Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին ամեն տարի` փետրվարի 14-ին` Քրիստոսի Սուրբ Ծննդյան և Աստվածհայտնության օրվանից 40 օր հետո, մեծ հանդիսավորությամբ նշում է քառասուն օրական մանուկ Հիսուսին տաճարին ընծայաբերելու տոնը` Տեառնընդառաջը:
ԿԳՄՍ նախարարության «Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնը` հավատարիմ եկեղեցական ծիսակարգին և տոնի ժողովրդական ավանդությանը, Շիրակի մարզի Մարմաշեն համայնքի Սուրբ Հովհաննես եկեղեցու բակում բնակիչների հետ համատեղ տոնեց «Տրնդեզը»: Իշխող տոնական բարձր տրամադրությունը և տոնի խորհրդին հաղորդակից դառնալու ցանկությունը միավորել էր հավատավոր ժողովրդին:
Տերունական աղոթքից հետո միջոցառման մասնակիցներին իր օրհնաբեր խոսքն ուղղեց Տեր Փառեն քահանա Պետրոսյանը, ապա հանգամանորեն ներկայացրեց Տեառնընդառաջի քրիստոնեական խորհուրդը և քրիստոնյաների կյանքում այս տերունի տոնի կարևորությունը: Այնուհետև «Ընտանիք» մանկապատանեկան կենտրոնի պարարվեստի խմբակի սաները հանդես եկան ծիսական երգերի ու ազգագրական պարերի կատարումներով:
Ժողովրդական սովորույթի համաձայն կատարվեց հիմնական ծեսը` խարույկի շուրջ ազգային-հոգևոր տոնակատարությունը, որն իր շուրջ բոլորեց կենտրոնի սաներին և հանդիսականին: Կրակի շուրջ երեխաները սկուտեղի վրա մատուցեցին տոնի հիմնական կերակրատեսակները` փոխինձը, չամիչը, աղանձը, ընկույզը, բոված սիսեռը:
Միջոցառման մասնակից սաները հանդիսատեսին լիովին փոխանցեցին Տեառնընդառաջի լուսեղեն խորհուրդը:
Ա. Մկրտչյան
«Անհայտ բաղադրիչի գտնելը» թեմայի շրջանակում երկրորդ դասարանի սովորողների համար թղթից պատրաստել եմ դիդակտիկ մոդել՝ թվային բուրգ: Մոդելի միջոցով երեխաները ակնառու կերպով տեսնում են առաջադրանքի լուծման ամբողջ ընթացքը: Առանձին թղթե մոդելը…
Գրական ստեղծագործության ուսումնասիրությունը չպետք է սահմանափակվի միայն ընթերցանությամբ և բովանդակության վերաբերյալ հարցերին պատասխանելով: Կարևոր է, որ սովորողները կարողանան խորությամբ ընկալել բնագիրը, բացահայտել նրա գլխավոր ասելիքը, գաղափարական առանցքն ու հեղինակի ուղերձը,…
Գրականություն` առանց սահմանների. Ինչպե՞ս դասական տեքստերը դարձնել կենդանի և կիրառելի ապագայի քաղաքացու համար «Գրականությունը ժամանակի մեջ ճանապարհորդություն է, բայց նրա վերջնակետը միշտ մարդու սիրտն է»: Հաճախ մենք՝ հայոց լեզվի և…
Ինտերակտիվ մեթոդների դերը 4-րդ դասարանցիների քննադատական մտածողության եւ համագործակցային հմտությունների ձեւավորման գործում Բանալի բառեր: ինտերակտիվ մեթոդներ, 4-րդ դասարան, քննադատական մտածողություն, համագործակցություն, կրտսեր դպրոց, «6 մտածող գլխարկներ», փոխուսուցում: Ներածություն Հանրակրթության պետական…
Հարգելի գործընկեր, ուզում եմ խոսել մի թեմայի մասին, որը վստահ եմ կհետաքրքրի օտար լեզու դասավանդող ուսուցիչներին: Գաղտնիք չէ, որ ժամանակակից աշխարհում օտար լեզուների իմացությունը կարևոր դեր ունի անձի կրթական, մասնագիտական…