Ջինիշյան հիշատակի հիմնադրամը «Երիտասարդությունը ներգրավված հասարակության մեջ 2019֊2020» ծրագրի շրջանակներում կազմակերպել էր ճանաչողական այց ՀՀ Կենտրոնական բանկ, որին մասնակից եղան Մասիս քաղաքի հ3 հիմնական դպրոցի պատմության ուսուցիչ Հ. Ղազարյանը և բանավեճի ակումբի մասնակից երեխաները։ Ոգևորիչ էր բանկի աշխատակցուհու ջերմ հյուրընկալումը հենց մուտքի մոտ։ Նախքան էքսկուրսիան սկսելը բոլոր հյուրերին սիրով բաժանեցին կոնֆետներ, որից հետո ներկայացվեցին դրամի պատմությունը, թանգարանում առկա դրամագիտական նմուշների ընդարձակ և հարուստ հավաքածուն՝ ընդգծելով դրանց պատմամշակութային արժեքը։ Սովորողները մեծ հետաքրքրությամբ ծանոթացան հայկական դրամաշրջանառության պատմությունը՝ սկսած Ք.ա 3֊րդ դ֊ի 2֊րդ կեսից,երբ Ծոփքի արքաները պղնձե դրամներ էին հատում, մինչև 19֊րդ դարը։ Ապա ներկայացվեց Տիգրան Մեծի արծաթյա և պղնձյա դրամների, Արտաշեսյանների, Արշակունիների հարստության, հռոմեական, պարթևական մետաղադրամների, Բագրատունիների հարստության և Կիլիկյան Հայաստանի մետաղյա դրամների շրջանառությունների պատմությունը։ Տրամադրվեց տեղեկատվություն ազգային արժույթի՝ դրամի վերաբերյալ,որը ներդրվել է 1993թ նոյեմբերի 22֊ին։ Երեխաները դիտեցին նաև տարբեր նկարիչների և ամերիկահայ աշակերտների կողմից ներկայացված հայկական թղթադրամների էսքիզները, որոնք պատկերված էին իրենց սիրելի երգիչների, մարզիկների, թռչունների նկարներով։
Համացանցային (առցանց) և տպագիր (գրքային) բառարաններն ունեն իրենց յուրահատուկ տեղը կրթական գործընթացում: Սովորողների համար ընտրությունը հաճախ կախված է նպատակից՝ արագ տեղեկատվությո՞ւն է հարկավոր, թե՞ խորքային ուսումնասիրություն: Ահա դրանց հիմնական առանձնահատկությունների…
Մաթեմատիկայի դասերին ՏՀՏ-ների կիրառումն ունի մի շարք առավելություններ. ï‚· գույնի, գրաֆիկայի, անիմացիաների օգտագործումը ընդլայնում են ինֆորմացիայի ներկայացման հնարավորությունները, ï‚· ապահովվում է դիտողականության ավելի բարձր մակարդակ, ï‚· ուսումնական նյութը դառնում է…
Մայրենի լեզվի օրը մեզ հնարավորություն է տալիս ոչ միայն խոսելու լեզվի արժեքի մասին, այլ նաև վերանայելու մեր ամենօրյա մասնագիտական գործելակերպը: Լեզուն դասագրքային նյութ չէ միայն․ այն կենդանի է մեր խոսքում,…
Սուխոմլինսկին գրել է. «Երեխաների կարողությունների և տաղանդների ակունքները նրանց մատների ծայրերում են: Դրանցից, պատկերավոր ասած, հոսում են ամենաբարակ առվակները, որոնք սնուցում են ստեղծագործ մտքի աղբյուրը: Որքան մեծ է վստահությունն ու…
Ինտեգրված դասերը հայոց լեզվի և գրականության ուսուցման մեջ առանձնանում են որպես արդյունավետ մանկավարժական մոտեցում, քանի որ ապահովում են լեզվական գիտելիքների և գեղարվեստական մտածողության համադրված զարգացում: Այս առարկաները, լինելով բովանդակային և…
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթացներ
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց