթից պատրաստել եմ դիդակտիկ մոդել՝ թվային բուրգ: Մոդելի միջոցով երեխաները ակնառու կերպով տեսնում են առաջադրանքի լուծման ամբողջ ընթացքը: Առանձին թղթե մոդելը…
Գրական ստեղծագործության ուսումնասիրությունը չպետք է սահմանափակվի միայն ընթերցանությամբ և բովանդակության վերաբերյալ հարցերին պատասխանելով: Կարևոր է, որ սովորողները կարողանան խորությամբ ընկալել բնագիրը, բացահայտել նրա գլխավոր ասելիքը, գաղափարական առանցքն ու հեղինակի ուղերձը,…
Գրականություն` առանց սահմանների. Ինչպե՞ս դասական տեքստերը դարձնել կենդանի և կիրառելի ապագայի քաղաքացու համար «Գրականությունը ժամանակի մեջ ճանապարհորդություն է, բայց նրա վերջնակետը միշտ մարդու սիրտն է»: Հաճախ մենք՝ հայոց լեզվի և…
Ինտերակտիվ մեթոդների դերը 4-րդ դասարանցիների քննադատական մտածողության եւ համագործակցային հմտությունների ձեւավորման գործում Բանալի բառեր: ինտերակտիվ մեթոդներ, 4-րդ դասարան, քննադատական մտածողություն, համագործակցություն, կրտսեր դպրոց, «6 մտածող գլխարկներ», փոխուսուցում: Ներածություն Հանրակրթության պետական…
Հարգելի գործընկեր, ուզում եմ խոսել մի թեմայի մասին, որը վստահ եմ կհետաքրքրի օտար լեզու դասավանդող ուսուցիչներին: Գաղտնիք չէ, որ ժամանակակից աշխարհում օտար լեզուների իմացությունը կարևոր դեր ունի անձի կրթական, մասնագիտական…