Beeline-ը և Բրիտանական խորհրդի հայաստանյան գրասենյակը հայտարարել են ՀՀ կրթության գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ իրականացվող «Կոդավորման հմտություններ. կամրջելով ներկան և ապագան» նախագծի մեկնարկը: Նախագծի շրջանակում երևանյան երեք ավագ դպրոցում կներդրվեն Micro:bit ծրագրավորելի միկրո-սարքավորումները, որոնք կրթական գործընթացը կդարձնեն առավել ինտերակտիվ, հետաքրքիր և արդյունավետ: Սարքավորումների հետ կտրամադրվեն նաև դասավանդման և ուսումնառության համապատասխան ռեսուրսներ: Նպատակն է կոդավորման արտաժամյա դասընթացների միջոցով զարգացնել աշակերտների թվային և այլ առանցքային հմտությունները՝ ներառյալ քննադատական և վերլուծական մտածողությունը, ստեղծարարությունը և համագործակցային աշխատանքը:
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արևիկ Անափիոսյանը կարևորել է տեխնոլոգիաների ներդրումը դպրոցներում, ու ուսուցիչների համապատասխան վերապատրաստումը դասապրոցեսն առավել ինտերակտիվ ու ժամանակակակից մեթոդներով վարելու համար, քանի որ նման արտաժամյա դասընթացների միջոցով հնարավոր կլինի զարգացնել ավագ դպրոցների աշակերտների թվային և այլ առանցքային հմտությունները, քննադատական և վերլուծական մտածողությունը, ստեղծարարությունը և համագործակցային աշխատանքը:
«Քանի որ ծրագիրը առաջինն է, մենք ակնկալում ենք, որ սարքի ներդրումը մեծ խթան կհանդիսանա կոդավարման միջոցով զարգացնելու միջազգային համագործակցությունը հայ դպրոցականների և տարբեր երկրներից իրենց հասակակիցների միջև կապը», - նշել է Արևիկ Անափիոսյանը:
«Կոդավորումը ծրագրավորման հիմքն է, մի մասնագիտություն, որն այսօր մեծ պահանջարկ ունի աշխատաշուկայում: Այն կարող է լավ աշխատանք և եկամուտ ապահովել ու օգտակար է նույնիսկ այլ մասնագիտություններ ունեցող մարդկանց համար: Ուստի մենք շատ ուրախ ենք մեր կորպորատիվ պատասխանատվության շրջանակում համագործակցել Բրիտանական խորհրդի հետ և հայ երիտասարդներին այս հիանալի մեթոդով տալ այս շատ արժեքավոր ու կարևոր գիտելիքները», - նշել է Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:
Հայաստանում Բրիտանական խորհրդի գրասենյակի տնօրեն Արևիկ Սարիբեկյանը նշել է. «Կոդավորումը 21-րդ դարի հմտություններից է, և այն պահանջվում է մասնագիտական ցանկացած ոլորտում։ Այն կխթանի աշակերտների քննադատական ու վերլուծական մտածողությունը` գտնելու նորարարական լուծումներ արդի խնդիրներին։ Նախաձեռնությունը կարևոր է, քանի որ այն համընկնում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության որդեգրած առաջնահերթություններին, այդ թվում՝ դպրոցական ծրագրում տեխնոլոգիաների ներդրման առումով»:
Պիլոտային նախագծի շրջանակում ընտրված ավագ դպրոցներից 300 աշակերտ հնարավորություն կստանա մասնակցել կոդավորման արտալսարանային ներածական դասընթացների, իսկ շահառու դպրոցների ՏՀՏ ուսուցիչներին մինչ դասընթացների մեկնարկը, կառաջարկվեն micro:bit գործիքակազմի օգտագործման վերապատրաստումներ:
Նախագծի ավարտին շրջանավարտների համար կկազմակերպվեն ինչպես ներդպրոցական, այնպես էլ միջդպրոցական մրցումներ` «Կոդավորման մարտահրավերներ» (Coding Challenge), որոնք հնարավորություն կընձեռեն նրանց ցուցադրել ձեռք բերած հմտություններն ու գիտելիքները:
Նախագծի գործողության ժամկետն է 2020 թ-ի հունվարից մինչև մայիս:
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
Նախագծային աշխատանքների կազմակերպումը հաճախ դժվարություն է առաջացնում ուսուցիչների համար․ երբեմն դժվար է համակարգել ամբողջ գործընթացը, հետևել խմբային աշխատանքին կամ կազմակերպել վերջնական ներկայացումը: Հենց այսպիսի իրավիճակներում Miro հարթակը կարող է դառնալ…
«Հարգելի՛ գործընկերներ, բոլորս գիտենք, որ տարրական դպրոցում, հատկապես 4-րդ դասարանում, գնահատականը երբեմն դառնում է «ինքնանպատակ» թե՛ աշակերտների, թե՛ ծնողների համար: Ես փորձում եմ կիրառել ձևավորող գնահատման տարբեր գործիքներ, որտեղ շեշտը…
արգելի՛ գործընկերներ, ինքնուրույն ընթերցանության ժամերին Թումանյանի հուշերն ու հեքիաթները դասավանդելիս հաճախ եմ մտորում մի կարևոր հարցի շուրջ: Մի կողմից՝ մենք ձգտում ենք դասը դարձնել ինտերակտիվ՝ օգտագործելով թվային գործիքներ, դերային խաղեր…
Նոր չափորոշիչներով նախագծային ուսուցումը դարձել է մեր առօրյան, սակայն մեծ դասարաններում (30+ աշակերտ) հաճախ խնդիր է առաջանում՝ ինչպե՞ս ապահովել ԿԱՊԿՈՒ աշակերտի իրական և բովանդակային մասնակցությունը: Իմ 4-րդ դասարանում իրականացված «Հուշեր…
Մենք հաճախ ենք բախվում այն խնդրին, որ ժամանակակից աշակերտը «տեսողական» (visual) է և դժվարությամբ է ընկալում երկար, նկարագրական տեքստերը: Այսօր ՏՏ միջոցները մեզ թույլ են տալիս գրականությունը «հանել» գրքի էջերից…
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթացներ
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց