Հյուսիսային համալսարանում այսօր բացվել է «Թումանյանական աշխարհի բնանկարներ» ցուցահանդեսը, որը նվիրված էր Սանահինի համալսարանի 1050-ամյակին: Ցուցահանդեսի բացմանը մասնակցել են ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը, ՀՀ ԱԺ պատգամավորներ, կրթության և մշակույթի ոլորտի ներկայացուցիչներ:
Նախարարը շնորհակալություն է հայտնել Հյուսիսային համալսարանին` նման միջոցառում կազմակերպելու համար: «Սանահինի նման հզոր կրթօջախն այսօր տոնում է իր 1050-ամյակը: Սանահինը, Գլաձորը, Տաթևը, մեր միջնադարյան համալսարանների ցանցը վկայությունն են այն փաստի, որ մեր ժողովուրդը միշտ քաղաքակրթության առաջին շարքում ընթացող, բարձր որակական հատկանիշներ ունեցող ժողովուրդ է եղել, որովհետև դեռևս միջնադարյան համալսարանների ձևավորման շրջանում շատ ծանր էր Հայաստանի վիճակը: Եվ հետաքրքիր է այն հատուկ մշակույթը, որ մեր ժողովուրդը ուներ ոչ միայն իր մտավորականության, այլ հասարակ ժողովրդի ընդհանրական մակարդակով, պաշտամունքն է գրքի, կրթության և մշակույթի հանդեպ: Այսինքն` Հայաստանում ունեցել ենք որակներ, որոնք այդ ժամանակվա ամենաառաջավոր մտքի արգասիք են եղել և’ Կիլիկյան Հայաստանում, և այլ տարբեր անկյուններում: Եվ սա չի եղել եզակի դեպք, այլ եղել է միջնադարյան Հայաստանի ամենակարևոր որակական հատկություններից մեկը: Ընդհանրապես, կրթությունը երկու բազային արժեքների համադրում է` գիտելիք և դաստիարակություն: Դաստիարակության ուղղություններից մեկն ուղղված է անձի ձևավորմանը, հասարակության առաջընթացին, իսկ երկրորդը, որն ավելի կարևոր է, մարդու հոգեկան կերտվածքին: Այս իմաստով բոլոր այն համալսարանները, որոնք աշխարհում բարձրագույն որակ են ապահովում, ունեն իրենց հոգևոր հատվածը` գրադարաններ, մշակույթ, գիտելիք, առողջ ապրելակերպ և այլն: Հետևաբար մեր հասարակությունը պետք է վերադառնա դեպի լուրջ արժեքային համակարգ, իսկ համալսարանները հասարակության արդյունքն են»,-նշել է նախարարը` ընդգծելով, որ այս ցուցահանդեսի միջոցով փորձ է արվել Սանահինի հետ միասին ներկայացնել թումանյանական աշխարհը` Լոռին:
Ցուցահանդեսի ընթացքում ցուցադրվել են Հյուսիսային համալսարանի դոցենտ, նկարիչ Արմեն Հարությունյանի ստեղծագործությունները:
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության և գիտության նախարարություն
«Արհեստական բանականության ազդեցությունը կրթության և աշխատանքի ապագայի վրա» Ներածություն Արհեստական բանականությունը ժամանակակից աշխարհի ամենաարագ զարգացող տեխնոլոգիական ուղղություններից է, որն աստիճանաբար փոխում է մարդու առօրյան, կրթական գործընթացը և մասնագիտական գործունեությունը: Կրթության…
Հարգելի՛ գործընկերներ, Այսօր ցանկանում եմ ներկայացնել երկու հետաքրքիր մոտեցում, որոնք կարելի է կիրառել տարբեր առարկաների դասաժամերին՝ սովորողների մտածողությունը, ստեղծագործականությունն ու ակտիվ մասնակցությունը խթանելու նպատակով: «Կլաստեր» մեթոդ Այս մեթոդի միջոցով սովորողները…
Օտար լեզվի դասավանդման ընթացքում տեքստի հետ աշխատանքը հաճախ սահմանափակվում է ընթերցանությամբ, թարգմանությամբ և հարցերին պատասխանելով: Սակայն նույն տեքստը կարող է դառնալ ստեղծագործական մտածողության, հաղորդակցական կարողությունների և համագործակցային հմտությունների զարգացման արդյունավետ…
Ժամանակակից կրթության կարևորագույն նպատակներից է ձևավորել սովորող, որը կարողանում է ոչ միայն վերարտադրել գիտելիքը, այլև ինքնուրույն մտածել, վերլուծել, արտահայտել սեփական կարծիքը և հիմնավորել այն: Ռուսաց լեզվի 7–9-րդ դասարաններում այս նպատակին…
Ժամանակակից կրթության մեջ արհեստական բանականության (ԱԲ) գործիքները նոր հնարավորություններ են ստեղծում դասավանդման գործընթացն առավել հետաքրքիր, ստեղծագործական և արդյունավետ կազմակերպելու համար: Ռուսաց լեզվի 2–9-րդ դասարաններում ԱԲ գործիքների կիրառումը կարող է նպաստել…
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթացներ
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց