Երևանի Ն. Աճեմյանի անվան տարածաշրջանային թիվ 2 պետական քոլեջում այսօր տեղի է ունեցել «Սառնարանային տնտեսություն» մասնագիտության բացման հանդիսավոր արարողությունը, որին ներկա են գտնվել ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը, ՀՀ շրջակա միջավայրի նախարար էրիկ Գրիգորյանը, ԿԳՄՍ նախարարի տեղակալ Գրիշա Թամրազյանը, ՄԱԿ-ի զարգացման ծրագրի ներկայացուցիչներ, քոլեջի աշխատակիցներ:
Շնորհավորելով ներկաներին նոր մասնագիտության ներդրման կապակցությամբ՝ նախարար Արայիկ Հարությունյանը նշել է, որ ծրագիրն ընդհանուր առմամբ նախարարության վարած քաղաքականության շրջանակում է, այն է՝ սերտ համագործակցություն միջազգային կազմակերպությունների և բիզնեսի հետ, որը ըստ նախարարի, թույլ կտա գործընկերների աջակցությամբ ունենալ համապատասխան ենթակառուցվածքներ, ինչը կարևոր է որակյալ կրթական ծառայություններ մատուցելու տեսանկյունից: «Նման կազմակերպությունների և բիզնեսի հետ համագործակցությւնը թույլ է տալիս զարգացնել նախնական և միջին մասնագիտական հաստատությունները և պատշաճ մակարդակի բարձրացնել դասավանդումը: Կարևոր է, որ նոր մասնագիտությունների մշակմանը զուգահեռ ստեղծենք ենթակառուցվածքներ, և այս նախաձեռնությունն այդ առումով հաջողվածներից է՝ և՛ նոր մասնագիտություն ու չափորոշիչ է մշակվել, և՛ ապահովվել է նյութատեխնիկակական բազան»,-նշել է Արայիկ Հարությունյանը՝ շնորհակալություն հայտնելով ՀՀ շրջակա միջավայրի նախարարությանը և ՄԱԿ-ի զարգացման ծրագրին՝ աջակցության համար: «Ծրագիրը ոչ միայն ոլորտի զարգացմանն է նպաստում, այլ նաև աջակցություն է բնապահպանական մի շարք ծրագրերի հաջող ընթացքին: Այս տարի «Սառնարանային տնտեսություն» մասնագիտությամբ ընդունելություն է եղել բոլոր երեք հաստատություններում, և սա հազվադեպ երևույթ է, որ բոլոր քոլեջները նույն մասնագիտությամբ ունենան 100 տոկոսանոց ընդունելություն: Սա հերթական անգամ ապացույց է այն փաստի, որ եթե առկա է կրթական ծառայությունների պատշաճ մակարդակ, ապա հետաքրքրությունը մեծանում է տվյալ մասնագիտության նկատմամբ»,-նշել է Արայիկ Հարությանյանը:
ՀՀ շրջակա միջավայրի նախարար էրիկ Գրիգորյանի խոսքով՝ այն երիտասարդները, որոնք ընտրել են «Սառնարանային տնտեսություն» մասնագիտությունը, ապագայում լավ հեռանկարներ ունեն՝ աշխատանք գտնելու հետ կապված: «Ուրախ եմ, որ մեր գործընկերների հետ քայլում ենք ժամանակին համընթաց, և կրթական չափորոշիչները համապատասխանում են ժամանակակից միտումներին»,-նշել է Էրիկ Գրիգորյանը՝ ընդգծելով, որ ԿԳՄՍ նախարարության հետ կիրականացվեն շրջակա միջավայրին առնչվող կրթական նոր նախաձեռնություններ:
Հյուրերը շրջել են քոլեջում, ծանոթացել մասնագիտության ուսուցման համար ուսհաստատությունում առկա տեխնիկական հնարավորություններին՝ հույս հայտնելով, որ դրանք կնպաստեն մասնագիտական բարձրորակ կրթության ձևավորմանը:
Նշենք, որ 2018 թվականին վերոնշյալ երկու նախարարությունների և Օզոնի շերտի պաշտպանության ծրագրի միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր, որի շրջանակում Ն. Աճեմյանի անվան տարածաշրջանային թիվ 2, Արմավիրի և Արտաշատի պետական քոլեջներում ներդրվել է ուսումնական նոր մասնագիտություն՝ սառեցման և օդորակման համակարգերի ճարտարագիտության ուղղությամբ, որը նախկինում չի եղել մասնագիտությունների ցանկում:
Այս ընթացքում մշակվել է համապատասխան չափորոշիչը, որի վրա աշխատել են լավագույն մասնագետները: ՄԱԿ-ի զարգացման ծրագրի աջակցությամբ բոլոր հաստատություններում ներդրվել է նյութատեխնիկական բազա: Ենթադրվում է, որ ծրագրի աշխարհագրությունը կմեծանա՝ ընդգրկելով Սյունիքի, Շիրակի և այլ մարզեր: Ֆինանսավորումն իրականացրել է ՄԱԿ-ի զարգացման ծրագիրը. պետբյուջեից փոխհատուցվում է միայն 45 ուսանողների՝ պետպատվերի շրջանակում ուսումը:
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
Հարգելի ուսուցիչներ, սիրով ձեզ եմ ներկայացնում իմ ՝ «Տվյալների վերլուծություն և վիճակագրություն» վերնագրով թեման և հուսով եմ, որ կմասնակցեք թեմայի քննարկումներին, կկատարեք մեջբերումներ ու առաջարկություններ: Այս թեմայի ուսումնասիրության նպատակն է՝…
Հարգելի գործընկերներ, դիտարկումներս վերաբերում են նախագծային ուսումնառությանը, որը, անկասկած, ողջունելի և ժամանակի պահանջներին համահունչ մոտեցում է: Միաժամանակ, անհրաժեշտ է արձանագրել, որ այն իր հետ բերում է նաև որոշակի դժվարություններ և…
Նախագծի նպատակն է՝ բացահայտել հայ ժողովրդի պատմության էջերը, իր ընտանիքի նահապետների ծննդավայրերը, նրանց անցած ճանապարհը, սերունդների հետ կապը: զարգացնել պատմություն ուսումնասիրելու, հետազտություններ անելու կարողություններ, սովորեցնել ձևակերպել և քայլ առ քայլ…
Հարգելի´ ուսուցիչներ ,ձեզ եմ ներկայացնում իմ ընտրած թեման՝ «21-րդ դարի հմտությունների զարգացմանը միտված մեթոդների կիրառումը հայոց լեզվի և գրականության դասաժամերի ընթացքում »: Հուսով եմ ,որ կմասնակցեք թեմայի քննարկումներին, կանեք մեջբերումներ…
Հարգելի ուսուցիչներ ,սիրով ձեզ եմ ներկայացնում իմ ընտրած թեման՝ « Տեքստային խնդիրների դերը և կարևորությունը մաթեմատիկայի դասավանդման մեջ» և հուսով եմ ,որ կմասնակցեք թեմայի քննարկումներին, կանեք մեջբերումներ ու առաջարկություններ :…
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան