«Հայ ինքնության հետ կապված հարցերը շատ կոնկրետ դրված են առարկայական չափորոշիչների վերանայման հիմքում և համարվում են առաջնահերթություն։ Այդ հանձնարարականը տրված է, և դրա հետ կապված բոլոր շահարկումները որևէ աղերս չունեն մեր մշակած ու իրականացվող ծրագրերի և մեր օրակարգում եղած բարեփոխումների հետ»,- ասել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը կառավարության այսօրվա նիստում՝ ընդգծելով, որ հայագիտական առարկաների ուժեղացումն ու ուսումնասիրումը առաջնահերթություն է։
Նրա խոսքով՝ 2020 թվականի բյուջեում զգալի ավելացել է արտերկրի հայագիտական կենտրոններում իրականացվող ծրագրերին հատկացվող միջոցները։ Բացի այդ, նախատեսվում են հայագիտական նոր ծրագրերի իրականացում և դպրոցներում հայագիտական առարկաների ուժեղացում։
Վարչապետ Փաշինյանը նաև նշել է, որ տեխնոլոգիական կրթությունը չի նշանակում, որ երեխաների հայրենասիրական դաստիարակությունը կտուժի կամ կարհամարհվի։ Ըստ նրա՝ հնարավոր չէ դպրոցներում աշակերտներին չսովորեցնել Հայոց լեզու, Հայ գրականություն և Հայոց պատմություն, և այդ բացը լրացնել բուհերի ինժեներական ֆակուլտետներում։ Ն. Փաշինյանի խոսքով՝ անցած տարի միասնական քննություն անցկացնելու նախարարության նախաձեռնությանն ի պատասխան աղմուկ էր բարձրացել, քանի որ մտավախություն կար, որ մատյաններում դրված գնահատականներն ու սովորողների իրական գիտելիքներն իրար չեն համապատասխանում։ Ընդգծելով ձևը բովանդակությունից տարանջատելու կարևորությունը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է. «Մենք գնում ենք հանրակրթության խորքային և բովանդակային բարեփոխման ուղղությամբ, և 2020 թվականն այս առումով լինելու է գործողությունների, շատ կոնկրետ քայլերի տարի»։
Նրա տեղեկացմամբ, այսօր 126 դպրոցներում 222 դեպքով հարուցված են քրեական գործեր, երբ տնօրեններն իրենց ազգականներին ձևակերպել են այս կամ այն հաստիքի վրա ու աշխատավարձ են վճարել այն դեպքում, երբ այդ մարդիկ, անգամ, չեն ներկայացել աշխատանքի։ «Սա նշանակում է, որ այս երևույթը համատարած բնույթ է կրում»,- արձանագրել է Ն. Փաշինյանը՝ բացատրելով, որ սրա պատճառով հնարավոր չի եղել ուսուցիչների աշխատավարձերը 10 %-ի փոխարեն բարձրացնել 20-ով։
«Աղքատությունից ապահովագրելու համար մենք միայն մեկ տարբերակ ունենք՝ տալ պատշաճ կրթություն։ Սոցիալական օգնությունից զատ, մենք պետք է ապահովենք բազմազավակ ընտանիքների երեխաների մրցունակ կրթություն ստանալու իրավունքը, որ նրանք ստացած մասնագիտությամբ աշխատաշուկայում կարողանան գործ գտնել։ Սա պետական պարտավորություն է, և սա աղքատության հաղթահարման միակ ճանապարհն է։ Աղքատությունը հաղթահարելու միակ ճանապարհն աշխատանքն է, իսկ աշխատանք ունենալու ճանապարհը պատշաճ կրթությունն է։ Ես հույս ունեմ, որ մեր երեխաներին այս ուղերձը կհասնի»,- եզրափակել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության այսօրվա նիստում` անդրադառնալով առանց ծնողական խնամքի մնացած, ինչպես նաև բազմազավակ ընտանիքների երեխաներին սոցիալական ապահովության ծրագրերից զատ որակյալ կրթություն տրամադրելու և մտածողության փոփոխության կարևորությանը։
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
ԱԲ գործիքները կրթության մեջ. նորարարություն, արդյունավետություն և պատասխանատու կիրառություն Ժամանակակից կրթական համակարգի առաքելությունը դուրս է գալիս սոսկ գիտելիքի փոխանցման սահմաններից՝ կենտրոնանալով մարդակենտրոն մոտեցման վրա, որտեղ տեխնոլոգիան պետք է ծառայի մարդուն,…
«Հարգելի՛ գործընկերներ, քանի որ մոտենում ենք ուսումնական տարվա ավարտին, ցանկանում եմ քերականական և լեզվական թեմաներն ամփոփել ոչ թե ստանդարտ թեստերով, այլ փոքրիկ նախագծերով: Օրինակ՝ մտածում եմ առաջարկել աշակերտներին Canva-ով պատրաստել…
«Հարգելի՛ գործընկերներ, բոլորս էլ տեսնում ենք, թե որքան մեծ է LearningApps-ի կամ Wordwall-ի դերը աշակերտների մոտիվացիայի հարցում: Սակայն 4-րդ դասարանում երեխաները հեշտությամբ տարվում են խաղային տարրով և երբեմն դժվարությամբ են…
Հարգելի՛ գործընկերներ, ողջո՛ւյն: Վստահ եմ՝ բոլորս էլ բախվել ենք այն իրավիճակին, երբ ցանկանում ենք բնագիտության, կենսաբանության կամ քիմիայի դասը դարձնել առավելագույնս գործնական և տպավորիչ, սակայն լաբորատոր հագեցվածությունը կամ նյութերի սղությունը…
Հարգելի գործընկերներ ,եկեք քննարկենք հետաքրքիր տրամաբանական հարցեր կենսաբանությունից,որոնք կարող ենք օգտագործել կենսաբանության դասերի ժամանակ՝որպես մոտիվացնող միջոց:Ահա առաջին հարցս.ի՞նչ է նշանակում 1+1=1 կենսաբանության տեսանկյունից և ո՞ր դասերի ժամանակ կարելի է կիրառել:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթացներ
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց