Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում Տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների (ՏՀՏ) գործատուների միության նախաձեռնությամբ և «ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերության աջակցությամբ այսօր բացվել է «Խելացի լուծումների» կենտրոնը: Բացման արարողությանը ներկա են եղել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը, «ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը և հյուրեր:
«Այս ծրագիրը գործատուների և բուհերի համագործակցության լավագույն օրինակներից է: Նման փորձեր ունենք և հաջողությամբ իրականացնում ենք։ Կարծում եմ՝ կենտրոնի բացումը լրացուցիչ խթան կլինի բարձրագույն կրթության ոլորտ-բիզնես համագործակցության համար։ Այստեղ ստեղծվող հնարավորությունները լուծելու են նաև հետազոտական հատվածի զարգացման հարցը, ինչը կառավարության առաջնահերթություններից է։ Գործատուն և բուհերը աշխատաշուկան ավելի լավ են զգում։ Միասին կաշխատենք, որ ծրագիրը հաջող լինի և ավարտելուց հետո ունենանք պատրաստի մասնագետներ»,- ասել է ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը` շնորհավորելով և բարի երթ մաղթելով կենտրոնին:
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանի խոսքով` համաշխարհային փորձը ցույց է տալիս, որ գործակցությունը մասնավոր հատվածի հետ նպաստում է, որ բուհական ծրագրերը լինեն արդիական, արդյունքում, բուհական կրթությունը մրցունակ կդառնա ու կզարգանա։ Նախարարի հավաստմամբ՝ մյուս տարի վերապատրաստման ծրագրերը կընդլայնվեն և կընդգրկեն ավելի մեծ թվով կադրերի։
ՏՀՏ գործատուների միության գործադիր տնօրեն Էդուարդ Մուսայելյանը տեղեկացրել է, որ «Խելացի լուծումների» կենտրոնը մեծ ծրագրի կրթական հատվածն է, որը ներկայացնում է 2 լսարան և 3 լաբորատորիա հետևյալ ուղղություններով՝ կիբեռանվտանգություն, միկրոէլեկտրոնիկա և իրերի համացանց: Ըստ նրա` կենտրոնում իրականացվելու են ինչպես մագիստրոսական կրթական ծրագրեր, այնպես էլ վերապատրաստման դասընթացներ:
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
ԱԲ գործիքները կրթության մեջ. նորարարություն, արդյունավետություն և պատասխանատու կիրառություն Ժամանակակից կրթական համակարգի առաքելությունը դուրս է գալիս սոսկ գիտելիքի փոխանցման սահմաններից՝ կենտրոնանալով մարդակենտրոն մոտեցման վրա, որտեղ տեխնոլոգիան պետք է ծառայի մարդուն,…
«Հարգելի՛ գործընկերներ, քանի որ մոտենում ենք ուսումնական տարվա ավարտին, ցանկանում եմ քերականական և լեզվական թեմաներն ամփոփել ոչ թե ստանդարտ թեստերով, այլ փոքրիկ նախագծերով: Օրինակ՝ մտածում եմ առաջարկել աշակերտներին Canva-ով պատրաստել…
«Հարգելի՛ գործընկերներ, բոլորս էլ տեսնում ենք, թե որքան մեծ է LearningApps-ի կամ Wordwall-ի դերը աշակերտների մոտիվացիայի հարցում: Սակայն 4-րդ դասարանում երեխաները հեշտությամբ տարվում են խաղային տարրով և երբեմն դժվարությամբ են…
Հարգելի՛ գործընկերներ, ողջո՛ւյն: Վստահ եմ՝ բոլորս էլ բախվել ենք այն իրավիճակին, երբ ցանկանում ենք բնագիտության, կենսաբանության կամ քիմիայի դասը դարձնել առավելագույնս գործնական և տպավորիչ, սակայն լաբորատոր հագեցվածությունը կամ նյութերի սղությունը…
Հարգելի գործընկերներ ,եկեք քննարկենք հետաքրքիր տրամաբանական հարցեր կենսաբանությունից,որոնք կարող ենք օգտագործել կենսաբանության դասերի ժամանակ՝որպես մոտիվացնող միջոց:Ահա առաջին հարցս.ի՞նչ է նշանակում 1+1=1 կենսաբանության տեսանկյունից և ո՞ր դասերի ժամանակ կարելի է կիրառել:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթացներ
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց