ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում դեկտեմբերի 19-ին տեղի է ունեցել 2019 թվականին իրականացրած մարզական մասսայական միջոցառումների ամփոփումն ու մրցանակակիրների պարգևատրման արարողությունը: Անցնող տարում ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը Հայաստանի մարզերում, Երևանում և Արցախի Հանրապետությունում անցկացրել է 12 մարզական մասսայական միջոցառում` շուրջ 225489 քաղաքացու մասնակցությամբ:
ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը գավաթներ և հավաստագրեր է հանձնել Հայաստանի մարզերում և Արցախի Հանրապետությունում անցկացված մարզական փառատոնի մրցանակակիր համայնքներին: Փառատոնին մասնակցել են 43 քաղաքային, 5 գյուղական համայնքներ և Ստեփանակերտը: Հաղթող է ճանաչվել Վանաձորը, երկրորդ տեղը զբաղեցրել է Չարենցավանը, իսկ լավագույն եռյակը եզրափակել է Գավառը:
Նախարարը գավաթներ, հավաստագրեր և մարզագույք ձեռք բերելու համար դրամական պարգևներ (պարգևներով (1-ին տեղ` 450.000 դրամ, 2-րդ տեղ` 350.000 դրամ, 3-րդ տեղ` 250.000 դրամ) է հանձնել նաև Հայաստանի մարզերի, Երևանի և Արցախի Հանրապետության հանրակրթական դպրոցների 8-12-րդ դասարանների աշակերտների սպարտակիադայի մրցանակային տեղեր զբաղեցրած մարզերին: Սպարտակիադայի հաղթող է ճանաչվել Արցախի Հանրապետությունը, երկրորդ տեղում Շիրակի, իսկ երրորդում՝ Լոռու մարզն է: ԿԳՄՍՆ մասսայական սպորտի և ֆիզիկական դաստիարակության քաղաքականության վարչությունն ուսումնասիրել ու գնահատել է անցնող տարում անցկացված միջոցառումներին մարզերի մասնակցությունը. լավագույն արդյունք գրանցած Շիրակի մարզը պարգևատրվել է գավաթով:
Նախարար Արայիկ Հարությունյանը, շնորհավորելով մրցանակակիրներին և մասնակիցներին, ընդգծել է, որ սպորտի մասսայականացումը մնալու է նախարարության առաջնահերթությունների թվում.
«Նախարարությունների միավորումից հետո մեր նպատակները և քաղաքականությունը փոխվել են, բայց ոչ թե ծրագրերի իրականացումը դադարեցնելու առումով, այլ շաղկապելու և առավել արդյունավետ դարձնելու: Սպորտի մասսայականացման և ֆիզիկական կուլտուրայի ոլորտը եղել է և մնում է մեր սոցիալական քաղաքականության առաջնահերթություններից մեկը: Այստեղ պետք է լինի միասնական քաղաքականություն՝ սկսած մանկապարտեզից մինչև պրոֆեսիոնալ սպորտ: Ցավոք, այս օղակների միջև համագործակցությունը տարբեր հանգամանքներով պայմանավորված եղել է թերի: Հիմա մեր ծրագրերն իրականացնելիս բախվում ենք խնդիրների, որոնք պետք է լուծենք միասին: Բոլոր ծրագրերը պետք է նպաստեն ոլորտի արդյունավետության բարձրացմանը»,- ասել է նախարարը:
Ա. Հարությունյանն ասել է, որ նախարարությունը բաց է ոլորտի ներկայացուցիչների հետ քննարկումների համար. «Ինձ համարեք ձեր գործընկերը: Մենք պատրաստ ենք լսել ոլորտի ներկայացուցիչներին, անցկացնել քննարկումներ: Ձեր դիտարկումները և առաջարկները կնպաստեն միջացառումների արդյունավետության բարձրացմանը»:
Պարգևատրման արարողությունից հետո նախարարը պատասխանել է ներկաներին հուզող հարցերին և ոլորտում առկա խնդիրների լուծման համատեղ ուղիներ գտնելու և արդյունավետ համագործակցության պատրաստակամություն հայտնել:
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
Ուսումնական նախագիծ I. Նախաբան Այս ուսումնական տարում մեր 10-րդ դասարանի սովորողների նախաձեռնությամբ մեկնարկեց մի նախագիծ, որը նպատակ ունի խորապես ուսումնասիրել քաղաքական գաղափարախոսությունների դերը՝ որպես քաղաքական դաշտը հասկանալու գործիք: Նախաձեռնության հիմնական…
Տեղեկատվական այս դարաշրջանում, երբ տեխնոլոգիաները արագությամբ փոխում են աշխարհը, մեր դասարանների դռները չեն կարող մնալ փակ նախորդ դարի համար: Հայկական կրթությունը, իր հարուստ պատմական ավանդույթներով, կանգնած է հզոր և անխուսափելի…
Հարգելի ուսուցիչներ, սիրով ձեզ եմ ներկայացնում իմ ՝ «Տվյալների վերլուծություն և վիճակագրություն» վերնագրով թեման և հուսով եմ, որ կմասնակցեք թեմայի քննարկումներին, կկատարեք մեջբերումներ ու առաջարկություններ: Այս թեմայի ուսումնասիրության նպատակն է՝…
Հարգելի գործընկերներ, դիտարկումներս վերաբերում են նախագծային ուսումնառությանը, որը, անկասկած, ողջունելի և ժամանակի պահանջներին համահունչ մոտեցում է: Միաժամանակ, անհրաժեշտ է արձանագրել, որ այն իր հետ բերում է նաև որոշակի դժվարություններ և…
Նախագծի նպատակն է՝ բացահայտել հայ ժողովրդի պատմության էջերը, իր ընտանիքի նահապետների ծննդավայրերը, նրանց անցած ճանապարհը, սերունդների հետ կապը: զարգացնել պատմություն ուսումնասիրելու, հետազտություններ անելու կարողություններ, սովորեցնել ձևակերպել և քայլ առ քայլ…
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան