Երևանի թիվ 119 դպրոցում 2013 թվականից իրականացվում է «Ֆրանսերեն լեզու» և «Ֆրանսերեն գրականություն» առարկաների խորացված ուսուցում՝ որպես հիմնական ծրագրի առարկաներ: Որպես լրացուցիչ կրթական ծրագրի դասընթացներ ուսուցանվում են «Ֆրանսիայի պատմություն ու աշխարհագրություն» և «Ֆրանսիական քաղաքակրթություն» առարկաներ: Վերոնշյալ կրթական ծրագրերով ուսումնառություն ստացած առաջին 12 շրջանավարտներն այսօր ՀՀ կրթության և գիտության նախարարությունում ստացել են Ֆրանսիայի ավարտական վկայականներ։ Միջոցառմանը մասնակցել են ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը, ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտյեն, Երևանի թիվ 119 դպրոցի մանկավարժական կոլեկտիվի, ծնողների ներկայացուցիչներ, ինչպես նաև վկայականների արժանացած շրջանավարտներն ու Ֆրանսիական միջազգային օլիմպիադայում 1-ին և 2-րդ տեղը զբաղեցրած մասնակիցները:
Ողջույնի խոսքում նախարար Լևոն Մկրտչյանը, մասնավորապես, նշել է. «Այսօր շատ հաճելի ու կարևոր պահ է մեզ համար. նախ ճանապարհ ենք դնում մեր առաջին սերունդը, որն արդեն ունի Ֆրանսիայի կողմից հաստատագրված որակի չափանիշ, երկրորդ. կրթության ոլորտում Ֆրանսիայի հետ մեր համագործակցությունն ընդլայնում ենք ոչ միայն զարգացնելով ֆրանսերենի խորացված ուսուցմամբ դպրոցները, այլև հետևողական ջանքեր գործադրելով վկայականների ճանաչման ուղղությամբ»: Շնորհավորելով աշակերտներին՝ Լևոն Մկրտչյանը շեշտել է, որ դասընթացներն անցած աշակերտները ոչ միայն իրենց անձնական ճանապարհն են հարթել, այլ նաև մեր երկրի համար բացել նոր և կարևոր հնարավորություն: «ֆրանսերենի պարագայում դպրոցական կրթությունից հետո արդեն կարողանում ենք առաջարկել Ֆրանսիայի կողմից Հայաստանում ճանաչված նույն որակի բարձրագույն կրթություն՝ ի դեմս Ֆրանսիական համալասարանի: Այսպիսով՝ կրթական շղթան ամբողջանում է՝ ստանալով ֆրանսիական որակ: Այն, որ մեր վկայականները ներկայում ճանաչվում են Ֆրանսիայի կողմից, շատ կարևոր է, որովհետև մենք արդեն ֆրանկոֆոն երկրների տրամաբանության մեջ ենք»,-նշել է նախարարը` շնորհակալություն հայտնելով ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատանը և անձամբ դեսպանին, ում համար, ըստ Լևոն Մկրտչյանի, կրթության ոլորտի խնդիրներն առաջնահերթ են: «Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել նաև Երևանի թիվ 119 դպրոցի կոլեկտիվին. այս ուսհաստատությունը մեր լավագույն դպրոցներից է, և եթե կարողանանք նման որակի դպրոցների ցանց ունենալ ողջ երկրում, ապա դրանից բոլորս կշահենք»,-նշել է նախարարը՝ ևս մեկ անգամ շնորհավորելով շրջանավարտներին և նրանց ծնողներին:
ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտյեն իր գոհունակությունն է հայտնել այն կապակցությամբ, որ ծրագրի շրջանակում ներդրված համատեղ ջանքերը ցանկալի արդյունք են տվել, և այսօր 12 շրջանավարտ ստանում է երկլեզու ուսուցման վկայական: «Սա նաև թիվ 119 դպրոցի մանկավարժական կոլեկտիվի և աշակերտների աշխատանքի արդյունքն է: Առհասարակ, Հայաստանում մեծ ուշադրություն է դարձվում ֆրասնսերեն լեզվի ուսուցմանը, հատկապես երբ ապահովվում է դրա շարունակականությունը. դպրոցի շրջանավարտների մի մասն իր ուսումը շարունակում է Հայաստանի Ֆրանսիական համալսարանում»,-նշել է դեսպանը:
Միջոցառման ավարտին ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը և
Ֆրանսիայի դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտյեն շրջանավարտներին հանձնել են վկայականները:
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության և գիտության նախարարություն
Ինչպես եմ ես հաղթահարում մաթեմատիկական խնդիրների լուծման դժվարությունները տարրական դպրոցում Տարրական դասարանում ես նկատել եմ, որ խնդիրների լուծման դժվարությունները հիմնականում կապված են ոչ թե հաշվարկի, այլ խնդրի ընկալման հետ: Երեխան…
Շարադրությունը և փոխադրությունը հայոց լեզվի ուսուցման կենտրոնական միջոցներ են, որոնք օգնում են զարգացնել աշակերտների համակարգված մտածողությունը, ստեղծագործական կարողությունները և արտահայտչամատուցողական հմտությունները: Շարադրությունը սովորողների մտքերը կազմակերպելու և գաղափարները կառուցված ձևով ներկայացնելու…
Հարգելի գործընկերներ,այսօր ուզում եմ քննարկել մի շատ կարևոր հարց,որը հաճախ տալիս ենք ինքներս մեզ <<Խրախուսել ,թե Պատժել>> ծուլացող աշակերտներին: Խրախուսանքը որպես դասավանդման մեթոդ Ես փորձում եմ իմ 3րդ դասարանի աշակերտին…
Ողջույն բոլորին: Այսօր շատ է խոսվում այն մասին, որ մարդիկ քիչ են կարդում, իսկ հայ հեղինակներին՝ առավել ևս: Բայց մյուս կողմից՝ տեսնում ենք գրքի փառատոնների հերթերն ու նոր անունների հայտնությունը:…
ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՐՈՆՔ ՁԵՎԱՎՈՐՎՈՒՄ ԵՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱ ԱՌԱՐԿԱՅԻ ԴԱՍԱԺԱՄԻՆ ԽԱՌԱՏԱՅԻՆ ԵՎ ՖՐԵԶԵՐԱՅԻՆ ՀԱՍՏՈՑՆԵՐ ԿԻՐԱՌԵԼՈՎ 1. Գործնական հմտությունների ձևավորում Հաստոցների օգտագործումը հնարավորություն է տալիս սովորողներին տեսական գիտելիքները կիրառել գործնականում: Նրանք սովորում են նյութերի…
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթացներ
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց