ՀՀ մարզերի և Երևանի 10 հանրակրթական դպրոցներում գործում են մասնագիտական կողմնորոշման ակումբներ` սովորողներին ապագա մասնագիտության ընտրության հարցում ուղղորդելու և աջակցելու նպատակով:
Նախորդ ուսումնական տարվա երկրորդ կիսամյակից 8-11-րդ դասարանների շուրջ 829 աշակերտներ շաբաթական մեկ անգամ մասնագիտական կողմնորոշման ակումբներում մասնակցել են խմբակների և ստացել գիտելիքներ աշխարհում գոյություն ունեցող մասնագիտությունների, աշխատաշուկայի պահանջների վերաբերյալ:
Ծրագիրն իրականացվել է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունների համագործակցությամբ` «Սեյվ դը չիլդրեն ինթերնեյշնլ» հայաստանյան ներկայացուցչության կողմից ԵՄ ֆինանսավորմամբ իրականացվող «ԵՄ-ն հանուն երիտասարդության` հմտություններ ապագայի համար» տարածաշրջանային ծրագրի (2018-2020թթ․) շրջանակում:
ԿԳՄՍ նախարարությունում հրավիրված քննարկման ժամանակ ամփոփվել են փորձնական ծրագրի արդյունքները:
ԿԳՄՍՆ հանրակրթության վարչության պետ Աշոտ Արշակյանը նշել է, որ մասնագիտական կողմնորոշման աջակցությունը կրթության և դաստիարակության կարևոր բաղադրիչ է. «Արագ փոփոխվող մասնագիտությունների ներկա ժամանակաշրջանում առանց մասնագիտական կողմնորոշման կրթության հետագա արդյունավետ պլանավորումն ու կարիերայի կառուցումն անհնար է: Մենք կարևորում ենք դպրոցներում մասնագիտական կենտորնների ներդրումը և նախատեսում ենք արդյունքների ամփոփումից և վերլուծությունից հետո ծրագիրն ընդլայնել` նման կենտրոններ ներդնելով բոլոր դպրոցներում: Երբեմն պատահում է, որ մարդիկ ընտրում են որևէ մասնագիտություն, սակայն կարճ ժամանակ անց հասկանում են, որ սխալվել են: Աշակերտը դպրոցում պետք է իմանա` ինչպիսի մասնագիտություններ կան, ինչպիսի մասնագիտություն կարող է ինքն ընտրել»,- նշել է Ա. Արշակյանը:
Սեյվ դը չիլդրեն Հայաստանի Կրթության և երիտասարդության հարցերով փորձագետ Իռեն Սարգսյանն իր հերթին կարևորել է մասնագիտական կողմնորոշման ակումբների փորձարկումը Երևանի և ՀՀ մարզերի 10 թիրախային համայնքներում՝ մասնավորապես նշելով․ «Հիմնվելով փորձարկման արդյունքների գնահատման և վերլուծության վրա՝ կարևոր է գծել ճանապարհային քարտեզ՝ հանրակրթական ուսումնական հաստատություններում մասնագիտական կողմնորոշումը համընդհանուր ներդրման նպատակով»։
Քննարկման ընթացքում ներկայացվել է «Սեյվ դը չիլդրեն ինթերնեյշնլ» կազմակերպության «Թիրախային դպրոցներում մասնագիտական կողմնորոշման ակումբների գնահատում» հետազոտությունը: Նշված 10 դպրոցներում մասնագիտական կողմնորոշման ակումբներ ձևավորելու նպատակով կատարվել է դասասենյակների վերանորոգում, կահույքի և տեխնիկայի տրամադրում, դասավանդողների վերապատրաստում: Համաձայն ուսումնասիրության` մասնագիտական կողմնորոշման դասավանդումը 5 միավորանոց համակարգով ուսուցիչները գնահատել են 4,5 միավոր, տնօրենները` 5 միավոր, որպես հիմնավորում նշելով, որ դասընթացը կարևոր է աշակերտների հետագա մասնագիտական կարիերայի պլանավորման համար: Արդյունավետ է գնահատվել նաև դասընթացի բովանդակությունը: Մասնագիտություն ընտրելու համար աշակերտները կարևորում են՝ ինքնաճանաչումը, իրենց ուժեղ և թույլ կողմերի, կարողությունների (ընդունակությունների), ցանկությունների և հետաքրքրությունների մասին իմացությունը:
Մոտեցումները տարբեր են այն հարցում, թե երբ է պետք սկսել կրթության շարունակականության պլանավորումն ու մասնագիտական նախնական կողմնորոշումը:
Մասնագիտական կողմնորոշման դասընթացը հանրակրթության համակարգում ամբողջությամբ ներդնելու համար կարևորվել է ֆինանսավորման բաղադրիչը, դասավանդման արդյունավետությունը:
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
«Ի՞նչ է տեսնում և զգում 3-րդ դասարանցին, երբ կարդում է իր տետրում ուսուցչի գրած «Ապրես» կամ «Լավ է» բառը»: Արդյո՞ք դա նրան որևէ ձևով հուշում է, թե ՈՐՏԵՂ է նա…
Ի՞նչի մասին եք ուզում, որ ձեր աշակերտները մտածեն Ժամանակակից կրթության հիմնական նպատակն այլևս միայն գիտելիքի փոխանցումը չէ: Այսօր առավել կարևոր է ձևավորել այնպիսի սովորող, որը կարողանում է մտածել, հարցեր տալ,…
ԿՈՄՊԼԵՔՍ ԹՎԵՐ ԿՈՄՊԼԵՔՍ ԹՎԵՐ Պատմական ակնարկ և հիմնական հասկացություններ Կոմպլեքս (համալիր) թվերն առաջացել են հանրահաշվական հավասարումներ լուծելու անհրաժեշտությունից: Մաթեմատիկոսները բախվել էին խնդրի, երբ պարզագույն հավասարումները (օրինակ՝ x² + 1 =…
Հարգելի կոլեգաներ, Ներկայացնում եմ 12-րդ դասարանի անգլերեն առարկայի Speaking Corner: Discussion 1 - The Beginning of Globalization թեմայով մեկ դասաժամի (45 րոպե) համար նախատեսված աշակերտակենտրոն դասապլան՝ կազմված 5E ուսումնական մոդելով…
Կիսվում եմ 12-րդ դասարանի անգլերեն առարկայի Reading Spot 2: The Industrial Revolution (էջ 21-24) թեմայով 2 դասաժամի համար նախատեսված (2 x 45 րոպե) մանրամասն դասապլանով: Այս դասապլանն ընդգրկում է Jigsaw…
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթացներ
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց