Գյուղական դպրոցների զարգացման ծրագրի շրջանակներում 2016թ. նոյեմբերի 11-ին ՀՀ չորս և ԼՂՀ մեկ դպրոցներում կազմակերպվել է հերթական հեռավար տեսադասը: Այս անգամ կապ է հաստատվել ՀՀ Սյունիքի մարզի Շաքիի, Լոռու մարզի Լեռնապատի, Տավուշի մարզի Բերդավանի միջնակարգ դպրոցների, ինչպես նաև ԼՂՀ Մարտակերտի շրջանի Մատաղիսի դպրոցի հետ: Հեռավար դասը իրականացվել է Հայաստանի կրթական ցանցի ընձեռած տեխնոլոգիական հնարավորություններով:
Դասը կազմակերպվել է Երևանի թիվ 198 ավագ դպրոցում «Հասարակագիտություն» առարկայից, որը վարել է նույն դպրոցի ուսուցչուհի Լիլիթ Գրիգորյանը:
Մինչև դասի սկսվելը մասնակից դպրոցների աշակերտները ներկայացել և ողջունել են միմյանց: Հեռավար դասին մասնակցում էին 10-րդ դասարանի աշակերտները: Ընտրված թեման շատ արդիական էր: Դասի նպատակն էր աշակերտներին ծանոթացնել ՄԱԿ-ի կողմից առանձնացված աշխարհի 17 խնդիրներներին: Յուրաքանչյուր դպրոցի մասնակցող դասարան բաժանվեց երկու խմբի և յուրաքանչյուր խումբ ստացավ երկու խնդիր: Շաքիի միջնակարգ դպրոցի աշակերտներին հանձնարարվեց հերևյալ խնդիրները՝
1. Հասնել գենդերային հավասարության և զորացնել բոլոր կանանց ու աղջիկներին:
2. Ապահովել հասանելիություն և կայուն ձեվով կառավարել ջուրն ու սանիտարական պայմանները բոլորի համար:
Խմբերը քննարկեցին իրենց խնդիրները և որոշեցին այն քայլերը, որ անհրաժեշտ է ձեռնարկել իրավիճակը բարելավելու համար: Այդ առաջադրանքը կատարելու համար աշակերտները ստացան 20 րոպե ժամանակ: Նրանք գրառեցին խմբի առաջարկությունները և դրա լուծման ուղիները, այնուհետև ներկայացրեցին բոլոր դպրոցներին:
Վերջում խմբերը համեմատեցին իրենց որոշումներն ու ՄԱԿ-ի որոշումները և ներկայացրեցին իրենց վերաբերմունքն ու կարծիքները:
Սյունիքի մարզի Շաքիի միջնակարգ դպրոցի ուսուցչուհիներ` Ա.Առաքելյան և Ս.Գրիգորյան
Ինչպե՞ս զարգացնել ինտեգրված էսսեի նախաբան գրելու հմտությունները: Իհարկե, հիմնահարցին պատասխանելը սկզբի համար կարևոր է, բայց ես առավելապես կիրառում եմ խաչվող հասկացությունները: Սովորողներին հորդորում եմ էսսեն գրելուց առաջ, երբ հանգամանորեն կարդացել…
Վերջին շրջանում գործընկերների հետ ակտիվ քննարկում էինք դպրոցում նախագծային ուսուցման (PBL), ստեղծագործական ինքնուրույնության և «Տեխնոլոգիա» ու «Կերպարվեստ» առարկաների արդիականացման թեմաները: Այս քննարկումներից առանձնացրել եմ մի քանի առանցքային մտքեր, որոնք կարևոր…
Ժամանակակից սովորողի ուշադրությունը երկար ժամանակ պահպանելը հեշտ չէ: Տեղեկատվության մեծ հոսքը, թվային միջավայրը և արագ փոփոխվող հետաքրքրությունները պահանջում են, որ դասը նույնպես լինի ավելի ակտիվ, բազմազան և սովորողակենտրոն: Իմ կարծիքով՝…
21-րդ դարի կրթական միջավայրը փոխում է նաև լեզվի ուսուցման մոտեցումները: Այսօր աշակերտը լեզվական տեղեկատվության պակաս չունի․ նա ամեն օր հանդիպում է թվային բովանդակության, տեսանյութերի, սոցիալական ցանցերի և տարբեր տեղեկատվական աղբյուրների:…
Երբ սովորողը գրում է գեղեցիկ, կառուցվածքային և գրագետ էսսե, մենք հաճախ այն գնահատում ենք որպես հաջողված աշխատանք: Բայց արդյո՞ք լավ գրված էսսեն անպայման նշանակում է, որ սովորողը լավ է մտածում:…
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթացներ
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց